12/04/2021

Արդարադատության նախարարի կողմից տեղակալների միջև լիազորություններ պատվիրակելու, նրանց կողմից՝ ըստ պետական մարմիններին վերապահված բնագավառների օրենսդրության մշակման աշխատանքների համակարգման ցանկը հաստատելու, ինչպես նաև արդարադատության նախարարի 2020 թվականի հուլիսի 21-ի N 271-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի ապրիլի 6-ի N 124-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 124-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«06» ԱՊՐԻԼԻ 2021 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ՝ ԸՍՏ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 271-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-L որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 9-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ    Ե Մ՝

 

1. Արդարադատության նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) վերապահված քաղաքականության իրականացման բնագավառներում արդարադատության նախարարի (այսուհետ՝ Նախարար) տեղակալների կողմից համապատասխան աշխատանքների համակարգման և ապահովման, ինչպես նաև նրանց միջև աշխատանքի բաշխումն իրականացնելու նպատակով` սահմանել, որ.

1) Նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի համակարգման և դրանց իրականացման ապահովման,

բ. միջպետական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցության ապահովման,

գ. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքով Նախարարության լիազորությունների շրջանակներում միջազգային պայմանագրերի հետ կապված լիազորությունների իրականացման ապահովման,

դ. ազատությունից զրկման վայրերում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտի օրենսդրության, համապատասխան միջազգային կազմակերպությունների (ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե և այլն) հետ կապերի ապահովման,

ե. Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացների իրավական ապահովման աշխատանքների համակարգման,

զ. քաղաքացիական և քրեական գործերով իրավական փոխօգնության, դատապարտյալների փոխանցման ոլորտի համակարգման,

է. այլ պետությունների, միջազգային դոնոր և վարկատու կազմակերպությունների հետ համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի ապահովման և ընդհանուր համակարգման,

ը. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության քաղաքականության և զարգացման ծրագրերի մշակման, իրավական ակտերի պաշտոնական թարգմանության ապահովման:

2) Նախարարի առաջին տեղակալ Ք. Գրիգորյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է` Նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության, իրավական փոխօգնության վարչության, ինչպես նաև Նախարարության համակարգում գործող «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: 

3) Նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ապահովման, բացառությամբ` Նախարարի այլ տեղակալներին վերապահված ոլորտներից,

բ. իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց շրջանառության կազմակերպման, բացառությամբ` Նախարարի այլ տեղակալներին վերապահված ոլորտներից,

գ. Նախարարության իրավասության շրջանակում՝ որպես կիրառող մարմին, իրավական ակտերի պաշտոնական պարզաբանման նախագծերի պատրաստման, բացառությամբ` Նախարարի այլ տեղակալներին վերապահված ոլորտների,

դ. իր իրավասության շրջանակներում դատական և իրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական ուղղությունների և համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

ե. իրավական ակտերի հրատարակման, հրապարակման և ինկորպորացիայի ապահովման,

զ. օրենքով սահմանված կարգով իրավական ակտերի պաշտոնական oրինակների հաշվառման, համակարգման և պահպանման ապահովման,

է. նոտարիատի ոլորտի քաղաքականության մշակման ապահովման,

ը. քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ապահովման,

թ. սնանկության ոլորտի քաղաքականության մշակման, սնանկության կառավարիչների ԻԿԿ-ի հետ կապի ապահովման,

ժ. դատական ակտերի հարկադիր կատարման քաղաքականության մշակման ապահովման,

ժա. հաշտարարության ոլորտի քաղաքականության մշակման, Հաշտարարների ԻԿԿ-ի հետ կապի ապահովման,

ժբ. փաստաբանական գործունեության ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման ապահովման,

ժդ. էլեկտրոնային արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման,

ժե. պետական իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության ապահովման:

4) Նախարարի  տեղակալ՝ Ս. Գրիգորյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է՝ Նախարարության իրավական ապահովման վարչության, իրավական ակտերի փորձաքննության գործակալության, ինչպես նաև Նախարարության համակարգում գործող «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի միջոցով:

5) Նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման, ինչպես նաև նշված ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

բ. պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և մեթոդական ղեկավարման, ինչպես նաև նշված ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

գ. հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության և ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

դ. հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացման.

ե. ներման խնդրագրերի քննարկման գործընթացի ապահովման,

զ. անչափահասների արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման ապահովման,

է. Նախարարության համակարգում օրենքներով ստեղծված մարմինների մասնագետների մասնագիտական որակավորման բարձրացման ապահովման,

ը. բաց կառավարման գործընկերության ոլորտում աշխատանքների իրականացման ապահովման:

թ. քրեական և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրության մշակման և կատարելագործման ապահովման,

ժ. դատական փորձաքննությունների ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման, փորձաքննությունների, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպման ապահովման:

6) Նախարարի տեղակալ Ա. Հովհաննիսյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է՝ Նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն», «Քրեակատարողական բժշկության կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև Նախարարության համակարգում գործող Պրոբացիայի ծառայության միջոցով:

7) Նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ոլորտի քաղաքականության մշակման, Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործունեության համակարգման,

 բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ կոնվենցիաներով նախատեսված պարտականությունների կատարմանն ուղղված ծրագրերի մշակման և դրանց իրագործման ապահովման,

գ. անձնական տվյալների պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման, Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեության համակարգման,

դ. իրավաբանական անձանց պետական ռեգիստրի բնագավառում քաղաքականության մշակման և իրականացման, Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեության համակարգման,

ե. արխիվային գործի կառավարման բնագավառում քաղաքականության մշակման և իրականացման, Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում ազգային արխիվի գործունեության համակարգման,

8) Նախարարի տեղակալ Վ.Դանիելյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է Նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, անձնական տվյալների պաշտպանության գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

2. Նախարարի տեղակալները օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացնում են իրենց հանձնարարված բնագավառներից բխող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացման, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարման աշխատանքների համակարգման գործառույթներ։

3․ Հաստատել Նախարարի տեղակալների կողմից՝ ըստ պետական մարմիններին վերապահված բնագավառների օրենսդրության մշակման աշխատանքների համակարգման ցանկը՝ համաձայն հավելվածի:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2020 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից տեղակալների միջև լիազորություններ պատվիրակելու, նրանց կողմից՝ ըստ պետական մարմիններին վերապահված բնագավառների օրենսդրության մշակման աշխատանքների համակարգման ցանկը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի օգոստոսի 12-ի N 353-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 271-Ա հրամանը:

 

ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆ




                                                                                                         

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                             Հավելված

Արդարադատության նախարարի

2021թվականի ապրիլի 6-ի 124-Ա հրամանի 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ԸՍՏ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ

 

 

   ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ 

 

Քրիստիննե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

 

Սուրեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արդարադատության նախարարի տեղակալ

 

ԲՆԱԳԱՎԱՌԸ 

 

Միգրացիայի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, սփյուռքի, արտաքին գործերի, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ կապերի ու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների

 

 

 

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ընտրական համակարգի, հանրային ծառայությունների կարգավորման, բարեգործական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, տնտեսական մրցակցության, էկոնոմիկայի, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի, հարկային, մաքսային և նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության

 

 

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արդարադատության նախարարի  տեղակալ

 

 

 

 

 

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների քաղաքականության մշակման, հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության և ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման ապահովման, մոնիթորինգ (մշտադիտարկման) իրականացման, ներման խնդրագրերի քննարկման գործընթացի ապահովման, անչափահասների արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման ապահովման, քրեական և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրության մշակման և կատարելագործման ապահովման

Վահե ԴԱՆԻԵԼՅԱՆ

Արդարադատության նախարարի  տեղակալ

Պաշտպանության, արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության, էկոնոմիկայի, անձնական տվյալների պաշտպանության, քաղաքացիական ակտերի գրանցման, փաստաթղթերի միջազգային վավերացման, իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման: