17/06/2020
Արդարադատության նախարարության Էլեկտրոնային ծառայությունների հարթակի միջոցով տրամադրվող ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի՝ էլեկտրոնային ապոստիլով վավերացնելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի հունիսի 16-ի N 217-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 217-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«16» ՀՈՒՆԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 13-ի «Ապոստիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմիններ նշանակելու մասին» թիվ 15 որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Արդարադատության նախարարության էլեկտրոնային ծառայությունների հարթակի միջոցով տրամադրվող ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի վավերացումն իրականացնել էլեկտրոնային ապոստիլով (համաձայն` Հավելված 1-ի)՝ փորձարարական հիմունքներով:
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ՝ ՔԿԱԳ) գործակալությանը`
1) ապահովել Արդարադատության նախարարության էլեկտրոնային ծառայությունների հարթակում էլեկտրոնային ապոստիլ ծառայություն պատվիրելու հնարավորությունը՝ նույն հարթակից տրամադրվող ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների համար.
2) ապահովել Արդարադատության նախարարության e-apostille էլեկտրոնային կառավարման համակարգում էլեկտրոնային ապոստիլի ձևավորումը, դրա տրամադրումը էլեկտրոնային ծառայությունների հարթակի միջոցով, ինչպես նաև ապահովել ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված էլեկտրոնային ապոստիլների վավերականության ստուգումը Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am կայքում.
3) ապահովել փորձարարական հիմունքներով էլեկտրոնային ապոստիլի մասին դիվանագիտական ուղիներով իրազեկումը բոլոր պետություններին՝ Արդարադատության նախարարությանը դիմող անձանց իրավունքները և շահերը պաշտպանելու նպատակով:
3. Էլեկտրոնային ապոստիլի 9-րդ տողում PDF ձևաչափով դնել ՔԿԱԳ գործակալության կնիքը, իսկ 10-րդ կետում` ՔԿԱԳ գործակալության պետի PDF ձևաչափով ստորագրությունը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: