18/12/2020

Գրիգոր Արշակյանին «Հայաստանի Ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի N 534-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 534-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«18» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԳՐԻԳՈՐ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 14-րդ կետը, ինչպես նաև «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի N 5 որոշման եզրակացությունը և  Գ. Արշակյանի դիմումը.

 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Գրիգոր Միխաելի Արշակյանին 2020 թվականի դեկտեմբերի 18-ից նշանակել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր: