15/10/2020
Նաիրա Հովհաննեսի Կարապետյանին Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցման և հաշվառման բաժնի գլխվոր մասնագետի (ծածկագիր՝ 12-34.2-Մ1-13) պաշտոնում նշանակվելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի հեկտեմբերի 14-ի N 1116-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1116-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«14» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 Թ.ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-34.2-Մ1-13) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-34.2-Մ1-13) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի եզրակացությունը և Ն. Կարապետյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Նաիրա Հովհաննեսի Կարապետյանին 2020 թվականի հոկտեմբերի 15-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-34.2-Մ1-13) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Ն. Կարապետյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 12-34.2-Մ1-18) Մարինե Եղոյանին:
Աշխատավարձը սահմանել՝ 256 623 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: