12/05/2011

ՀՀ արտաքին գործերի նախարարի եվ ՀՀ արդարադատության նախարարի համատեղ հրամանը օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եվ հյուպատոսական հիմնարկների կողմից քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրառումներն ուղղելու, լրացնելու, փոփոխելու, վերականգնելու եվ չեղյալ հայտարարելու հետ կապված աշխատանքները կանոնակարգելու մասին


«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 ապրիլի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10411180

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 ապրիլի 2011 թ. թիվ 2/269-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 ապրիլի 2011 թ. թիվ 53-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՆ ՈՒՂՂԵԼՈՒ, ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Ընտանեկան օրենսգրքով, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրառումներն ուղղելու, լրացնելու, փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների (այսուհետ` հյուպատոսական հիմնարկ), Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրառումներն ուղղելու, լրացնելու, փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու հետ կապված աշխատանքները (հարցումներ կատարելը, փաստաթղթեր ստանալը և տրամադրելը, տեղեկություններ տրամադրելը և այլն) կանոնակարգելու նպատակով.


Հրամայում ենք՝

 

 

1. Հյուպատոսական հիմնարկի կողմից քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում (այսուհետ` պետական գրանցում) կատարելիս, քաղաքացիական կացության ակտերի գրառումներն ուղղելիս, լրացնելիս, փոփոխելիս (եթե պետական գրանցումը կատարվել է հյուպատոսական հիմնարկի կողմից), վերականգնելիս և չեղյալ հայտարարելիս առաջնորդվել ստորև ներկայացվող պահանջներով.

1) Հյուպատոսական հիմնարկը դիմումը և սույն հրամանում նշված իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ նախատեսված չէ, իրականացնում է ծննդի, հայրության ճանաչման և մահվան պետական գրանցումները` տրամադրելով վկայականներ, ինչպես նաև իր կողմից կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների հիման վրա տալիս է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականների կրկնօրինակներ:

2) Եթե պետական գրանցումները կատարելու, քաղաքացիական կացության ակտերի գրառումներն ուղղելու, լրացնելու, փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու, եզրակացություն կազմելու համար Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից պահանջվում են տեղեկանք, կամ լրացուցիչ ստուգում/հարցում, կամ ոստիկանության եզրակացություն, կամ թույլտվություն, կամ պետական գրանցման վկայականի կրկնօրինակը (եթե պետական գրանցումը չի կատարվել հյուպատոսական հիմնարկի կողմից), հյուպատոսական հիմնարկը համապատասխան դիմումը ու սույն հրամանում նշված իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է ՀՀ ԱԳՆ աշխատակազմի հյուպատոսական վարչություն (այսուհետ` հյուպատոսական վարչություն): Հյուպատոսական վարչությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սահմանված պահանջներին և, դրանց համապատասխանության դեպքում, ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (այսուհետ` ՔԿԱԳ գործակալություն): Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում հյուպատոսական վարչությունը նույն ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է հյուպատոսական հիմնարկին` նշելով թերությունները: Հյուպատոսական հիմնարկը տեղեկացումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է թերությունները և անհրաժեշտ բացակայող փաստաթղթերն ուղարկում է հյուպատոսական վարչություն:

3) Անվան փոխման դեպքում պարտադիր, իսկ քաղաքացիական կացության ակտերի գրառումները վերականգնելու և չեղյալ հայտարարելու դեպքում ըստ անհրաժեշտության հյուպատոսական վարչությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հարցում է ուղարկում ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն եզրակացություն ստանալու նպատակով:

4) ՔԿԱԳ գործակալությունը սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը, հյուպատոսական վարչությունից ստանալուց հետո առավելագույնը տասն աշխատանքային օրվա ընթացքում կատարում է համապատասխան գործողություններ և տեղեկանքը, կամ տեղեկանք տրամադրելու համար պատասխանը, կամ պետական գրանցման ակտի պատճենը, կամ պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրամադրում է հյուպատոսական վարչությանը: Եթե պահանջվում է հարցումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերի ՔԿԱԳ տարածքային մարմիններին, սույն ենթակետում նշված փաստաթղթերը հյուպատոսական վարչությանն են տրամադրվում առավելագույնը քսան աշխատանքային օրվա ընթացքում: ՔԿԱԳ գործակալության և ՔԿԱԳ տարածքային մարմինների միջև փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով իրականացնելու դեպքում սույն կետում նշված ժամկետների փոխարեն սահմանվում է երեք աշխատանքային օր: Թույլտվությունները(քաղաքացիական կացության ակտերի գրառումներն ուղղելու, լրացնելու, փոփոխելու, վերականգնելու, անվան փոխելու վերաբերյալ եզրակացությունների հաստատում) հյուպատոսական վարչություն են ներկայացվում սույն հրամանում նշված իրավական ակտերով նշված դեպքերի համար սահմանված ժամկետներում:

5) Հյուպատոսական վարչությունը ՔԿԱԳ գործակալության պատասխանը և (կամ) ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության եզրակացությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տեղեկանքը, պետական գրանցման ակտի պատճենը, պետական գրանցման վկայականի կրկնօրինակը` առավելագույնը տասն աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է հյուպատոսական հիմնարկ: Հյուպատոսական հիմնարկը, ստանալով ՔԿԱԳ գործակալության պատասխանը երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին և փաստաթուղթը տրամադրում նրան` հյուպատոսական հիմնարկում սահմանված ընդունելության ժամերին: Հյուպատոսական հիմնարկը ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության եզրակացությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում և հյուպատոսական վարչություն է ներկայացնում քաղաքացիական կացության ակտերի վերականգնում, չեղյալ հայտարարելու և անվան փոխում կատարելու վերաբերյալ եզրակացությունը և գործի մաս կազմող այլ անհրաժեշտ փաստաթղթերը, սույն հրամանով հաստատված կարգով հետագա գործողություններն իրականացնելու համար:

6) Հյուպատոսական վարչությունը ՔԿԱԳ գործակալության հարցումներին պատասխանում է առավելագույնը տասն աշխատանքային օրվա ընթացքում:

7) Սույն հրամանի կատարման ընթացքում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, հյուպատոսական վարչության և հյուպատոսական հիմնարկի միջև` էլեկտրոնային եղանակով, իսկ բնօրինակ փաստաթղթեր առաքելու դեպքում` փոստով կամ սուրհանդակային կապի միջոցով, կամ դիվանագիտական փոստով:

2. Հյուպատոսական վարչությանը` օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին տրամադրել.

1) ոլորտին վերաբերող իրավական ակտերը` սույն հրամանը ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող տասնօրյա ժամկետում,

2) ոլորտին վերաբերող իրավական ակտերում կատարված փոփոխությունները` այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող հնգօրյա ժամկետում:

3. Սույն հրամանի կատարման համար պատասխանատվությունը դնել.

1) Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների,

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետի,

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի վրա:

 

Է. Նալբանդյան

Հ. Թովմասյան