01/04/2021
Արտյոմ Կարենի Խաչատրյանին Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի գլխավոր իրավաբանի պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության գլխավոր քարտուղարի 2021 թվականի մարտի 31-ի N 336-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 336-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«31» ՄԱՐՏԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐՏՅՈՄ ԿԱՐԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-34.4-Մ1-4) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 2.1-րդ կետը, ինչպես նաև Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 12-34.4-Մ1-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի մարտի 30-ի եզրակացությունը և Ա. Խաչատրյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Արտյոմ Կարենի Խաչատրյանին 2021 թվականի ապրիլի 1-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 12-34.4-Մ1-4) պաշտոնում։
2. Աշխատավարձը սահմանել՝ 256 623 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: