20/05/2020
Թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը անցկացնելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 413-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 413-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«18» ՄԱՅԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ
ՄՐՑՈՒՅԹԸ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարրելու մասին» 289-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետը և արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 31-ի N 270/3-Ա հրամանաը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարաված արտաքին մրցույթի թեստավորման փուլը անցկացնել 2020 թվականի մայիսի 21-ին ժամը 14:30-ին, իսկ հարցազրույցի փուլը 2020 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 12:30-ին: