01/06/2020
Մուրադ Քերոբի Մարգարյանին Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-4) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մայիսի 25-ի N 438-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 438-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«25» ՄԱՅԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՄՈՒՐԱԴ ՔԵՐՈԲԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.5-Մ3-4)
ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով և 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը և Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 23-ի եզրակացությունը ու Մ. Մարգարյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Մուրադ Քերոբի Մարգարյանին 2020 թվականի մայիսի 25-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-4) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Մ.Մարգարյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-1) Արմեն Գիքինյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ 240 750 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։