24/03/2021

Խաչիկ Լևիկի Կիրակոսյանին Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի ավագ մասնագետի պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության գլխավոր քարտուղարի 2021 թվականի մարտի 24-ի N 323-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 323 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «24» ՄԱՐՏԻ 2021 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԽԱՉԻԿ ԼԵՎԻԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.13-Մ3-4) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝   12-3-22.13-Մ3-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի մարտի 23-ի եզրակացությունը և Խ. Կիրակոսյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Խաչիկ Լևիկի Կիրակոսյանին 2021 թվականի մարտի 25-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝   12-3-22.13-Մ3-4) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Խ. Կիրակոսյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝   12-3-22.13-Մ3-3) Աննա Ղավալյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 212 309 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:              

Գլխավոր քարտուղար