29/06/2021

Գագիկ Արամայիսի Հարությունյանին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2021 թվականի հունիսի 25-ի N 661-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 661 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «25» ՀՈՒՆԻՍԻ 2021 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԳԱԳԻԿ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.3-Մ3-5) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝   12-3-22.3-Մ3-5) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 24-ի եզրակացությունը և Գ. Հարությունյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Գագիկ Արամայիսի Հարությունյանին 2021 թվականի հունիսի 28-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝   12-3-22.3-Մ3-5) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Գ. Հարությունյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ (ծածկագիր՝ 12-3-22.3-Ղ5-2) Արմեն Սարգսյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 175 932 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար