29/09/2020
Աննա Գալուստի Կարապետյանին Արդարադատության նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-32.5-Մ2-4) պաշտոնում նշանակվելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1066-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1066-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«28» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՆՆԱ ԳԱԼՈՒՍՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.5-Մ2-4) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ, 16-րդ հոդվածի 4-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-32.5-Մ2-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի եզրակացությունը և Ա. Կարապետյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Աննա Գալուստի Կարապետյանին 2020 թվականի սեպտեմբերի 29-ից նշանակել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-32.5-Մ2-4) պաշտոնում։
2. Աշխատավարձը սահմանել՝ 212 309 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: