29/06/2021

Պրոբացիայի ծառայության չափահաս և անչափահաս շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքների հաստատման և փորձարկման մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի հունիսի 28-ի N 272-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 272-Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«28» ՀՈՒՆԻՍԻ 2021 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՀԱՍ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԵՎ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պրոբացիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով. 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Հաստատել`

1)   Պրոբացիայի ծառայության չափահաս շահառուի ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքը՝ համաձայն N 1 հավելվածի,

2)  Պրոբացիայի ծառայության անչափահաս շահառուի ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքը՝ համաձայն N 2 հավելվածի:

2.  2021 թվականի հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում և մարզային մարմիններում փորձարկել չափահաս և անչափահաս շահառուի ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքները:

3.  Պրոբացիայի ծառայության պետին՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը ներկայացնել առաջարկություն էլեկտրոնային գործիքների վերանայման և ամբողջական կիրառման վերաբերյալ:

4.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

5.  Սույն հրամանը գործում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը: