12/04/2021
Կառավարչի որակավորումը դադարեցնելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 24-Ա որոշում
ՈՐՈՇՈՒՄ N 24 -Ա
Կառավարչի որակավորումը դադարեցնելու մասին
31.03.2021թ. ք. Երևան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանս՝ ուսումնասիրելով Կարեն Ասատրյանի՝ սնանկության գործերով կառավարչի որակավորումը դադարեցնելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը.
ՊԱՐԶԵՑԻ
- 1. Էական նշանակություն ունեցող փաստերը.
1.1. ՀՀ արդարադատության նախարարությանն ուղղված 02.03.2021թ.-ի թիվ
Մ/11771-2021 դիմումով (այսուհետ՝ Դիմում) սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանը (այսուհետ նաև՝ Դիմումատու) խնդրել է դադարեցնել իր՝ սնանկության գործերով կառավարչի որակավորումը:
1.2. Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի մարտի 4-ին նշանակվել են լսումներ, որի մասին Դիմումատուն պատշաճ ծանուցվել է: Ծանուցումը ստանալուց հետո՝ 03.03.2021թ.-ի թիվ Մ/12054-2021 գրությամբ Դիմումատուն հայտնել է, որ Դիմումի վերաբերյալ լրացուցիչ բացատրություններ, միջնորդություններ և առարկություններ չունի: Ինչպես նաև խնդրել է 04.03.2021թ.-ին նշանակված լսումներն անցկացնել իր բացակայությամբ:
- 2. Կիրառելի իրավական նորմերը.
«Սնանկության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը դադարեցնում է կառավարչի որակավորումը, եթե` կառավարիչը դիմել է այդ մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ կառավարչի որակավորումը դադարեցվում է` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-16-րդ կետերով նախատեսված դեպքերում որակավորումը դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
- 3. Իրավական վերլուծությունները և եզրահանգումը.
Վերոշարադրյալ իրավանորմերի մեկնաբանումից պարզ է դառնում, որ, ի թիվս այլ հիմքերի, կառավարչի որակավորումը դադարեցվում է նաև այդ մասին վերջինիս կողմից դիմում ներկայացնելու հիմքով:
Կառավարչի կողմից ներկայացված դիմումի հիման վրա վերջինիս որակավորումը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշմամբ, որի ուժի մեջ մտնելու օրվանից որակավորումը համարվում է դադարեցված:
Տվյալ պարագայում Դիմումատուն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացված դիմումով խնդրել է դադարեցնել իր՝ սնանկության գործերով կառավարչի որակավորումը, իսկ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշանակված լսումներին չի մասնակցել, ավելին, գրությամբ հայտնել է, որ Դիմումի վերաբերյալ լրացուցիչ բացատրություններ, միջնորդություններ և առարկություններ չունի: Ինչպես նաև խնդրել է նշանակված լսումներն անցկացնել իր բացակայությամբ:
Նշվածի արդյունքում գտնում եմ, որ առկա է «Սնանկության մասին» օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը՝ սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի որակավորումը դադարեցնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանի (որակավորման վկայականի համարը՝ 20121102-00009, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը՝ 33.03996, գործունեության վայրի հասցեն՝ ք․ Երևան, Բագրատունյաց 70, ծանուցման հասցեն՝ ք․ Երևան, Բագրատունյաց 70) որակավորումը դադարեցնել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանին այն հանձնելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում: