19/04/2021
Քրիստինե Ժորայի Հովհաննիսյանին Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի մասնագետի պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության գլխավոր քարտուղարի 2021 թվականի ապրիլի 16-ի N 408-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 408-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«16» ԱՊՐԻԼԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՔՐԻՍՏԻՆԵ ԺՈՐԱՅԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.6-Մ3-3) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 15-ի եզրակացությունը և Ք. Հովհաննիսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քրիստինե Ժորայի Հովհաննիսյանին 2021 թվականի ապրիլի 19-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-3) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Ք. Հովհաննիսյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի պետ (ծածկագիր՝ 12-3-22.6-Ղ5-1) Կարեն Թորոսյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ 175 932 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: