14/05/2020
Էմիլ Արմենի Մարգարյանին Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի (ծածկագիր՝ 12-34.4-Ղ2-1) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մայիսի 13-ի N 167-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն N 167-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«13» ՄԱՅԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԷՄԻԼ ԱՐՄԵՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-34.4-Ղ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի (ծածկագիր՝ 12-34.4-Ղ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 12-ի եզրակացությունը և Է. Մարգարյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Էմիլ Արմենի Մարգարյանին 2020 թվականի մայիսի 14-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի (ծածկագիր՝ 12-34.4-Ղ2-1) պաշտոնում։
2. Աշխատավարձը սահմանել՝ 377 659 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։