15/02/2021

Հաշվետվություն՝ Արդարադատության նախարարության 2020 թվականի գործունեության վերաբերյալ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Արդարադատության նախարարության կողմից 2020 թվականի ընթացքում կատարվել են հետևյալ հիմնական աշխատանքները.

 1. Իրավական ապահովման վարչությունը 2020 թվականի ընթացքում իրականացրել է`

1) Իրավական ակտերի նախագծեր՝ 96,

2) ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված հանձնարարականների կատարում՝ 316,

3)Պետական կառավարման համակարգի մարմիններից, քաղաքացիներից և այլ հաստատություններից ստացված դիմումներին (գրություններին) ի պատասխան ներկայացված գրություններ` 831,

4)Բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայական ստանալու համար ներկայացված դիմումների ուսումնասիրություն և դրանց հիման վրա նախարարի որոշումների ընդունում՝ 10,

5)Բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայական ստանալու համար ներկայացված դիմումների հիման վրա բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կողմից եզրակացությունների կազմում՝ 2,

6)2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձանց, առողջության ծանր կամ միջին ծանրության վնասվածք հասցված անձանց դիմումների հիման վրա կայացված որոշումներ՝ 11:

7)Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի արձանագրության  և  եզրակացության կազմում՝ 8,

8)ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումների հիման վրա ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության կողմից կազմված եզրակացությունների ուսումնասիրություն՝ 11035,

9)ՀՀ  քաղաքացիությունը դադարեցնելու համար ներկայացված դիմումների հիման վրա ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության կողմից կազմված եզրակացությունների ուսումնասիրություն՝ 4936,

10)ՀՀ կառավարության դեմ ներկայացված հայցադիմումների կապակցությամբ ՀՀ վարչական դատարան և ՀՀ վարչական վերաքննիչ դատարան բողոքի, առարկության և պատասխանի ներկայացում՝ 30,

11)Վարչական և քաղաքացիական գործերի ուսումնասիրության և վերլուծության իրականացում՝ 22:

12) Մշակվել և շրջանառվել են նաև նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով կնքված գործարքների վավերացման, անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգի մշակման մրցույթը հայտարարվել է, որի ավարտից հետո կամփոփվեն մրցույթի արդյունքները:

13) Մշակվել է www.e-draft.am հարթակի արդիականացման տեխնիկական առաջադրանքը և ներկայացվել դոնոր կազմակերպություններին:

14) Կազմվել, Խորհրդին և Վարչապետի աշխատակազմ է ներկայցվել, ինչպես նաև Արդարադատության նախարարությանը կայքում հրապարակվել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրերով նախատեսված գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը: Կազմվել և Խորհրդին է ներկայացվել Խորհրդի աշխատակարգի նախագիծը:

15) Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2018 թվականի նոյեմբերի 30-ին հաստատված «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում 2019-2021թթ. ազգային ռազմավարություն»-ով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված արդեն կատարված և կատարվելիք գործողությունների՝ ՀՀ արդարադատության նախարարությանը վերաբերելի կետերի մասին կիսամյակային հաշվետվություններ:

 2. Իրավական փոխօգնության վարչությունը 2020 թվականի ընթացքում իրականացրել է՝

ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով օտարերկրյա պետություններից Նախարարություն ուղարկված քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների կատարման ուղարկելու աշխատանքներ՝ 1337:

ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ՀՀ պետական մարմիններից և դատարաններից Նախարարություն ուղարկված քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների կատարման ուղարկելու  աշխատանքներ՝ 345:

ՀՀ միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով դատական վարույթում գտնվող գործերով հանցագործություն կատարած անձանց հանձնման հարցումների, դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության, միջնորդությունների պատրաստման և համապատասխան եզրակացությունների կազմման աշխատանքներ՝ 72:

ՀՀ իրավասու դատարաններին ՀՀ արդարադատության նախարարի անունից 16 միջնորդության ներկայացման և դրանց ՀՀ իրավասու դատարաններում պաշտպանության աշխատանքներ:

Հանձնումներին, քաղաքացիական ու քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտին առնչվող միջազգային կազմակերպություններից ստացված հարցաշարերի, ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված հարցումների պատասխանների կազմման աշխատանքներ՝ 138: 

        Իրավական փոխօգնության ոլորտին առնչվող 2 օրենքի նախագծման աշխատանքներ:

ՀՀ միջազգային պայմանագրերով և/կամ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետություններում պատիժը կրող ՀՀ քաղաքացի հանդիսացող դատապարտյալների՝ պատժի մնացած մասը ՀՀ կրելու համար Նախարարություն ստացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրություն, փոխանցման գործընթացն ապահովող փաստաթղթերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների դատապարտյալների փոխանցմանն առնչվող միջնորդությունների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրում և սահմանված կարգով պատասխանների ապահովում՝ 155:

ՀՀ միջազգային պայմանագրերով  և/կամ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրյա քաղաքացիների՝ իրենց պետությունում պատժի մնացած մասը կրելու նպատակով ներկայացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրում, փոխանցման գործընթացն ապահովող փաստաթղթերի և պաշտոնական հարցումների ապահովում՝ 405:

ՀՀ քաղաքացիների կողմից միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա պետություններից դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում և իրավական օգնության շրջանակներում համապատասխան տեղեկատվության ձեռքբերում՝ 87:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարին ներկայացնելու համար կազմվել է 119 դատապարտյալի վերաբերյալ տեղեկանք:

ՀՀ իրավասու դատարաններում ՀՀ արդարադատության նախարարության անունից որպես երրորդ անձ ներգրավվել է՝ 3:

Դատապարտյալի փոխանցման արդյունքում օտարերկրյա պետության դատարանի կայացրած դատավճռի ճանաչման և կատարման համար ՀՀ արդարադատության նախարարի անունից  միջնորդության կազմում, ՀՀ իրավասու դատարաններում նշված միջնորդությունների պաշտպանություն՝ 4:

 

3. Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման վարչությունն 2020 թվականի ընթացքում իրականացրել է՝ 

      1. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականին մարտի 25-ին ընդունվել է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ի թիվս դատական իշխանությունում իրականացվող մի շարք այլ բարեփոխումների, ներդրվել է դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը: Ի հավելումն, օրենքների փաթեթով ներդրվել է իրավիճակային հայտարարագրի ինստիտուտը: Ըստ այդմ, ընդունման արդյունքում կապահովվեն հայտարարագրման ինստիտուտի նպատակների ամբողջական իրացումը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային  ծառայողների անօրինական գործունեության արդյունքում ստացած  եկամտի, գույքի նկատմամբ վերահսկողության լրիվությունը և արդյունավետությունը:

2. Մշակվել, շահագրգիռ կողմերի հետ քննարկվել և Ազգային ժողովի կողմից 2020 թվականի ապրիլի 16-ին ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Օրենքի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով, նախագիծը ներմուծում է չհիմնավորվող հարստացման բռնագանձման մեխանիզմ: Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանումն 2020 թվականի սեպտեմբերից գործում է:

 3. Մշակվել, քննարկվել և 2020թ. դեկտեմբերի 3-ին Ազգային ժողով է ներկայացվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը  և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով նախատեսվում է ստեղծել կոռուպցիոն հանցագործությունների քննության մեկ միասնական քննչական մարմին, որն օժտված կլինի անկախության անհրաժեշտ երաշխիքներով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորությամբ:

               4. Մշակվել, քննարկվել և 2020թ. նոյեմբերի 25-ին Ազգային ժողով են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ): Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը գործելու է առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը: Նախագծով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝  առնվազն 10 դատավորի թվակազմով։ Սույն դատարանների ստեղծմամբ ակնկալվում է, որ կապահովվի կոռուպցիոն գործերի մասնագիտացված քննություն՝ ըստ այդմ բարձրացնելով կոռուպցիոն գործերի դատաքննության արդյունավետությունը: Միաժամանակ նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել բարեվարքության ապահովման լրացուցիչ երաշխիքներ ինչպես դատական այնպես էլ դատախազական համակարգերում:

5. 2020 թվականի սեպտեմբերի 18-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

             Նախագծերի փաթեթով, ի թիվս այլ կարգավորումների,  առաջարկվում է նաև՝

ü  ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Այս ինստիտուտի շրջանակում հայտարարատուի համար պարտականություն է սահմանվում հայտարարագրելու  որոշ տեսակի ծախսերը, եթե դրանց միանվագ արժեքը  գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը  կամ դրան համարժեք արտարժույթը կամ հաշվետու ժամանակահատվածում նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն ՀՀ  դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ինչպես նաև հայտարարագրելու ցանկացած այլ ծախս, որի միանվագ արժեքը  գերազանցում է երկու  միլիոն ՀՀ դրամը  կամ դրան համարժեք արտարժույթը: Սրա շնորհիվ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ, որը կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը.

ü  սահմանել  փաստացի տիրապետվող գույքը հայտարարագրելու պահանջ.

ü    ներդնել մեխանիզմ, որի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի  պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջել ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր.

ü  նվազեցնել Օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոնի փոխարեն սահմանելով 4 միլիոն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արժույթ.

ü  ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը (առաջարկվում է հայտարարագրման պարտականություն  նախատեսել նաև Երևան համայնքի աշխատակազմի քարտուղարի, աշխատակազմի քարտուղարների, Երևան համայնքի ավագանու անդամների 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար).

ü  կատարելագործել բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերը:

6. 2020 թվականից պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամները, ի թիվս գույքի և եկամուտների հայտարարագրի, ներկայացնում են նաև շահերի հայտարարագիր: Վերոնշյալն ապահովելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել, շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում լրամշակվել և 2020 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի ու հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրի օրինակելի ձևերը հաստատելու և ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի  N 1819-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Միաժամանակ ընդլայնվել է հրապարակման ենթակա տվյալների շրջանակը:

  1. 2020թ. դեկտեմբերի 25-ին օրենքների փաթեթում ներառված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքով առաջին անգամ օրենսդրական ակտով սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը, ինչը հետագայում կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների մասնագիտացված քննությանը  

8.  ՀՀ արդարադատության նախարարի՝ 2020թփետրվարի 5-ի N  36-Ն հրամանով հաստատվել է իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը և հայտարարագրի լրացման և ներկայացման կարգը, որի համապատասխան մետաղական հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունները Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալություն են ներկայացրել իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր: 

 2020թ. դեկտեմբերին մեկնարկել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման հինգերորդ պիլոտային փուլը այսուհետ՝ Գնահատում, որի շրջանակներում ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից իրականացվում են Գնահատման հարցաշարի լրացման ամփոփիչ աշխատանքներ:

4. Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության կողմից 2020 թվականի ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները (առանձնացվել են առանցքային կետերը) և գրանցվել են հետևյալ արդյունքները.

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏ

1)             Շրջանառվել և ներկայումս լրամշակման փուլում է գտնվում Քրեակատարողական օրենսգրքի նախագիծը:

2)            Մշակվել և հաստատվել է քրեակատարողական հիմնարկներում խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արձանագրության ձևը և դրա լրացման ուղեցույցը, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին:

3)     Մշակվել և ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 30-ին որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեձ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով քրեակատարողական ծառայողների աշխատավարձը միջինում բարձրացվել է 30%-ով, ինչը նպատակ է հետապնդում ապահովել քրեակատարողական ծառայության գրավչությունը, ինչպես նաև ապահովել քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարը:

4)           Քրեական ենթամշակույթի հաղթահարման և դրա նկատմամբ զրո հանդուրժողականություն ցուցաբերելու նպատակով 2020 թվականի փետրվարի 22-ին ուժի մեջ են մտել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն։

5)           Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում մշակվել և ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 513-Լ հրամանով հաստատվել է Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման 2021-2022 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման 2021-2022 թվականների միջոցառումների ծրագիրը: Նշված ռազմավարությամբ թիրախավորվել են ոլորտի առավել կարևոր խնդիրները՝ նախատեսվելով ազատությունից զրկված անձանց շրջանում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված հստակ միջոցառումներ, այդ թվում՝ օրենսդրության վերանայում, բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստում, ռիսկերի գնահատման համապատասխան գործիքակազմի մշակում և այլն, ինչը հնարավորություն կտա համակարգային փոփոխությունների միջոցով ազատությունից զրկված անձանց շրջանում ինքնասպանությունների և ինքնավնասումների դեմ պայքարը դարձնել առավել արդյունավետ:

Զուգահեռաբար փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում նաև Քրեակատարողական օրենսգրքում և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում, որոնցով ակնկալվում է նախադրյալներ ստեղծել քրեակատարողական հիմնարկներում հոգեկան առողջության վիճակի գնահատման, ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելմանն ուղղված արդյունավետ և թիրախային քաղաքականության վարման, դրա համար անհրաժեշտ իրավական և կազմակերպական կառուցակարգերի առկայության ապահովման, ինչպես նաև քրեակատարողական քաղաքականության որոշ ուղղությունների (օրինակ` մեկուսի պահելու կարգավորումներ և այլն)՝ միջազգային իրավական չափանիշներով առաջադրվող հիմնական պահանջներին համապատասխանության ապահովման համար:

6)           Ի կատարումն Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության միջոցառումների ծրագրի 10-րդ և 39-րդ կետերի պահանջների՝ 2020 թվականի հունիսի 1-ից սկսված ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց սննդի տրամադրման գործընթացն իրականացվում է մասնավոր ընկերության կողմից: Պատրաստի սննդից օգտված շահառուների թվաքանակը կազմել է 100%, որն ինքնին հանգեցրել է փոխանցվող հանձնուքների թվի նվազմանը, ինչի արդյունքում թեթևացել է նաև անազատության մեջ պահվող անձանց հարազատների հոգսը: Հատկանշական է, որ առաջարկվող սննդակարգերը լրացվել են նաև դիետիկ սննդի կարիք ունեցող անձանց համար նախատեսվող նոր սննդակարգերով, որից ներկայումս օգտվում է 66 անձ:

7)            Հաշվետու ժամանակահատվածում 2 ցմահ ազատազրկման դատապարտված անձի ուղղիչ հիմնարկի տեսակը փոխվել է մեկուսացվածության ամենախիստ աստիճանից մեկուսացվածության ավելի մեղմ աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ (փակից-կիսափակ)7 ցմահ ազատազրկման դատապարտված անձ կիսափակ ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է մեկուսացվածության ավելի մեղմ աստիճանն ունեցող կիսաբաց ուղղիչ հիմնարկ, իսկ 1 ցմահ ազատազրկման դատապարտված կիսաբաց ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է բաց ուղղիչ հիմնարկ, ինչը հանդիսանում է աննախադեպ իրադարձություն քրեակատարողական ոլորտում:

8)           Շրջանառվել և ներկայումս լրամշակման փուլում է գտնվում «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որով կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ աշխատանքի և զբաղվածության միջոցով դատապարտյալների վերասոցիալականցման համար, Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից որոշումների կայացման գործընթացը կդառնա ավելի կանխատեսելի՝ ապահովելով իրավական որոշակիության սկզբունքը, ինչպես նաև կբարձրացվի նշված հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը:

9)           Մշակվել և 2020 թվականի հունիսի 4-ին N 882-Ն որոշմամբ Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որի արդյունքում կալանավորված անձանց, դատապարտյալների և վերջիններիս մոտ հանձնուքներ, ծանրոցներ և անձնական իրեր բերող անձանց համար ստեղծվել են իրենց իրավունքի իրացման համար ավելի բարենպաստ պայմաններ, քրեակատարողական հիմնարկներում բացառվել են արհեստական հերթեր առաջանալու ռիսկերը, իսկ քրեակատարողական ծառայողներն ազատվել են ձևական բնույթի գործողություններ կատարելու ավելորդ  ծանրաբեռնվածությունից:

10)         Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով հնարավորություն է ստեղծվում գործնականում բացառել կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր միջոցներին այն դատապարտյալների և կալանավորված անձանց հասանելիությունը, որոնք իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հակում ունեն՝ այդ անձանց որպես բացասական հակում ունեցող հաշվառման վերցնելուց մինչև նման հաշվառումից հանելն ընկած ժամանակահատվածում՝ այդպիսով նպաստելով ազատությունից զրկված անձանց կողմից կատարվող ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխմանը և նրանց կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությանը:

11)          Քրեակատարողական համակարգում վարչարարությունը կրճատելու, համակարգի գործունեությունը թափանցիկ և հաշվետու դարձնելու նպատակով՝ e-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման համար արդեն իսկ ձեռք են բերվել անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները, իսկ քրեակատարողական համակարգի աշխատակիցները վերապատրաստվել են: Ներկայումսիրականացվում են աշխատանքներ Համակարգի ծրագրային ապահովումը թարմացնելու ուղղությամբ, ինչից հետո հնարավոր կլինի ամբողջությամբ գործարկել Համակարգը:

12)         Մշակվել և ներկայացվել է Խոշտանգումների դեմ պայքարի հարցերով կոմիտեի կողմից ներկայացված եզրափակիչ դիտարկումների (CAT/C/ARM/CO/4) շրջանակներում նախքան Հայաստանի հինգերորդ պարբերական զեկույցը ներկայացնելը քրեակատարողական ոլորտին առնչվող հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ համապարփակ զեկույցը:

13)         Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվել է Պրոբացիայի ծառայության գործունեության համապարփակ գնահատումը, որի հիման վրա մշակվել, շրջանառվել և ներկայումս լրամշակման փուլում է գտնվում «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որը միտված է պրոբացիայի ինստիտուտի արդյունավետության բարձրացմանը:

14)         Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակներում գնահատվել և վերափոխվել է պրոբացիայի շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը, որը թույլ կտա պատժի կամ վերահսկողության գործընթացում արմատավորել անհատական պլանավորման գաղափարը: Առաջիկայում գործիքը կթվայնացվի և պիլոտային տարբերակով կգործարկվի:

15)         Վարչության համակարգմամբ հրավիրվել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստ, որի արդյունքներով վեր են հանվել նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ «օրենքի հետ խնդիր ունեցող» երեխաների խնդիրները: Մշակվել է անհրաժեշտ գործողությունների պլան և ներկայացվել Պարետատուն:

16)         Հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել է քաղաքացիների (այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց) 3007 դիմումի պատասխան:

 

ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏ

1)            Շրջանառվել, հանրային քննարկումների լայնածավալ փուլ անցնելուց հետո 2020 թվականի մայիսի 21-ին Կառավարության հավանությանն է արժանացել Քրեական օրենսգրքի նախագիծը: 2020 թվականի դեկտեմբերի 9-ին նախագիծն արդեն իսկ Ազգային ժողովի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ:

2)            Շրջանառվել, հանրային քննարկումների լայնածավալ փուլ անցնելուց հետո 2020 թվականի մայիսի 21-ին Կառավարության հավանությանն է արժանացել Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը:

3)           Մշակվել և 2020 թվականի դեկտեմբերի 9-ին արդեն իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է միասնականացնել ոլորտային տարբեր օրենքներով աշխատողի լիազորությունների կասեցման համար նախատեսված հիմքերը՝ բացառելով բացառապես քրեական հետապնդում հարուցելու (իրականացնելու) փաստով պայմանավորված լիազորությունների կասեցման դեպքերը, բարձրացնել աշխատողների իրավունքների երաշխավորման շեմը՝ խնդրո առարկա դատավարական հարկադրանքի միջոցի կիրառումը վեապահելով միայն դատարանին, ինչպես նաև միասնականացնել լիազորությունների կասեցման դեպքում աշխատողի իրավական վիճակի հետ կապված կարգավորումները:

4)           Դատավարական ձևի պարզեցման նպատակներից ելնելով՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց ընդունման և կիրառման արդյունքում հնարավոր կլինի հանցագործություններին առավել արագ և օպերատիվ արձագանքել, գործերն առավելագույն տնտեսման պայմաններում արդյունավետ քննել և լուծել: Մասնավորեապես՝ առաջարկվում է ներդնել համաձայնեցման և համագործակցության վարույթները:

5)           Շրջանառվել և 2020 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Քրեական գործերով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում՝ հաշվի առնելով միջազգային փորձագետի կողմից ներկայացված առաջարկների առկայությունը:

6)           Մշակվել և ներկայացվել է Խոշտանգումների դեմ պայքարի հարցերով կոմիտի կողմից ներկայացված եզրափակիչ դիտարկումների (CAT/C/ARM/CO/4) շրջանակներում նախքան Հայաստանի հինգերորդ պարբերական զեկույցը ներկայացնելը քրեադատավարական օրենսդրության կատարելագործմանն առնչվող հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ համապարփակ զեկույցը:

 

ՆԵՐՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1)            Մշակվել և 2020 թվականի մայիսի 11-ին ՀՀ ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով  ի թիվս այլնի՝

ա. ամրագրվել է տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության հստակ և արդյունավետ մեխանիզմ.

բ. կարգավորվել են ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներով ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները,

գ. ներում շնորհելու գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվել է ներման խնդրագրերի վերաբերյալ ընդունված հրամանագրերի քաղվածքների հրապարակման պահանջ:

2)            Հաշվետու ժամանակահատվածում Արդարադատության նախարարություն է ներկայացվել 100 ներման խնդրագիր, որոնց ընթացքն ապահովվել է սահմանված կարգով: 1 դատապարտյալի շնորհվել է ներում:

 

5. Միջազգային իրավական համագործակցության վարչությունը 2019 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացրել է՝

 

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ 

 

  •            Մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022  թվականների գործողությունների ծրագրի կատարումը Համակարգող խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը և հաշվետվությունների ներկայացման ձևաչափը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը, որը հաստատվել է ՀՀ վարչապետի 2020թ. մարտի 2-ի 282-Ա որոշմամբ: (ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշում):
  •            Իրականացվել են ՀՀ վարչապետի` 2020թ. մարտի 2-ի 282-Ա որոշմամբ  սահմանված Միջազգային իրավական համագործակցության վարչության՝ որպես ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու նպատակով ստեղծված Համակարգող Խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) քարտուղարության գործառույթները, այն է.
  •         Կազմակերպվել և անցկացվել է Խորհրդում հասարակական կազմակերպությունների ներգրավման մրցույթը;
  •         Վարվել է www.e-rights.am էլեկտրոնային հարթակը;
  •           Իրականացվել են ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշմամբ սահմանված ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) իրավասությանն առնչվող գործառույթները, այդ թվում սահմանված ժամկետում կազմվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ են ներկայացվել ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով 2020 թվականի առաջին և երկրորդ կիսամյակում նախատեսված ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները: (ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշում):
  •         Կազմակերպվել  և անցկացվել է Հայաստան-ԵՄ արդարադատության երկխոսության երրորդ հանդիպումը, որը հանդիսանում է համագործակցության առավել ռազմավարական ուղղությունների վերաբերյալ դիրքորոշումների փոխանակման կարևոր հարթակ:
  •         Իրականացվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում  անհրաժեշտ գործառույթները, ՀՀ վարչապետի՝  2019 թվականի  հունիսի 1-ի N 666-Լ  որոշմամբ հաստատված  ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզով Նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումները, ինչպես նաև մասնակցություն է ապահովվել ՀԸԳՀ-ի դեռևս ուժի մեջ չմտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներին:Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալով պայմանավորված ապահովվել է մասնակցություն վերջինիս հետ համագործակցության  նոր պայմանագրի մշակման աշխատանքներին։
  •         Մշակվել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի շրջանակներում Նախարարության իրավասությանն առնչվող փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև ապահովվել է մասնակցություն Խորհրդի երրորդ նիստին:
  • 2020թ. ստորագրվել է ՀՀ-ԵՄ նոր բյուջետային աջակցության ծրագիրը, որի շրջանակում դեկտեմբերին 9 մլն եվրո դրամաշնորհ տրամադրվել է արդարադատության համակարգում բարեվարքության  և հաշվետվողականության ամրապնդման, ժամանակակից և որակյալ դատական ծառայությունների մատչելիության բարելավման և մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծման աջակցության համար:
  •          ԵՄ-ի հետ մեկ շրջանակային ծրագրի միջոցով աջակցություն է տրամադրվել՝ ուղղված էլեկտրոնային արդարադատության հիմնական շրջանակի ձևավորմանը:
  • Մեկնարկել է մեկ դրամաշնորհային ծրագիր՝ ԵՄ անդամ պետությունների կոնսորցիումի մասնակցությամբ:
  •       Շարունակվել են աշխատանքները «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված նախապայմանների իրականացման ուղղությամբ, որոնցով առաջընթաց է գրանցվել խոշտանգումների կանխարգելման, խտրականության դեմ պայքարի ու իրավահավասարության բաղադրիչներով: Դեռևս անավարտ է մեխանիկական աջակցության մեկ բաղադրիչ, որն իրականացվում է ՄԱԶԾ-ի միջոցով և ուղղված է ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացմանը:
  •        «Արդարադատության կոնսոլիդացիա» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում մեկնարկել են ԵՄ տեխնիկական աջակցության ծրագիրը, ինչպես նաև էլեկտրոնային սնանկության ծրագրի մրցույթը:
  •           ԵՄ և Համաշխարհային բանկի հետ իրականացվել է արդարադատության ոլորտի հետազոտությունը, որի արդյունքները հասանելի կլինեն 2021թ. առաջին եռամսյակում, ԵՄ և Համաշխարհային բանկի հետ բանակցվել և վերջնականացման փուլում է  գտնվում դատաիրավական ոլորտի խորը և համապարփակ գնահատում իրականացնելու ծրագիրը։
  • Բանակցություններ են անցկացվել ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ծրագրի շուրջ, որը կստորագրվի 2021թ.։
  •             Իրականացվել են ՀՀ–Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. ԳԾ շրջանակներում Նախարարության իրավասությանն առնչվող միջոցառումները (ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 12-րդ ենթակետ):
  •          «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում իրականացվել են միջոցառումներ ուղղված դատաիրավական բարեփոխումների կիրարկմանը:
  • «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակներում մշակվել և իրականացման փուլում է ընտանիքում բռնության դեմ պայքարի կանխարգելմանն ուղղված հաղորդակցության ռազմավարությունը: Մեկնարկել է «Բռնությունը լռության մեջ է» խորագրով իրազեկման արշավը #violenceinsilence: Քարոզարշավի շրջանակներում մշակվել է և շուտով կգործարկվի քարոզարշավի վերաբերյալ կայքէջը[1], որը հնարավորություն կտա ծանոթանալ արշավի ընթացքում պատրաստված նյութերին, զոհերի համար հասանելի օգնության տարբերակներին՝ թեժ գծի և այլ հասանելի հեռախոսահամարներին, պետության կողմից մատուցվող ծառայություններին, ապաստարանների վերաբերյալ տվյալներին, ինչպես նաև կիրառելի  ներպետական և միջազգային փաստաթղթերին:
  •            Մշակվել և իրականացման փուլում են գտնվում «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում 2-րդ փուլ» ծրագիրը և դրա շրջանակներում մշակված աշխատանքային պլանով Նախարարության իրավասությանն առնչվող գործողությունները: 
  • Ապահովվել է ԵԽ Արդարադատության և արդյունավետության եվրոպական հանձնաժողովում (CEPEJ) և Եվրոպայի խորհրդի Լրատվամիջոցների և տեղեկատվական հասարակության հարցերով միջկառավարական մշտական հանձնաժողովում (CDMSI) ՀՀ անդամությունից բխող պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ՀՀ մասնակցությունը վերը նշված հանձնաժողովների նիստերին՝ հեռավար եղանակով: (ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 12-րդ ենթակետ):
  •           Իրականացվել են Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության «Գործընկերություն հանուն լավ կառավարման» տարածաշրջանային ծրագրով, ինչպես նաև դրա շրջանակներում իրականացվող «Խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար արդարադատության մատչելիության բարելավում» տարածաշրջանային համագործակցության ծրագրով Նախարարության իրավասությանն առնչվող գործողությունները (ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 12-րդ ենթակետ):
  •           Իրականացվել են  «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի (Լանզարոտեի կոնվենցիա)  վավերացմանն ուղղված աշխատանքները, որի արդյունքնում Կոնվենցիան վավերացվել է ԱԺ-ի կողմից 2020թ. մայիսի 11-ին։  Այդ համատեքստում մշակվել և 2020թ. հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Կոնվենցիայի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը: (ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 12-րդ ենթակետ):
  •         Իրականացվել են «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիային միանալու ուղղված աշխատանքները, որի արդյունքում ս.թ. 2020թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Կոնվենցիան: 
  •          Արդարադատության ոլորտի տարբեր ուղղություններով ակտիվ համագործակցություն է իրականացվում ՄԱԿ-ի տարբեր կառույցների, ներառյալ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ: Այս համատեքստում, ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցերի շրջանակներում մշակվել են 2021-2025թթ․ համար Հայաստան- ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության շրջանակային ծրագրի,  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործունեության ծրագրի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի երկրի ծրագրային փաստաթղթերի նախագծերը:
  •         ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում իրականացվել են միջոցառումներ՝ ուղղված ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թ. ԳԾ-ի կիրարկմանը:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

  •          Մշակվել և ԱՄՆ-ի հետ ստորագրվել են Փոխըմբռնման երկու հուշագիր, որոնք հստակեցնում են ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից նախատեսվող օժանդակությունը նոր հակակոռուպցիոն հաստատությունների և նոր պարեկային ոստիկանության ձևավորման աշխատանքներում:
  •          Կազմակերպվել և 2020թ. սեպտեմբերի 14-ին և 23-ին անցկացվել են Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երկրորդ նիստի՝ արդարադատության ոլորտին նվիրված քննարկումները:
  •          Մշակվել և իրականացման փուլում է գտնվում ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2019թ. զեկույցում բարձրացված խնդիրների հասցեագրմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը, որն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան  կողմից տրամադրվող թիրախային աջակցությամբ: 

 

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

  •       Տրամադրվել է ստորագրված միջազգային պայմանագրերի վավերացման, հաստատման կամ միանալու նպատակահարմարության վերաբերյալ 12 հիմնավորում, որից 3-ը երկկողմ, իսկ 9-ը՝ բազմակողմ («ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և  11-րդ հոդվածներ)

          Երկկողմ պայմանագրեր

          1. «Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» hամաձայնագիր,

          2. «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագիր,

          3. «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև «Հանձնման մասին» 1957 թվականի դեկտեմբերի 13-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» hամաձայնագիր,

          Բազմակողմ պայմանագրեր

          1. Անձնական տվյալների փոխանակման ոլորտում վարչական հարցերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագիր,

          2. «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա,

          3. 2019թ. հոկտեմբերի 11-ին ստորագրված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիա,

          4. «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրություն,

          5. 1989թ. դեկտեմբերի 15-ին ստորագրված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրություն,

          6. Կոռուպցիայի հակազդմանն ուղղված Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագիր,

          7. «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա,

          8.      2011թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրու¬թյուններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրություն,

          9. «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիա

  • Ներկայացվել է իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի վերաբերյալ 23 դիրքորոշում («Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի  4-րդ հոդվածի 2-րդ մաս):
  •          Տրամադրվել է 293 եզրակացություն միջազգային պայմանագրի նախագծում, բազմակողմ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին («Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս), ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային փաստաթղթերի վերաբերալ՝ 789 դիրքորոշում («Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի  4-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 3-րդ մաս):
  •         Տրամադրվել է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև համաձայնագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին 78 եզրակացություն («ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մաս), իսկ վարկային և դրամաշնորհային միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար դրանով նախատեսված ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող ՀՀ արդարադատության նախարարի 19 իրավաբանական եզրակացություն («ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մաս):

 

 

6. Անձնակազմի կառավարման վարչությունը 2020 թվականի աշխատանքային տարվա ընթացքում իրականացրել է՝

          Նախապատրաստել է Նախարարի – 559 անհատական, նորմատիվ և լոկալ, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի – 1439 անահատական` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծեր և դրանք ներկայացվել ստորագրման:

        Քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի նախագծերի կազմման և անվանացանկի վարման աշխատանքները:

        Նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից (հայեցողական, քաղաքացիական, քաղաքացիական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող), անձանց նշանակման, ազատման, խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցների կիրառման, գործուղումների և արձակուրդների տրամադրման մասին իրավական ակտերի նախագծերը:

        Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացրել է Նախարարության թափուր՝ 72, ինչպես նաև ժամանակավոր թափուր՝ 15 պաշտոնների համալրման նպատակով մրցույթների նախապատրաստական և իրականացման աշխատանքները, ինչպես նաև այլ աշխատողների  ժամկետային աշխատանքային պայմանագրով նշանակման, ազատման և համապատասխանաբար ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման աշխատանքները: Օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպվել է քաղաքացիական ծառայության գործընոացները տեղեկատվական հարթակով իրականացնելու (մեկնարկային) աշխատանքները:

        Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել և իրականացվել է պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 4 մրցույթ:

       Իրականացրել է Նախարարություն ստացված անձնակազմի կառավարման հարցերով պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, քաղաքացիներից գրությունների, առաջարկությունների և դիմում-բողոքների  (95) ուսումնասիրություն, կազմել պատասխան գրություններ և ներկայացրել Գլխավոր քարտուղարի հաստատմանը:

 

 

 

7Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչությունը 2020թվականին իրականացրել է՝

 

Գնումների պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները և կատարել ստորաբաժանման պարտականությունները, պատրաստել գնման ընթացակարգերի շուրջ 98  հայտերը, ներկայացրել գնումների կազմակերպման բաժին:

Ծառայությունների և ապրանքների տեխնիկական բնութագրերի, օրացուցային գրաֆիկների, ֆինանսավորման ժամանակացույցերի մշակումը, որպես պատասխանատու ստորաբաժանում շուրջ 120 պայմանագրերի կատարման վերահսկողության իրականացում, արդյունքների ընդունում, պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտերի, հանձնման-ընդունման արձանագրությունների, ավարտական ու շահագործման ընդունման ակտերի կազմում և հաստատում:

Արդարադատության նախարարության և Պրոբացիայի ծառայության համար անհրաժեշտ ձեռքբերվող  գույքի և ապրանքների ընդունում, ինչպես նաև դրանց արդյունավետ և նպատակային բաշխում, զբաղեցրած տարածքների կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովում, ինչպես նաև դրանց սպասարկման աշխատանքներ:

Նախարարության կարիքների համար կազմակերպվել են շուրջ 25 մրցակցային եղանակով իրականացվող գնման գործընթաց որոնց արդյունքում կնքվել են  48 գնման պայմանագիր: Բոլոր նշյալ մրցակցային եղանակով իրականացվող գնման գործընթացներն իրականացվել են էլեկտրոնային տարբերակով` armeps.am, armeps.am/ppcm և eauction.armeps.am համակարգերով: Բացի մրցակցային եղանակով իրականացվող գնումներից, կազմակերպվել են նաև շուրջ 84 մեկ անձից գնման ձևով ընթացակարգեր, որոնց արդյունքում կնքվել են 71 պայմանագրեր:

Նյութատեխնիկական բաժնի կողմից կատարվել է՝ ապրանքների,աշխատանքների և ծառայությունների գնման հայտերի կազմումը և ներկայացում։Արդարադատության նախարարության անձնակազմի տնտեսական և տեխնիկական ապահովումը և բաշխումը։Նախարարության և նախարարության ենթակա մարմիների շենքերիի և հարակից տարածքերի մաքրման և ընթացիկ վերանորոգուման կազմակերպումը։

 

8. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը 2020 թվականի ընթացքում իրականացրել է՝

2020 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում կատարված աշխատանքների իրազեկման աշխատանքներ՝ մամուլի հաղորդագրությունների, ինֆոգրաֆիկաների, հեռուստառեպորտաժների, ռադիոռեպորտաժների, հարցազրույցների միջոցով: Նախարարության գործունեության վերաբերյալ հրապարակումները տեղ են գտել և՛ Նախարարության պաշտոնական կայքում, և՛ լրատվամիջոցներում, և Նախարարության ֆեյսբուքյան սոց․ ցանցի էջում (կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկությունը ամենօրյա  ռեժիմով ուղարկվել է ոլորտում գործող հասարակական կազմակերպություններին):

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հունվարից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում միայն առցանց լրատվամիջոցներում Արդարադատության նախարարությանը վերաբերող հրապարակումների թիվը գերազանցել է 12 հազարը, իսկ ԱՆ  Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից 2020 թվականի ընթացքում պատրաստվել և ԶԼՄ-ներով տարածվել են Նախարարության գործունեությունը լուսաբանող մոտ 190 մամուլի հաղորդագրություններ, կազմակերպվել են վեց տասնյակը գերազանցող հարցազրույցներ, ինչպես նաև թեմատիկ ասուլիսներ:

9. Փաստաթղթաշրջանառության       ապահովման  վարչությունը 2020 թվականի ընթացքում իրականացրել է՝

Ընդհանուր  բաժնում    մուտքագրվել է  62938 գրություն,  որից  6556 դիմում-բողոք-առաջարկ, 7126  ՔԿԱԳ  գրություն, 49256 գրություն (հանձնարարական,  արձանագրություն, վարչապետի  որոշում,   կառավարության    որոշում, ՀՀ  նախագահի  աշխատակազմից,   պետական  մարմիններից , ֆիզիկական  և  իրավաբանական    անձանցից  ստացված գրություններ): Թղթային  տարբերակով մուտքագրվել  է   8202 ՔԿԱԳ գործեր(ուղղման,  փոխման և  վերականգնման): 2020թ.  ընթացքում ելքագրվել  է 29960 էլեկտրոնային և 8150 թղթային գրություն,  ինչպես  նաև  կատարվել   է  նախարարության պաշտոնական էլ.  փոստով   ստացվող  գրությունների    մուտքագրում  և  ելքագրում:

2020թ. ընթացքում փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության  ընդհանուր բաժինն իրականացրել   է 2008թ. մարտի 1-ի դեպքերի ընթացքում տուժած քաղաքացիների աջակցության տրամադրման հետ կապված օժանդակ աշխատանքները: 

2020թ. սեպտեմբեր ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր  ընկած ժամանակահատվածի համար իրականացրել է սնանկության գործով կառավարիչների թեկնածություն տրամադրելու մասին պահանջագրերի մուտքագրում,կատարել է վիճակահանություն, կազմվել է արձանագրություն, և սնանկության գործով կառավարիչների ընտրության մասին արձանագրություններն առաքվել է սնանկության դատարան:

   Փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության  արխիվային բաժինը  կատարել է նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ընթացքում առաջացած և գործավարությամբ ավարտված արխիվային պահպանության ենթակա փաստաթղթերի ընդունման, հաշվառման, պահպանության և օգտագործման աշխատանքները: Աշխատանքների արդյունքում առանձնացվել և ըստ տարեթվերի, պահպանության ժամկետների, դասավորվել են արկղերում: Այդ թվում կազմվել է  էլեկտրոնայի  գրանցամատյան, որտեղ գրանցվել է 9000 ավելի լուծարված իրավաբանական անձանց գրանցված գործեր: Ինչպես նաև արխիվային բաժին են հանձնվել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության գործունեության ընթացքում առաջացած և գործավարությամբ ավարտված արխիվային պահպանության ենթակա  նյութեր 2018-2019թթ., ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվացման ենթակա փաստաթղթերը, այդ թվում նաև  մինչև 2018թվականը ՔԿԱԳ բաժիներից ստացված հաշվետվություններ, արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պայմանագրերի և ապոսիտիլի բաժնի   արխիվացման ենթակա 2017-2018թթ փաստաթղթերը:

 

 10. Ֆինանսատնտեսագիտական վարչությունը 2020 թվականի ընթացքում իրականացրել է՝

ՀՀ արդարադատության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.

  •  ՀՀ վարչապետի  09.01.2020 թ. թիվ 5-Ա որոշման համաձայն կազմել, ամփոփել և ֆինանսների  նախարարություն է ներկայացվել համակարգի 2021-2023 թթ. ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի) հայտերը` գործող 8 ծախսային ծրագրի 25 միջոցառումների և նոր նախաձեռնությունների գծով,
  •  ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվել ՄԺԾԾ-ի (ներառյալ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի) նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի, այդ թվում՝ բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումները,
  • Պատրաստվել է կառավարության որոշման 15 նախագծեր, ՀՀ  պետական բյուջեով նախատեսված ծրագրերի գծով ներքին հոդվածային վերաբաշխման, եռամսյակային տեղաշարժի, միջծրագրային վերաբաշխման հայտեր,
  • Պատասխանել է հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից նախարարությանը ուղարկված 22 հարցումներին,
  • Ներկայացվել է նախարարության և ենթակա պետական հիմնարկների ու կազմակերպությունների 2019 թվականի ֆինանսատնտեսական գործունեության ամփոփ նկարագիրը,
  •  Կազմվել և համապատասխան մարմիններին է ներկայացվել բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին, հիմնարկի դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների  2019 թվականի տարեկան, 2020 թվականի առաջին եռամսյակի, կիսամյակի, ինն ամիսների հաշվետվությունները, ծախսերի նախահաշիվների կատարման հաշվեկշիները, հիմնական միջոցների, նյութական արժեքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունները, ծրագրերի իրականացման աստիճանը բնորոշող ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման մասին եռամսյակային հաշվետվությունները, եկամտային հարկի  և սոցիալական վճարի ամսական հաշվետվությունները, ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկը, գանձված պետական տուրքի, գույքի վարձակալության և օգտագործման վարձավճարների  վերաբերյալ հաշվետվությունները
  • Ամփոփվել և ֆինանսների նախարարություն է ներկայացվել համակարգի ՊՈԱԿ-ների  դրամական միջոցների հոսքերի,  ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային և փաստացի ցուցանիշների շեղումների, նպատակային և ձեռնարկատիրական գործունեության տարեկան  և 2020 թվականի առաջին եռամսյակի, կիսամյակի, ինն ամիսների ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվությունները,
  •  Ներկայացվել է տեղեկատվություն  նախարարության կողմից իրականացվող ծրագրերի գծով սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային սահմանաքանակների չիրացման պատճառների վերաբերյալ:
  • ՀՀ կառավարության  13.02.2020թ. թիվ 149 որոշման  և նախարարի համապատասխան որոշումների համաձայն  վճարվել են   2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած  թվով 11 անձանց գումարները  
  • «ՔԿԱԳ ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրի  գծով կազմվել և հաստատման է  ներկայացվել 43 պայմանագրեր, դրանց համաձայն տարվա ընթացքում 51 ՔԿԱԳ տարածքային բաժինների պահպանման նպատակով ամսական կտրվածով  փոխանցվել են գումարներ, ամփոփվել է քաղաքապետարանների և համայնքապետարանների կողմից ներկայացված հաշվետվությունները` ՔԿԱԳ պահպանման ծախսերի վերաբերյալ,  ՔԿԱԳ տարածքային բաժինների   ապահովվել են անհրաժեշտ վկայականներով, ձևաթղթերով,
  • Նախատեսված  ծախսային ծրագրերն իրականացնելու նպատակով համակարգի 6 ՊՈԱԿ-ների, 1 փակ բաժներտիրական ընկերության, 2 հիմնադրամների, հանրային պաշտպանի գրասենյակի հետ կնքվել են   պայմանագրեր և դրանց համապատասխան իրականցվել վճարումներ 
  •  Կազմվել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների հաստիքացուցակը, կատարվել աշխատողների աշխատավարձերի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, արձակուրդային և այլ վճարների  գծով հաշվարկներ և վճարումներ
  • Սոցիալական փաթեթի շրջանակներում ընդունվել են հայտեր, կատարվել փոխանցումներ և ներկայացվել  տեղեկատվություն բանկերին սոցիալական փաթեթի  շահառուների վերաբերյալ
  • Կնքված պայմանագրերի  համաձայն կատարվել են վճարումներ  ձեռքբերված ծառայությունների, աշխատանքների, ապրանքների դիմաց
  •  Իրականացվել է նախարարության ապրանքանյութական արժեքների անալիտիկ և սինթետիկ հաշվառումը:

 

   11. Իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից Հաշվետու ժամանակահատվածում՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ տրամադրվել են 5115 պետական փորձագիտական եզրակացություններ: Մասնավորապես՝ պետական փորձագիտական եզրակացություններ են ներկայացվել

  • ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ 625 այդ թվում՝ 279 պատգամավորական նախաձեռնության,
  • ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ 1962, 
  • ՀՀ վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ 3, 
  • Պետական կառավարման մարմինների հրամանների և որոշումների վերաբերյալ՝ 297,
  • տեղական ինքնակառավարման մարմինների ակտերի նախագծերի վերաբերյալ՝ 1501,
  • այլ ինքնավար մարմնինների իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ՝ 144
  • օրենքների նախագծերի 1-ին ընթերցում անցած նախագծերի վերաբերյալ՝ 91
  • բարեգործական ծրագրերի վերաբերյալ՝ 155
  • Համաձայնագրերի, պայմանագրերի վերաբերյալ՝ 25
  • Ներկայացվել են նաև պարզաբանումներ, դիրքորոշումներ և այլն՝ 59
  • Սահմանադրական դատարանի որոշումների վերաբերյալ կարծիք՝ 1:

          Բացի այդ, ուսումնասիրվել և օրենքով սահմանված կարգով պաշտոնական հրապարակման է ներկայացվել մի շարք իրավական ակտեր:

 

 

12. ՔԿԱԳ գործակալությունը 2020 թվականի ընթացքում իրականացրել է՝

    ՔԿԱԳ գործակալության կողմից 2020 թվականի ընթացքում ուսումնասիրվել են քաղաքացիական կացության ակտերում  ուղղումներ, լրացումներ, փոփոխություններ կատարելու 6873, անվան փոխման 962, քաղաքացիական կացության ակտերի վերականգնման 367 գործեր:

Տրամադրվել են ընտանեկան կարգավիճակի մասին թվով 4420 տեղեկանքներ:

      Ուսումնասիրվել են և տրամադրվել են օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց և ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության մասին թույլտվության 1020 դիմումները:

Ընթացք է տրվել թվով 7126  քաղաքացիների դիմումները, պետական մարմինների և այլ հիմնարկներից և պաշտոնատար անձանց գրությունները և հարցումները:

Քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն, ՔԿԱԳ տարածքային մարմիններին մեթոդական ուղղություն:

Հաստատվել են պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատելու թվով 12643 դիմումները:

Ուսումնասիրվել են «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» կոնվենցիայի շրջանակներում ներկայացված դիմումները:

Ուսումնասիրվել են օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և ՀՀ տարածքից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու նպատակով որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով ներկայացված դիմումները, ապահովվել է Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակներում կենտրոնական մարմնի լիազորությունների իրականացումը, կազմակերպվել է որդեգրման ենթակա երեխայի համադրման գործընթացը, ապահովվել է ՀՀ արդարադատության նախարարության ներկայությունը դատարանում:

Ապահովվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերից բխող ՀՀ արդարադատության նախարարության պարտավորությունները:

Իրականացվել է ծննդյան, հայրության ճանաչման, ամուսնության, ամուսնալուծության, մահվան գրանցումներ, տրամադրվել են վկայականներ և տեղեկանքներ:

Թվայնացվել և արխիվացվել են քաղաքացիական կացության ակտեր:

 

13. Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը 2020 թվականի ընթացքում իրականացրել է՝            

Գործակալության կողմից տրվել է 301 խորհրդատվություն, հարուցվել է 77 վարչական վարույթ, տրվել է ավելի քան 75 գրավոր կարծիք, ներկայացվել է 43 ծանուցում, իրականացվել է 27 ուսուցում: 

  • 2020 թվականի ընթացքում անձնական տվյալներ մշակողներին եւ անձնական տվյալների սուբյեկտներին տրամադրվել է անձնական տվյալների մշակման վերաբերյալ 301 խորհրդատվություն: Խորհրդատվությունները վերաբերել են հետեւյալ հիմնական թեմաներին՝
  • Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերին (տվյալների սուբյեկտի համաձայնություն կամ օրենքով նախատեսվածը լինելը),
  • անձնական կյանքի տվյալների, այդ թվում՝ երախաների անձնական տվյալների մշակման առանձնահատկություններին,
  • հանրամատչելի անձնական տվյալների իրավական ռեժիմին,
  • աշխատողի անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելու հիմքերին,
  • անձնական տվյալները այլ երկիր փոխանցելու իրավակարգավորումներին,
  •  անձնական տվյալների մշակման խախտման հայտնաբերման դեպքում մշակողի պարտականություններին,
  • սոցիալական ցանցերում ինքնության գողությանը և քաղաքացիների նկարների գողությանը ու դրանք կայքից հեռացնելուն,
  • առցանց տիրույթում Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի կիրառմանը,
  • պատերազմական իրավիճակներում անձնական տվյալների մշակման առանձնահատկություններին,
  • Համացանցում կեղծ (fake) էջերը հեռացնելուն,
  • Հավելվածների օգտագործմանը,
  • Կիբեռանվտանգության եւ համացանցային հիգիենային;

 

  • 2020 թվականի ընթացքում հարուցվել է 77 վարչական վարույթ:

 

  • Գործակալությանն է ներակայացվել 43 ծանուցում: Ծանուցումներ են ներկայացվել ինչպես իրավաբանական անձանց կողմից այնպես էլ պետական մարմինների՝ անձնական տվյալներ մշակելու մտադրության վերաբերյալ:

 

  • 2020 թվականի ընթացքում Գործակալության կողմից տրվել է ավելի քան 75 գրավոր կարծիք:

 

  • 2020 թվականի ընթացքում Գործակալության կողմից իրականացվել է 27 ուսուցում, ընդորում 26-ը շուրջ 1 650 հոգու համար, որից 600 քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, 500 սոցիալական աշխատողներ, 400 բուժաշխատող, 49 պետական աշխատակից, 44 լրագրող, 32 ուսանող, կրթական հաստատության 25 աշխատակից, և ևս 1 ուսուցում՝ 70.000 հետևորդ ունեցող ֆեյսբուքյան խմբում:  Ուսուցումների հիմնական թեմաներն են՝
    • Անձնական և ընտանեկան կյանքի անեռնամխելիություն, համացանցում անձնական տվյալների հրապարակման առանձնահատկություններ, երեխաների անձնական տվյալների պաշտպանություն և այլն
    • Երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ
    • Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ
    • Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում. Անձնական տվյալների պաշտպանությունը
    • Պաշտոնատար անձանց անձնական տվյալների պաշտպանության առանձնահատկությունները. անձնական տվյալների պաշտպանությունը լրագրության ոլորտում
    • Առցանց ուսուցում՝ տեղեկատվական անվտանգության եւ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ կորոնավիրուսով վարակված անձանց, կորոնավիրուսով վարակված անձանց հետ կոնտակտ ունեցած, կորոնավիրուսի հետևանքով մահացած, կորոնավիրուսով վարակված այլ պատճառով մահացած անձանց տվյալներին հասանելիություն ունեցող բուժաշխատողների համար
    • Առցանց ուսուցում՝ համացանցում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ

 

  • Տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ, սեմինարներ, ասուլիսներ, հանրային ելույթներ և հարցազրույցներ, այդ թվում ասուլիս Ֆիշինգի վերաբերյալ Գործակալության կողմից մշակված ուղեցույցի կապակցությամբ եւ հարցազրույցներ պատերազմական իրավիճակում անձնական տվյալների պաշտպանության առանձնահատկությունների վերաբերյալ

 

  • Գործակալության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է 132 խորհրդատվական եւ իրազեկող նյութ. գործարկվել են Գործակալության ինստագրամի եւ տելեգրամի էջերը՝ համապատասխան խորհրդատվական եւ իրազեկող նյութերով.

 

  • 2020 թվականի ընթացքում Գործակալությունը մշակել և հրապարակել են ուղեցույցներ
  • երկփուլանի վավերացմամբ սոցիալական ցանցերի էջերն ու էլ փոստի հասցեները անվտանգ դարձնելու մասին ուղեցույցներ (Facebook-ում, Google-ում, Yahoo-ում, Mail.ru-ում, Yandex-ում, Instagram-ում, Twitter-ում, Telegram-ում),
  • վիդեոուղեցույց՝ Android համակարգում թուրքական որոշ սերտիֆիկատների հեռացման վերաբերյալ
  • վիդեոուղեցույց Getcontact հավելվածի բազայից հեռախոսահամարը հեռացնելու վերաբերյալ

 

  • 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում Հայաստանում հայտարարված ռազմական դրության ընթացքում (ներառում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից 2020 թվականի նոյեմբերի 9-ը ժամանակահատվածը) Գործակալությունն իրականացրել է պատերազմական իրավիճակում անձնական տվյալների պաշտպանության առանձնահատկություններով պայմանավորված միջոցառումներ:

14. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 2020 թվականի հաշվետու ժամանակաընթացքում իրականացրել է՝

Հաշվետու  ժամանակահատվածում  Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել և հաշվառվել է  5700 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 121 փակ բաժնետիրական ընկերություն, 11 բաց բաժնետիրական ընկերություն,  4 պետական ոչ առևտրային կազմակերպություն, 11 համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, 22 գյուղատնտեսական կոոպերատիվ, 2 արտադրական կոոպերատիվ, 43 առանձնացված ստորաբաժանում 20142 անհատ ձեռնարկատեր, որից 2691 վերահաշվառվել է: Նույն ժամանակահատվածում գրանցվել է թվով 336 հասարակական կազմակերպություն, 3 կուսակցություն,  121 հիմնադրամ, 10 արհեստակցական կազմակերպություն,  3 կրոնական կազմակերպություն, 8 պետական մարմին, 9 հիմնարկ, 7 սպառողական կոոպերատիվ, 23 համատիրություն: Իրականացվել է իրավաբանական անձանց մոտ 14000 փոփոխության գրանցում, անհատ ձեռնարկատերերի փոփոխությունների 3533 հաշվառում, անհատ ձեռնարկատերերի հաշվառումից հանում 5172 և իրավաբանական անձանց լուծարման 439 գրանցում և հաշվառում: Իրականացվել է միացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված թվով 15 իրավաբանական անձանց փոփոխությունների և վերակազմակերպման արդյունքում թվով 16 իրավաբանական անձանց գործունեության դադարման պետական գրանցումներ, առանձնացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված թվով 26 իրավաբանական անձանց փոփոխությունների և վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված թվով 34 իրավաբանական անձանց պետական գրանցումներ, միաձուլման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված թվով 14 իրավաբանական անձանց գործունեության դադարման և վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված թվով 6 իրավաբանական անձի պետական գրանցումներ, առանձնացված ստորաբաժանումների միաձուլման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված թվով 2 առանձնացված ստորաբաժանումների գործունեության դադարման և վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված թվով 1 առանձնացված ստորաբաժանման պետական հաշվառումներ:

Բոլոր գրանցումներն ու հաշվառումները կատարվել են օրենքով սահմանված ժամկետներում: Իրականացվել է նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետ. ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրում` 8772:

Հաշվառվել է 5 զանգվածային լրատվության միջոց։

Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը իրականացրել է www.azdarar.am կայք էջերի վարումը և հրապարակել է 182556  հայտարարություն:

Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը իրականացրել է www.e-register.am կայք էջերի վարումը:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցել է  ապահովված 3205 իրավունք և տրամադրել 478 քաղվածք:

Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառումներ են կատարվել սահմանափակում կիրառելու իրավասություն ունեցող անձանց կողմից կիրառված և գործակալությանը տրամադրված թվով 1388  ակտերի համաձայն:

Գործակալությունում ստացվել է 6 քաղաքացիական (որպես երրորդ անձ) և 5 վարչական գործերով հայցադիմումներ:

Գործակալության կողմից իրականացվել են․

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի մշակում։ Նախագծերի փաթեթը 2020 թվականի սեպտեմբերի 10-ին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Մշակվել, ընդունվել և 30․04․2020թ․ ուժի մեջ է մտել ՀՀ արդարադատության նախարարի հրամանը՝ «Լրատվական գործունեություն իրականացնողների՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտերի ձևերը հաստատելու մասին»։ Արդյունքում լրատվական գործունեություն իրականացնողների համար ապահովվել է հնարավություն պետական միասնական գրանցամատյանին հասանելիություն առանց պետական տուրքի վճարման։

15. Պրոբացիայի ծառայությունը 2020 թվականի ընթացքում իրականացրել է՝

Ծառայությունում 2020թ-ի ընթացքում հաշվառվել է 4512 շահառու, որոնցից 2020-ի նկատմամբ նշանակվել է պատիժ, 1611-ի նկատմամբ նշանակվել է վերահսկողություն, 145 անձի նկատմամբ նշանակվել է կրկնակի և եռակի պատիժ և վերահսկողություն, իսկ 1030 անձի վերաբերյալ կազմվել և ներկայացվել է դատապարտյալի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու և դատվածությունը հանելու վերաբերյալ զեկույցներ։

        Պատիժ և վերահսկողություն է սահմանվել 3351 տղամարդու, 280 կնոջ, 41 անչափահասի և 42 օտարերկրացու նկատմամբ։

Ծառայությունում ստացվել է զեկույց տրամադրելու վերաբերյալ 758 ծանուցում, կազմվել է 698 զեկույց, որոնցից 121-ը դրական, 577-ը բացասական եզրակացությամբ։

Ծառայությունում 2020թ-ի ընթացքում ավարտվել և արխիվացվել է 1629 անձնական գործ, որոնցից 484 զեկույց, իսկ 1145-ը պատիժ և վերահսկողություն։

Պատիժներ

Տուգանք. Դատարանի կողմից 1364 շահառուի նկատմամբ նշանակվել է տուգանք պատժատեսակը, որոնցից գանձման ենթակա ընդհանուր գումարը կազմում է  475.421.850 ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում գանձվել  128778390 ՀՀ դրամ, ինչը 6 %-ով ավելին է, քան 2019 թվականին, իսկ 45926000 ՀՀ դրամ տուգանքի գանձման գործընթացը դադարեցվել է այլ հիմքերով, մասնավորապես՝ մահվան, տուգանքը փոխարինվել է հանրային աշխատանքներ պատժատեսակով, համաներման և օրենքով սահմանված այլ հիմքերով։ 

Հանրային աշխատանքներ. Հաշվետու ժամանակաշրջանում հանրային աշխատանքների ձևով պատիժ է նշանակվել 236 շահառուի նկատմամբ, 64 շահառուի հանրային աշխատանքների կատարումն ավարտվել է, իսկ 172 շահառուինը գտնվում կատարման ընթացքում։

Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժ կրող շահառուների թիվը կազմում է 420, որոնցից հաշվառումից հանվել են 153-ը, իսկ 267-ի գործերը գտնվում են ընթացքի մեջ։

Վերահսկողություններ.

պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1242 շահառուի նկատմամբ, 331 շահառուի նկատմամբ իրականացվող վերահսկողությունն ավարտվել է, իսկ 911 շահառուինը գտնվում կատարման ընթացքում։

պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել է 365 շահառու, 138 շահառուի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը ավարտվել է, իսկ 227 շահառուինը գտնվում կատարման ընթացքում։

         մինչև երեք տարեկան երեխա ունեցող և ծանր հիվանդության հիմքով 4 անձի պատժի կրումը հետաձգվել է, որից 1 շահառուի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը ավարտվել է, իսկ 3 շահառուինը գտնվում կատարման ընթացքում։

 

Հաշվետու ժամանակահատվածում պատիժներով և վերահսկողություններվ հաշվառված 3482 անձանցից կրկնահանցագործություն կատարել է 36 անձ, որը կազմում է մոտ 1 %-ը։

 

Պրոբացիայի ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումներ: 

 

          1) Մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթ: «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերն արդեն իսկ տեղադրվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

        2) ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 14-ի N 142-Լ հրամանով հաստատվել է Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանց ներկայացնելու կարգը և ժամկետները։

        3) Մշակվել և ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 20-ի N 123-Ա հրամանով հաստատվել է Պրոբացիայի ծառայության շահառուի ռիսկի նախնական գնահատման գործիքի ձևանմուշը և կիրառման կարգը։

4) ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կարգով պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ ՀՀ արդադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի N 336-Լ հրամանով հաստատված Պրոբացիայի ծառայության կողմից տրամադրվող զեկույցի ձևանմուշն ուսումնասիրվել և ՀՀ արդարադատության նախարարություն առաջարկ է ներկայացվել զեկույցի ձևանմուշում կատարել մի շարք բովանդակային և տեխնիկական փոփոխություններ և լրացումներ։

5) գնահատվել և ՀՀ արդարադատության նախարարություն առաջարկ է ներկայացվել Պրոբացիայի ծառայության առկա կարգավիճակի, դրա թերությունների և պրոբացիայի ծառայողներին վերապահված սոցիալական երաշխիքների վերաբերյալ։

Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման միջոցառումներ և ծրագրեր

  • Կրթական միջոցառումներին մասնակցել է 33 շահառու, մշակութային միջոցառումներին մասնակցել է 53 շահառու, մարզական միջոցառումների մասնակցել է 4 շահառու, կրոնական միջոցառումներին մասնակցել է 98 շահառու։
  •  Իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվել 784 շահառուի:
  • Հոգեբանական աջակցություն է տրամադրվել 173  շահառուի։
  • Բժշկական հաստատություններ և աջակցման կենտրոններ ուղղորդվել է այցելության 27  շահառու։
  • Պրոբացիայի ծառայության միջնորդությամբ և իրականացված վերասոցիալականացման միջոցառումների արդյունքում աշխատանքի է տեղավորվել 49 շահառու։

 

 

16. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2020 թվականի ընթացքում իրականացրել է՝

1. Հարկադիր կատարումն ապահովող Ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) 2020թ. հաշվետու ժամանակաշրջանում ընթացք է տրվել թվով 1.569.127 կատարողական վարույթների, որից 15.061 կատարողական վարույթները տեղափոխվել են 2019 թվականից: Հարուցվել և վերսկսվել է 1.554.066 կատարողական վարույթ: Կարճվել է թվով 431.485 կատարողական վարույթ, ավարտվել է 956.364 կատարողական վարույթ, ընդամենը կարճվել և ավարտվել է 1.387.849 կատարողական վարույթ: Բռնագանձվել է  31.176.518.312 ՀՀ դրամ:

2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել թվով 9.243 լոտ՝ 9.702.179.273 ՀՀ դրամ արժողությամբ: Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվել է 8.272 լոտ՝ 2.857.515.321 ՀՀ դրամ արժողությամբ:

3. Ծառայության կողմից ստացվել են 83.829 դիմումներ և գրություններ:

4. «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել և ընթացք է տրվել թվով 36.582 հեռախոսազանգի:

5. Ծառայության արագ սպասարկման գրասենյակում թվով 57.505 կատարողական վարույթով վճարվել է 1.240.060.857 ՀՀ դրամ։

6.Կատարողական գործողությունների ընթացքում կատարողական վարույթի կողմերի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից ՀՀ գլխավոր դատախազին են ուղարկվել թվով 51 գրություններ և նյութեր:

7. Հաշվետու ժամանակաշրջանի  ընթացքում Ծառայությունը ստացել է 425 հայցադիմում։

8.  ՀՀ դատարաններում 2020 թվականի ընթացքում Ծառայության մասնակցությամբ գործերի ընդհանուր թիվը կազմել է 2411 ընթացիկ դատական գործեր:

9. Ծառայության կողմից մշակվել և Արդարադատության նախարարություն են ուղարկվել թվով 18 իրավական ակտերի նախագծեր։

10. Ներդրվել է «Հիբրիդփոստ» նամակների էլեկտրոնային համակարգը։

11. Ներդրվել է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ էլեկտրոնային հարցման նոր պրոտոկոլը, որը հնարավորություն է ընձեռում կատարել հարցում և բեռնել տեղեկանք։

12. «COVID-19» համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ներդրվել է օնլայն փաստաթղթաշրջանառության և տեսակոնֆերենսներ կազմակերպելու հնարավորություն։

13.  Արդիականացվել է Ծառայության պաշտոնական կայքը՝ www.harkadir.am։

14. Ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գործարկվել է ավտոմատացված նամակագրության հարթակ, որը թույլ է տալիս նախապես մշակված հարց ու պատասխանի և բառային վերլուծության արդյունքում ստանալ որոշակի հարցերի պատասխան։

15. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության այցելուների սպասարկման նպատակով տեղադրվել է տեղեկատու հարթակը։

16. Հեռահար աշխատելու թույլտվություն ունեցող անձնակազմն ապահովվել է հեռահար աշխատելու հնարավորությամբ։

17. Կատարողական վարույթի մասնակիցների անձնագրային տվյալների նույնականացման գործառույթն ավտոմատացվել է, անցում է կատարվել առցանց ռեժիմի։

18. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ajurd.am կայքն ամբողջությամբ արդիականացվել է, գտնվում է տեղադրման փուլում։

19. 2020թ. ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով անցկացվել է 19 ծառայողական քննություն, իսկ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով՝ 1 ծառայողական քննություն։ Ծառայողական քննությունների արդյունքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 26 աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժի, որից 6-ը՝ խիստ նկատողություն, 16-ը՝ նկատողություն, 4-ը՝ նախազգուշացում: ՀՀ արդարադատության նախարարի հրամաններով 9 աշխատակից ենթարկվել են կարգապահական տույժի, որից 3-ը՝ խիստ նկատողություն, 6-ը՝ նկատողություն:

 

       17. Քրեակատարողական ծառայությունում 2020 թվականի ընթացքում  կատարված աշխատանքների վերաբերյալ

  1. 1.    ԹՎԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆՆԵՐ 

ՀՀ 2020թ․ պետական բյուջեով 03.05.01 «01.Քրեակատարողական համակարգի պահպանում» ծրագրով 2020թ․ պլանավորվել էր 10807836200 տասը միլիարդ ութ հարյուր յոթ միլիոն ութ հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր ՀՀ դրամ, ֆինանսավորվել է 10722654581 տասը միլիարդ յոթ հարյուր քսաներկու միլիոն վեց հարյուր հիսունչորս հազար հինգ հարյուր ութսունմեկ ՀՀ դրամ, որից փաստացի դրամարկղային ծախսը կազմել է 10722654581 տասը միլիարդ յոթ հարյուր քսաներկու միլիոն վեց հարյուր հիսունչորս հազար հինգ հարյուր ութսունմեկ դրամ, չծախսված 85181619 ութսունհինգ միլիոն հարյուր ութսունմեկ հազար վեց հարյուր տասնինը դրամը վերադարձվել է ՀՀ պետական բյուջե։

ՀՀ 2019թ․ պետական բյուջեի 03.05.01 «01.Քրեակատարողական համակարգի պահպանում» ծրագրով պլանավորվել էր 9400625200 ինը միլիարդ չորս հարյուր միլիոն վեց հարյուր քսանհինգ հազար երկու հարյուր ՀՀ դրամ, որից փաստացի դրամարկղային ծախսը կազմել է 9315749956 ինը միլիարդ երեք հարյուր տասնհինգ միլիոն յոթ հարյուր քառասունինը հազար ինը հարյուր հիսունվեց դրամ, չծախսված 84875244 ութսունչորս միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար երկու հարյուր քառասունչորս դրամը վերադարձվել է ՀՀ պետական բյուջե։

Քրեակատարողական ծառայությունում 11.01.2021թ. դրությամբ գործում է

-       հաստիքների ընդհանուր քանակը – 2183 (2019թ.՝ 2183), որից՝

-       վարչական պաշտոն – 5 (2019թ.՝ 5),

-       քրեակատարողական ծառայող – 2021 (2019թ.՝ 2062),

-       քաղաքացիական ծառայող – 64 (2019թ.՝ 0),

-       քաղաքացիական հատուկ ծառայող – 86 (2019թ.՝ 112),

-       քաղաքացիական աշխատանք կատարող – 7 (2019թ.՝ 4),

Անցկացված ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքում 85 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության (2019թ.՝ 94),

Կիրառվել է 67 խրախուսանքի միջոց (2019թ.՝ 355):

2020 թվականի ընթացքում հատուկ ուսուցման դասընթացներին մասնակցել են 1875 (2019թ.՝ 1895) քրեակատարողական ծառայողներ, կազմակերպվել է 600 (2019թ.՝ 540) քրեակատարողական ծառայողների վերապատրաստում:

2020թ. ընթացքում ՀՀ ազատազրկման վայրերից Իրանի Իսլամական Հանրապետության ազատազրկման վայրեր՝ հետագա պատիժը կրելու համար, տեղափոխվել են թվով 28 դատապարտյալ, Նորվեգիայի Թագավորության ազատազրկման վայրեր՝ թվով 3 կալանավորված անձ, Ուկրաինայի ազատազրկման վայրեր՝ թվով 1 կալանավորված անձ, Ռուսաստանի Դաշնության ազատազրկման վայրեր՝ թվով 4 կալանավորված անձ: Ռուսաստանի Դաշնության ազատազրկման վայրերից ՀՀ ազատազրկման վայրեր՝ հետագա պատիժը կրելու համար, տեղափոխվել են թվով 2 դատապարտյալ:

2020թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից կայացվել է 1023 որոշում և հատկացվել 1049 կարգագիր և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 100-րդ, 102-րդ և 110-րդ հոդվածների համաձայն ուղղիչ հիմնարկների տեսակը որոշելու, փոխելու, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկելու և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար քննարկվել են թվով 903 դատապարտյալների վերաբերյալ դիմումներ և միջնորդագրեր:

Հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկների համանուն ստորաբաժանումների կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն՝

• կալանավորված անձանց և դատապարտյալների միջին թվաքանակը կազմել է 2124 անձ:

•  քրեակատարողական հիմնարկների լրակազմը կազմում է 5346 անձ:

• 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը կազմել է 1967 անձ (2020 թ. հունվարի 1-ին 2221 անձ), որից՝  

• 914 կալանավորված անձ ( 17 կին և 5 անչափահաս տղաներ),  (2020թ. ն.ժ. -1017  կալանավորված անձ, որից 35 կին և 8 անչափահաս տղաներ)

• 1053 դատապարտյալ (29 կին և 1 չափահաս տղա դատապարտյալ (մինչև 21 տարեկան)),  (2020թ. ն.ժ. – 1204 դատապարտյալ, որից 34 կին և 1 չափահաս տղա դատապարտյալ (մինչև 21 տարեկան)), որից՝

o   Փակ ուղղիչ հիմնարկ թվով  256 դատապարտյալ (2020թ.ն.ժ. 339 դատ-լ), որից՝

59 ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ (2020թ. ն.ժ. 66 ցմահ).

o Կիսափակ ուղղիչ հիմնարկ թվով 483 դատապարտյալ (2020թ. ն.ժ. 470 դատ-լ), որից՝ 

 24 ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ (2020թ. ն.ժ. 23 ցմահ).

o Կիսաբաց ուղղիչ հիմնարկ թվով 273 դատապարտյալ (2020թ. ն.ժ. 359 դատ-լ), որից՝

4 ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ (2020թ. ն.ժ. 2 ցմահ).

o Բաց ուղղիչ հիմնարկ թվով 37 դատապարտյալ (2020թ. ն.ժ. 23 դատ-լ), որից՝

1 ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ (2020թ. ն.ժ. 0)

o Կալանք պատժատեսակով 1 դատապարտյալ (2020թ. ն.ժ. 1 դատ-լ).

o Ըստ ուղղիչ հիմնարկի տեսակի տեղաբաշխման ենթակա թվով 3 դատապարտյալ (2020թ. ն.ժ. 12 դատ-լ).

• 2020թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներից ազատվել է թվով 1292 անձ (2019թ.՝ 1292 անձ), որից՝

• պատիժը լրիվ կրելով – 249 դատապարտյալ (2019թ.՝ 266 դատ-լ)

• պայմանական վաղաժամկետ – 199 դատապարտյալ ( 2019թ.՝ 212 դատ-լ)

• ներման կարգով – 0 դատապարտյալ (2019թ.՝ 1 դատ-լ)

• համաներումով – 13 դատապարտյալ, (2019թ.՝ 93 դատ-լ)

• խափանման միջոց կալանքի փոփոխմամբ - 612 անձ, (2019թ.՝ 505 անձ)

•  դատարանի դահլիճից – 53 անձ (2019թ.՝ 138 անձ)

  • հիվանդության պատճառով – 18 դատապարտյալ (2019թ.՝ 10 դատ-լ)
  • կալանքի տակ պահելու ժամկետը լրանալու կապակցությամբ – 145 անձ (2019թ.՝ 67 անձ)
    • այլ հիմքերով – 3 անձ (2019թ.՝ 0 անձ)

Նույն ժամանակահատվածում`

• մահացել է 5 անձ (2019թ.՝ 21 անձ)

  • Պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժատեսակով – 2 անձ (2019թ.` 0 անձ):

 2020թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի արխիվ հանձնվել է պատժի կրումից ազատված դատապարտյալների և կալանավորված անձանց թվով 974 և մահացածների թվով 10 անձնական գործ:

 2.    ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

   Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության 2020 թվականի գնումների պլանով նախատեսված ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով 20.02.2020 թվականին, գնումների էլեկտրոնային Armeps համակարգի միջոցով հայտարարվել է գնման ընթացակարգ, որին մասնակցել են թվով 2 կազմակերպություններ՝ «Արտաշատի ԷՑՇ» ՍՊԸ-ն և «ՍՈՒԲԱՇԻՆ» ՍՊԸ-ն:  Գնման ընթացակարգի արդյունքում հաղթող է ճանաչվել «ՍՈՒԲԱՇԻՆ» ՍՊԸ-ն, որի հետ՝ 26.03.2020 թվականին կնքվել է «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԳՀԱՇՁԲ-20/1» ծածկագրով ընթացիկ վերանորոգման շինարարական աշխատանքների կատարման պայմանագիրը՝ ընդհանուր արժեքը կազմում է   69 000 000 (վաթսունինը միլիոն) ՀՀ դրամ:

Վերոնշյալ պայմանագրով շինարարական աշխատանքների ծավալներ նախատեսված չեն։ Կնքված պայմանագրով հաստատված է շինարարական աշխատանքների և նրանցում օգտագործվող շինարարական ապրանքների միավորի արժեքը: «ՍՈՒԲԱՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ընթացիկ վերանորոգման շինարարական աշխատանքները կատարվում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից ներկայացված հայտերի հիման վրա, իսկ յուրաքանչյուր կատարված աշխատանքի արդյունքում կազմվում են կատարողական ակտեր և հանձնման-ընդունման արձանագրություններ, մասնավորապես․

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

Բուժմասնաշենք 

Փոխարինվել են նորով թվով 20 հիվանդասենյակների և 3 սանհանգույցների լվացարաններ, զուգարանակոնքեր, ծորակներ և ցնցուղներ։

Բուժմասի 16 հիվանդասենյակների դռների համար պատրաստվել և տեղադրվել են մետաղական ճաղավանդակից դռներ, միջանցքում տեղադրվել են տարանջատող՝ մեկուսիչ ճաղավանդակներ։ Թվով 5 սենյակներում իրականացվել է կոտրված ապակե փաթեթների փոխարինում, 2 խցերում՝ տեղադրվել մեկական նոր պատուհաններ։

        Վերանորոգվել է բուժկետում աշխատասենյակների համար նախատեսված սանհանգույցը, տաք ջրամատակարարման նոր ջրագիծ՝ մեկ աշխատասենյակի համար։ Վերանորոգվել է 5 սենյակների ջեռուցման համակարգը։

Ռեժիմային գոտի 

        Իրականացվել է 24 սանհանգույցների վերանորոգում, որից 7-ը իրականացվել է խցերի ընդհանուր հարդարումով՝ կոյուղու խողովակներ, լվացարաններ, ասիական զուգարանակոնքեր, ծորակներ, ցնցուղներ և այլն։

        Փոխարինվել են թվով 48 խցերի ապակե փաթեթները։

        Իրականացվել է քրեակատարողական հիմնարկի սպասասրահի սանհանգույցի կապիտալ վերանորոգում։

        Վարչական մասնաշենքի կանանց և տղամարդկանց մեկական սանհանգույցների վերանորոգում։

        Վերանորոգվել է հիմնարկի արտաքին ջրամատակարման ցանցը՝ շուրջ 125 գծամետր։

        Վերանորոգվել է կաթսայատան մեծ տրամագծով կափյուրներ և փականներ, ջեռուցման կաթսաների թուջե մարտկոցների փոխարինում, մղման պոմպերի փոխարինում և նորոգում, ինչպես նաև գազայրիչների կարգաբերում: Փոխարինվել են ընդհանուր ջեռուցման համակարգի տարբեր տրամաչափի փականներ իրականացվել է պրոֆիլակտիկ ստուգման աշխատանքները:

Հայտարարված մրցույթում շահող ճանաչված «Գլոբալ-նախագիծ» ՍՊԸ-ն իրականացնում է հիմնարկի օդափոխություն համատեղված ջեռուցման հետ համակարգի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքեր, «ՄԱՌՔ» ՍՊԸ-ն իրականացրել է նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաննություն:

Շինարարական աշխատանքների հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված «Բիդեք» ՍՊԸ-ի կողմից, ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԳՀԱՇՁԲ-20/20-1 պայմանագրի համաձայն, իրականացվում է մեկ մասնաշենքի կիսաբաց տեսակի ձևափոխման շինարարական աշխատանքեր: 

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իրականացված վերանորոգման աշխատանքներ.

Իրականացվել է քրեակատարողական հիմնարկի գլխավոր մուտքի դարպասների ամբողջական վերանորոգում։

        Իրականացվել է ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցի մասնակի վերանորոգում։ Փոխարինվել է 22 ծորակ, 20 ջրի կուտակման բաքերի մեխանիզմ և տարբեր չափի փականներ:

        Իրականացվել են թվով 3 աշխատասենյակների հարդարման աշխատանքներ։

        Իրականացվել է կաթսայատան և ընդհանուր ջեռուցման համակարգի պրոֆիլակտիկ ստուգման և մասնակի վերանորոգման աշխատանքներ:

        ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացված շինվերանորոգման աշխատանքներ. 

        Իրականացվել է կանանց մեկուսարանի մասնաշենքի լոգասենյակի վերանորոգում։

        Իրականացվել է Հիմնարկի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման մասնաշենքի ամբողջական վերանորոգում, ներքին և արտաքին ջրամատակարարման, ջրահեռացման ցանցի վերանորոգում։

        Իրականացվել են նաև ասֆալտապատման աշխատանքներ՝ հիմնարկի տարածքում՝ շուրջ 1․236 քառակուսի մետր։

        Ընթացքի մեջ է կաթսայատան և ընդհանուր ջեռուցման համակարգի պրոֆիլակտիկ ստուգման և մասնակի վերանորոգման աշխատանքները:

Շինարարական աշխատանքների հայտարարած նախնական մրցույթում հաղթող ճանաչված «Բիդեք» ՍՊԸ-ի կողմից, համաձայն ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԳՀԱՇՁԲ-20/20-1 պայմանագրի համաձայն, իրականացվելու է բոլոր մասնաշենքերի լոգարանների և սանհանգույցների ներքին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերանորոգման  աշխատանքներ՝ 50 624 332 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով աշխատանքներ չեն իրականացվել, իսկ պայմանագիրը 08.01.2021 թվականին կասեցվել է:

        ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված շինվերանորոգման աշխատանքներ. 

        Բաց տիպի պայմաններում պատիժ կրող դատապարտյալների բնակավայրի սահմանազատում փշալարե ցանկապատով ընդհանուր երկարությունը՝ 130 գծամետր, ցանկապատի բարձրությունը՝ 2 մետր։

        Իրականացվել է ռեժիմային գոտու թվով 6 սանհանգույցների վերանորոգում։

        Իրականացվել է ներքին և արտաքին ջրահեռացման ցանցի մասնակի վերանորոգում։

        Մասնակի վերանորոգվել է ներքին ջրամատակարարման ցանը։

        Իրականացվել են կաթսայատան և ընդհանուր ջեռուցման համակարգի պռոֆիլակտիկ ստուգման և մասնակի վերանորոգման աշխատանքներ:

        ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված շինվերանորոգման աշխատանքներ՝ 1522576 հազար ՀՀ դրամ 

        Նոր տեսակի կորոնավիրուսայիյն հիվանդության՝ COVID-19 տարածման կանխարգելման նպատակով կառուցվել են թվով 3 ախտահանման խցիկներ, ընդհանուր՝ 12 քառակուսի մետր մակերեսով։

        Ռեժիմային գոտում վարակակիրների սենյակի սանհանգույցում ջրատաքացուցիչի տեղադրում։

        Հիմնարկի ինֆեկցիոն և թերապևտիկ բաժանմունքներում լվացարանների և ծորակների փոխարինում։

        Իրականացվել են կաթսայատան և ընդհանուր ջեռուցման համակարգի պռոֆիլակտիկ ստուգման աշխատանքներ:

        ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում իականացված շինվերանորոգման աշխատանքներ 

        Իրականացվել է բնակելի մասնաշենքերի, պահեստային մասնաշենքերի տանիքների մասնակի վերանորոգում։

        Բացի այդ իրականացվել են նաև տանիքածածկերի ամրացման աշխատանքներ։

        Իրականացվել են կաթսայատան և ընդհանուր ջեռուցման համակարգի պռոֆիլակտիկ ստուգման աշխատանքներ:

        ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում իականացված շինվերանորոգման աշխատանքներ

        Իրականացվել է ռեժիմային գոտում թվով 3 սանհանգույցների վերանորոգում, ներքին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի մասնակի  վերանորոգում։

        Իրականացվել են կաթսայատան և ընդհանուր ջեռուցման համակարգի պռոֆիլակտիկ ստուգման և մասնակի վերանորոգման աշխատանքներ:

        ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իրականացված շինվերանորոգման աշխատանքներ 

Իրականացվել են արտաքին տարածքի ասֆալտապատման աշխատանքներ, որի արդյունքում ասֆալտապատվել է շուրջ 4900 քառակուսի մետր։

        Իրականացվել են կաթսայատան և ընդհանուր ջեռուցման համակարգի պրոֆիլակտիկ ստուգման և մասնակի վերանորոգման աշխատանքներ:

        Իրականացվում են շուրջ 220քմ մակերեսով ջրի կուտակման բաքերի ջերմամեկուսացման աշխատանքներ:

        ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված շինվերանորոգման աշխատանքներ՝ 3 173 046 հազար ՀՀ դրամ 

        11 խցում իրականացվել են սանհանգույցների և 1 ընդհանուր լոգասենյակի վերանորոգման աշխատանքներ, ներքին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի վնասված խողովակների վերանորոգում։

        Խցերում փոխարինվել են թվով 37 կոտրված պատուհանների ապակե փաթեթներ:

        Իրականացվել է կաթսայատան և ընդհանուր ջեռուցման համակարգի պրոֆիլակտիկ ստուգման և մասնակի վերանորոգման աշխատանքներ:

        ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում իրականացված վերանորոգման աշխատանքներ 

Քրեակատարողական ծառայությանը պատկանող տրանսպորտային միջոցները եղանակային անբարենպաստ պայմաններից պաշտպանելու ավտոկայանատեղի ծածկերի կառուցում ու վերանորոգում։

        Կենտրոնական մարմնում տեղակայված պահեստային տնտեսության տանիքների և հարակից մասնաշենքերի տանիքների վերանորոգում ։

        Կանաչապատ տարածքների խնամքի համար ոռոգման ցանցի անցկացում։

        Կենտրոնական մարմնի մասնաշենքի հարակից տարածքների բարեկարգում՝ կանաչապատման աշխատանքներ։

        Կենտրոնական մարմնի վարչական շենքում անմխիթար վիճակում գտնվող 4 աշխատասենյակներում իրականացվել են հարդարման աշխատանքներ՝ աշխատակիցների անբավարար աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով։

        Կենտրոնական մարմնի վարչական մասնաշենքի 2 աշխատասենյակների ձևափոխման՝ միջնորմներով բաժանելու արդյունքում, վերափոխվել են 4 աշխատասենյակի, որոնցում աշխատելու են առնվազն 7 քրեակատարողական ծառայող։ 

        Իրականացվել է կաթսայատան և ընդհանուր ջեռուցման համակարգի պրոֆիլակտիկ ստուգման և մասնակի վերանորոգման աշխատանքները: 

        Միաժամանակ հարկ եմ համարում հայտնել, որ քրեակատարողական համակարգի բաղկացուցիչ տարր հանդիսացող միավորները՝ քրեակատարողական հիմնարկները, որոնց մեծամասնությունը ժառանգվել են խորհրդային ժամանակաշրջանից, ի սկզբանե չեն համապատասխանել ներկայիս ոչ մի չափորոշիչներին։ Այնուհանդերձ, քրեակատարողական ծառայության կողմից իրականացվում են վերանորոգման մեծածավալ աշխատանքներ՝ քրեակատարողական հիմնարկները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով։

        ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում իրականացված շինվերանորոգման աշխատանքներ՝ 2 600 000 հազար ՀՀ դրամ 

        Քրեակատարողական հիմնարկում իրականացվել է ճաշարանի մասնաշենքի՝ ճաշեփման արտադրամասի, օրվա սննդի պահեստի, սննդի մշակման տեղամասի և սանհանգույցի, ռեժիմային գոտում թվով 6 սանհանգույցների 3 աշխատասենյակների և հանձնուքների սենյակի վերանորոգման աշխատանքներ:

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 ԱՆ վերահսկողական ծառայության կողմից 2020 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների արդյունքների վերաբերյալ 

 

ԱՆ վերահսկողական ծառայության կողմից 2020 թվականի ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

Ստացվել և սահմանված կարգով ընթացք են տրվել ընդհանուր առմամբ 2762 դիմում-բողոքների, հարցումների և գրությունների: Իրականացվել է արդարադատության նախարարության թեժ գծի սպասարկումը, որի շրջանակներում սպասարկվել է շուրջ 16422 հեռախոսազանգ, ինչպես նաև սահմանված կարգով ընթացք է տրվել ԱՆ թեժ գծի էլեկտրոնային հասցեին ուղղված թվով 206 դիմում-բողոքներին:

Ներկայացված դիմում-բողոքներից 688-ն առնչվել են հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությանը, 239-ը՝ քրեակատարողական ոլորտին, թվով 501-ը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջին, 189-ը` նոտարիատի, 56-ը՝ ՔԿԱԳ ոլորտին, 87-ը՝ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը, իսկ մյուսները (1002)՝ արդարադատության նախարարության իրավասությունից դուրս գտնվող ոլորտներին:

1.      Վերադասության կարգով, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը վերաբերող բողոքներով, իրականացվել են 9-ը վարչական վարույթներ (4 գործով՝ բողոքը մերժվել է, 1 գործով՝ բողոքը բավարարվել է /ամբողջությամբ կամ մասնակի/, 2 գործով՝ կարճվել, 2-ն ընթացիկ է):
2.     Արդարադատության նախարարի հրամանի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա կազմվել է եզրակացություն, որի հիմքով արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն: Արդյունքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության երկու քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:
3.     Կենտրոն և Նորք-Մարաշ, ինչպես նաև Վաղարշապատի ՔԿԱԳ տարածքային մարմիններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են եզրակացություններ և համապատասխան միջնորդություններ են ներկայացվել քաղաքապետերին՝ խախտումներ թույլ տված անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
4.     Դիմումներից և գրություններից 501-ը վերաբերել են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցմանը, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմից ստացված՝ 93, Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացված՝ 3, գլխավոր դատախազից ստացված՝ 9, Ազգային ժողովի պատգամավորներից ստացված՝ 8, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված՝ 2 գրություններ:
Դատավորների կողմից թույլ տրված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտումների հայտնաբերման արդյունքում դատավորների նկատմամբ հարուցվել են թվով 20 կարգապահական վարույթներ: Հարուցված կարգապահական վարույթներից թվով 13-ի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում արդարադատության նախարարի կողմից միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, որոնցից 9 կարգապահական վարույթներով արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարվել է (3 կարգապահական վարույթներով տրվել է նախազգուշացում, 2-ով՝ նկատողություն, 2-ով՝ խիստ նկատողություն, 2-ով՝ լիազորությունների դադարեցում), 2 կարգապահական վարույթներով՝ միջնորդությունը մերժվել է, 2 կարգապահական վարույթներով ներկայացված միջնորդություններով դեռևս որոշումներ չեն կայացվել, թվով 7 կարգապահական վարույթներ կարճվել են՝ արդարադատության նախարարի կողմից:
Հարուցված կարգապահական վարույթների շրջանակներում իրականացվել են անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներ, դատարաններում ուսումնասիրվել են դատական գործի նյութերը՝ ներառյալ վերցվել են դրանց պատճենները, կազմվել են կարգապահական վարույթ հարուցելու, հարուցված կարգապահական վարույթները կարճելու, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու վերաբերյալ որոշումների նախագծեր:
5.     Ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքներով նոտարների նկատմամբ հարուցվել են 5 կարգապահական վարույթներ, ինչի արդյունքում 1 նոտարի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում», 2 նոտարի նկատմամբ՝ «նկատողություն», 2 գործով՝ վարույթները կարճվել են:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է մեկ նոտարի գործունեության ծրագրային ուսումնասիրություն, ինչի արդյունքում կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:
Ներկայացված մեկ դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, որի քննության արդյունքում կայացվել է որոշում՝ դիմումը մերժելու մասին:
Ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքներով 1 սնանկության կառավարչի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որը կարճվել է:
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ հարուցվել են 3 վարչական վարույթներ, որոնց արդյունքում 3 սնանկության կառավարիչների գործունեությունը կասեցվել է:
6.     Ներկայացված դիմում-բողոքներից և հարցումներից 239-ն առնչվել են քրեակատարողական ծառայության գործունեության ոլորտին, արդյունքում դրանց սահմանված կարգով տրվել են պատասխաններ ԱՆ վերահսկողական ծառայության կողմից կամ վերահասցեագրվել են ԱՆ քրեակատարողական ծառայություն:
Հասցեագրված դիմում-բողոքներով պայմանավորված կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ, դատապարտյալների անձնական ընդունելություններ, ստուգայցեր քրեակատարողական հիմնարկներ:
Ոլորտին առնչվող 2 բողոքի հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, որոնք քննության արդյունքում կարճվել են:
Արդարադատության նախարարի համապատասխան հրամանի հիմքով ԱՆ քրեակատարողական ծառայության իրավաբանական բաժնում իրականացվել է ուսումնասիրություն:
7.     Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությանն առնչվող 688 դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում թվով 40 դիմում-բողոքների և դրանց առնչությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված տեղեկատվությունների և կատարողական վարույթների նյութերի ուսումնասիրության արդյունքներով, հարկադիր կատարողների կողմից իրականացված գործողությունների և դրսևորած անգործության, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի պահանջների պահպանված լինելու հիմնավորվածության վերաբերյալ կազմվել և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն են ուղարկվել՝ պարզաբանումներ ներկայացնելու և համապատասխան դիրքորոշումներ հայտնելուն ուղղված գրություններ, որոնց արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նշանակվել են 9 ծառայողական քննություններ:
8.    Արդարադատության նախարարի և նախարարության գլխավոր քարտուղարի կողմից քաղաքացիական ծառայող հանդիսացող 11 աշխատակիցների նկատմամբ նշանակվել են ծառայողական քննություններ, որոնց արդյունքում 6 աշխատակցի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:
9.     18 դատական գործերով ապահովվել է արդարադատության նախարարության և կառավարության անունից դատական ներկայացուցչություն, այդ թվում՝ 2 դատական գործով կազմվել են վերաքննիչ բողոքի պատասխաններ, 8 դատական գործով կազմվել է հայցադիմումի պատասխան,  1 դատական գործով կազմվել է միջնորդություն՝ վարչական գործի վարույթը կարճելու վերաբերյալ: Դատական գործերով կազմվել են հայցադիմումի առարկություն և ապահովվել է դատական նիստերին մասնակցություն:
10.   Արդարադատության նախարարի հրամանի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ Ազգային արխիվ ՊՈԱԿ-ում:
11.    Հաշվետու ժամանակահատվածում ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչների կողմից այցելություն է կատարվել Արթիկ քաղաքի նոտարական տարածք՝ ստուգելու նոտարական տարածքի համապատասխանությունը չափորոշիչներին:
12.   Կատարվել են նախարարի կողմից տրված մի շարք այլ հանձնարարականներ:

 


[1] http://violence.booster.am/ - Կայքը գտնվում է մշակման փուլում (դեռևս ենթակա չէ լայն տարածման)