10/06/2020
Թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթն անցկացնելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 503-ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 503-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«09» ՀՈՒՆԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ
ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարելու մասին» 298-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետը և Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 24-ի N 269/1-Ա հրամանը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված արտաքին մրցույթի թեստավորման փուլն անցկացնել 2020 թվականի հունիսի 17-ին` ժամը 14:30-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2020 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին: