05/02/2021

Հայկ Խաչատուրի Ափյանին Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական իրավունքի բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-34.4-Մ3-1) պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության գլխավոր քարտուղարի 2021 թվականի փետրվարի 3-ի N 120-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 120 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «03» ՓԵՏՐՎԱՐԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀԱՅԿ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԱՓՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ԻՐԱՎԱԲԱՆԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝  12-34.4-Մ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական  իրավունքի բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝  12-34.4-Մ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 3-ի եզրակացությունը և Հ. Ափյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Հայկ Խաչատուրի Ափյանին 2021 թվականի փետրվարի 4-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական  իրավունքի բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝  12-34.4-Մ3-1)  պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Հ. Ափյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական  իրավունքի բաժնի գլխավոր իրավաբան (ծածկագիր՝ 12-34.4-Մ1-1) Մարիամ Սահակյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 175 932 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար