03/03/2021

Արմեն Սուրենի Մաթևոսյանին Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենադրության փորձաքննության իրավաբանի պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության գլխավոր քարտուղարի 2021 թվականի մարտ 2-ի N 228-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 228 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «02» ՄԱՐՏԻ 2021 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐՄԵՆ ՍՈՒՐԵՆԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԻ  (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-34.4-Մ6-3) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-34.4-Մ6-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի մարտի 1-ի եզրակացությունը և Ա. Մաթևոսյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Արմեն Սուրենի Մաթևոսյանին 2021 թվականի մարտի 3-ից, 6 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-34.4-Մ6-3) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Ա. Մաթևոսյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական իրավունքի բաժնի ավագ իրավաբան (ծածկագիր՝           12-34.4-Մ3-3) Տաթևիկ Ղազարյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝  111 115 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար