09/03/2021

Ֆլորա Մերուժանի Մանգյանին Արդարադատության նախարարության Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության գնումների կազմակերպման բաժնի ավագ մասնագետի պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության գլխավոր քարտուղարի 2021 թվականի մարտի 5-ի N 250-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 250 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «05» ՄԱՐՏԻ 2021 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՖԼՈՐԱ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՄԱՆԳՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-33.3-Մ4-4) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահվման վարչության գնումների կազմակերպման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-33.3-Մ4-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի մարտի 4-ի եզրակացությունը և Ֆ. Մանգյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Ֆլորա Մերուժանի Մանգյանին 2021 թվականի մարտի 10-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահվման վարչության գնումների կազմակերպման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-33.3-Մ4-4) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Ֆ. Մանգյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահվման վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ (ծածկագիր՝  12-33.3-Ղ4-3) Արթուր Ավետիսյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 150.799 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար