05/11/2020
Մարինե Յուրիկի Մկրտչյանին Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-34.1-Մ2-2) պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020թ. նոյեմբերի 4-ի N 1180-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1180-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«04» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՄԱՐԻՆԵ ՅՈՒՐԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-34.1-Մ2-2) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-34.1-Մ2-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 4-ի եզրակացությունը և Մ. Մկրտչյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Մարինե Յուրիկի Մկրտչյանին 2020 թվականի նոյեմբերի 5-ից նշանակել Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-34.1-Մ2-2) պաշտոնում։
2. Աշխատավարձը սահմանել՝ 212.309 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: