09/04/2021

Մալվինա Տիգրանի Հարությունյանին արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 134-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 134-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«08» ԱՊՐԻԼԻ 2021 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՄԱԼՎԻՆԱ ՏԻԳՐԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ                  ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-34.4-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-34.4-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 8-ի եզրակացությունը և Մ. Հարությունյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Մալվինա Տիգրանի Հարությունյանին 2021 թվականի ապրիլի 9-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-34.4-Ղ3-1) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել՝ 310.858 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: