24/03/2021

Արմեն Հրանտի Սարգսյանին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության գլխավոր քարտուղարի 2021 թվականի մարտի 23-ի N 320-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 320 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

     «23» ՄԱՐՏԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԱՐՄԵՆ ՀՐԱՆՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.3-Ղ5-2)                     ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-3-22.3-Ղ5-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի մարտի 23-ի եզրակացությունը և Ա. Սարգսյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Արմեն Հրանտի Սարգսյանին 2021 թվականի մարտի 24-ից նշանակել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-3-22.3-Ղ5-2) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել՝ 218 923 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար