05/10/2020
Թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նախատեսված մրցույթը կասեցնելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1085-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«02» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ
ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ Որոշում) 1-ին և 4-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Կասեցնել Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ4-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2020 թվականի հոկտեմբերի 5-ին նախատեսված արտաքին մրցույթը՝ մինչև Որոշմամբ սահմանված ռազմական դրության ժամկետի ավարտը:
2. Անձնակազմի կառավարման վարչության պետ Վ. Խաչատրյանին՝ Որոշմամբ սահմանված ռազմական դրության ժամկետի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստել հրաման՝ կասեցված մրցույթի վերսկսման և մրցույթի անցկացման ժամկետի վերաբերյալ: