22/04/2021
Արդարադատության նախարարի 2020 թվականի հունվարի 14-ի 10-L հրամանում փոփոխություն կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի ապրիլի 21-ի N 162-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 162-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«21» ԱՊՐԻԼԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 10-L ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի հունվարի 14-ի «Կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի, հիվանդության պատմագրի, հիվանդության պատմագրի (բժշկական քարտի) քաղվածքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման և դեպքերի արձանագրման ձևերը և դրանց լրացման ուղեցույցները հաստատելու մասին» N 10-L հրամանի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 26-ից: