19/05/2020
Կարեն Հովհաննեսի Կարապետյանին Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մայիսի 18-ի N 177-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 177-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«18» ՄԱՅԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-34.2-Ղ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ
ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը և Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի (ծածկագիր՝ 12-34.2-Ղ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 15-ի եզրակացությունը ու Կ. Կարապետյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Կարեն Հովհաննեսի Կարապետյանին 2020 թվականի մայիսի 19-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի (ծածկագիր՝ 12-34.2-Ղ2-1) պաշտոնում։
2. Կ. Կարապետյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ (ծածկագիր՝ 12-34.4-Ղ2-1) Էմիլ Մարգարյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ 377 659 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։