23/07/2020
Վահագն Թորոսյանի հաշտարարի որակավորման N 0019 վկայագրի գործողությունը կասեցնելու ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի հուլիսի 22-ի N 274-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 274-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«22» ՀՈՒԼԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՎԱՀԱԳՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ N 0019 ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հաշտարարության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Վ. Թորոսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Կասեցնել 2015 թվականի օգոստոսի 27-ի հաշտարարության որակավորման հանձնաժողովի որոշման հիման վրա հաշտարարի որակավորման N 0019 վկայագիր ստացած Վահագն Սամվելի Թորոսյանի վկայագրի գործողությունը: