14/06/2021

Սարգիս Էդուարդի Ստեփանյանին Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության գլխավոր քարտուղարի 2021 թվականի հունիսի 11-ի N 590-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 590 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

     «11» ՀՈՒՆԻՍԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՍԱՐԳԻՍ ԷԴՈՒԱՐԴԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝                                         12-3-22.6-Մ3-5) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-5) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 10-ի եզրակացությունը և Ս. Ստեփանյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1.  Սարգիս Էդուարդի Ստեփանյանին 2021 թվականի հունիսի 14-ից նշանակել Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-5) պաշտոնում։

  1. Աշխատավարձը սահմանել՝ 187 176 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
Գլխավոր քարտուղար