21/01/2021

Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հատուկ ուսուցման դասընթացների ավարտին ֆիզիկական և կրակային պատրաստության ստուգման համար ֆիզիկական վարժությունների ու կրակային վարժաձևերի (իրենց համապատասխան փամփուշտների քանակով և գնահատման միավորներով) համապատասխան նորմատիվները հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի հունվարի 19-ի N 8-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 8-Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«19» ՀՈՒՆՎԱՐԻ 2021 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՆ  ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԿՐԱԿԱՅԻՆ ՎԱՐԺԱՁԵՎԵՐԻ (ԻՐԵՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՎ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 477-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 72-րդ կետը`

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝

          1. Հաստատել՝ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հատուկ ուսուցման դասընթացների ավարտին ֆիզիկական պատրաստության ստուգման (ստուգարք) համար ֆիզիկական վարժությունների համապատասխան նորմատիվները (ներառյալ դրանց գնահատման միավորները)՝ համաձայն N 1 հավելվածի:

          2. Հաստատել՝ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հատուկ ուսուցման դասընթացների ավարտին  կրակային պատրաստության ստուգման (ստուգարք) համար կրակային վարժաձևերի (իրենց համապատասխան փամփուշտների քանակով և գնահատման միավորներով) համապատասխան նորմատիվները՝ համաձայն N 2 հավելվածի: