26/10/2020
Հերմինե Միշայի Գանջալյանին Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-5) պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020թ. հոկտեմբերի 26-ի N 1149-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1149-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«26» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՇԱՅԻ ԳԱՆՋԱԼՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.9-Մ3-5)
ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-5) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը և Հ. Գանջալյանի դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄԵՄ՝
1. Հերմինե Միշայի Գանջալյանին 2020 թվականի հոկտեմբերի 27-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-5) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Հ. Գանջալյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի հաշվառման և վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 12-3-23.1-Մ2-3) Արմենուհի Հապետյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ 175.932 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։