02/07/2021

Տաթև Արմենի Մկրտչյանին արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի պաշտոնում նշանակվելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի հուլիսի 1-ի N 285-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն  N  285-Ա 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

 

 

«01» ՀՈՒԼԻՍԻ 2021 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՏԱԹԵՎ ԱՐՄԵՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-34.2-Ղ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի (ծածկագիր՝ 12-34.2-Ղ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 30-ի եզրակացությունը և Տ. Մկրտչյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Տաթև Արմենի Մկրտչյանին 2021 թվականի հուլիսի 2-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի (ծածկագիր՝ 12-34.2-Ղ2-1) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել՝ 377 659 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: