09/11/2020
Գոհար Ռուդոլֆի Հունանյանին Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիր՝ 12-33.1-Մ2-1) պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության գլխավոր քարտուղարի N 1189-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1189-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«06» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԳՈՀԱՐ ՌՈՒԴՈԼՖԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-33.1-Մ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիր՝ 12-33.1-Մ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 5-ի եզրակացությունը և Գ. Հունանյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Գոհար Ռուդոլֆի Հունանյանին 2020 թվականի նոյեմբերի 9-ից նշանակել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիր՝ 12-33.1-Մ2-1) պաշտոնում։
2. Աշխատավարձը սահմանել՝ 212.309 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: