11/06/2021

Արուս Սերյոժայի Հակոբյանին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության գլխավոր քարտուղարի 2021 թվականի հունիսի 10-ի N 576-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 576 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

     «10» ՀՈՒՆԻՍԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԱՐՈՒՍ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝                                         12-3-22.3-Մ3-2) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 9-ի եզրակացությունը և  Ա. Հակոբյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1.  Արուս Սերյոժայի Հակոբյանին 2021 թվականի հունիսի 11-ից նշանակել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-2) պաշտոնում։

  1. Աշխատավարձը սահմանել՝ 187 176 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
Գլխավոր քարտուղար