01/10/2020
Հասմիկ Գեղամի Ղումաշյանին Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-34.2-Մ1-11) պաշտոնում նշանակվելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի N 1075-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն N 1075-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«30» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՍՄԻԿ ԳԵՂԱՄԻ ՂՈՒՄԱՇՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-34.2-Մ1-11)
ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-34.2-Մ1-11) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի եզրակացությունը և Հ. Ղումաշյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Հասմիկ Գեղամի Ղումաշյանին 2020 թվականի հոկտեմբերի 1-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-34.2-Մ1-11) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Հ. Ղումաշյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 12-34.2-Մ1-23) Մարինե Մկրտչյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ 256. 623 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: