11/12/2020

Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման 2021-2022 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման 2021-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 513-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 513-Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«10» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱՎՆԱՍՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 40-րդ կետի 2-րդ ենթակետը  և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Հաստատել՝

   1) Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման 2021-2022 թվականների ռազմավարությունը՝ համաձայն  N 1 հավելվածի.

   2) Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման ռազմավարության իրականացման 2021-2022 թվականների միջոցառումների ծրագիրը՝  համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: