13/04/2021
Մրցույթի թեստավորման փուլը հետաձգելու մասին Արդարադատության գլխավոր քարտուղարի 2021 թվականի ապրիլի 12-ի N 395-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 395-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«12» ԱՊՐԻԼԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 1554-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 114-րդ կետով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2021 թվականի ապրիլի 12-ին, ժամը 10.00-ին նախատեսված մրցույթի թեստավորման փուլը տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգել և անցկացնել սույն թվականի ապրիլի 13-ին, ժամը 10.00-ին:
2. Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչությանը՝ սույն հրամանի օրինակը տեղեկացնել վերոնշյալ մրցույթի մասնակիցներին: