12/07/2021

Հաշվետվություն՝ ՀՀ Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշմամբ 2021 թվականի առաջին կիսամյակում կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ

 

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 1

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Հանձնաժողովի գործառույթների շրջանակների ընդլայնման վերաբերյալ օրենսդրական փաթեթը ներկայացվել է Ազգային ժողով: Աշխատակազմի հաստիքների թիվն ավելացել է:

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է առանձին տող՝ հատկացված Հանձնաժողովի ֆինանսավորմանը:

ԿԿՀ Հանձնաժողովի լիազորությունների արդյունավետությունը բարելավող օրենսդրական փաթեթը ներկայացվել է Ազգային ժողով) (2021)

 

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

Վարչապետի աշխատակազմ

ՀՀ ազգային ժողով (համաձայնությամբ)

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

 

1.  Կատարված գործողությունների նկարագրությունը 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքների փաթեթը: Վերոնշյալ իրավական ակտերի փաթեթով փոփոխություն է կատարվել նաև «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքում, որով վերանայվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ ԿԿՀ) լիազորությունների շրջանակը: Մասնավորապես, հայտարարատուի կողմից փաստացի գույքի տիրապետման, ինչպես նաև հայտարարատուի՝ իրական շահառու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար ԿԿՀ-ն իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալ անհրաժեշտ տեղեկություններ: ԿԿՀ-ին նաև տրվել է իրավասություն հայտարարատուի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, նրա գույքի էական փոփոխության կասկածի դեպքում նրանից պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: 

Բարեվարքության ուսումնասիրության շրջանակներում հստակեցվել է ԿԿՀ-ին տրված, անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն իրականացնելու լիազորությունը: ԿԿՀ-ն վերոնշյալի համատեքստում իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալ տեղեկություններ։  

Հարկ է հավելել, որ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել և 2021 թվականի հունվարի 20-ից ուժի մեջ է մտել ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմնի անդամները պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագիր։ Վերոնշյալ օրենքով սահմանվել է կարգավորում առ այն, որ կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ www.azdarar.am հարթակում, հրապարակել ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ հաշվետվություն և դրանից հետո՝ եռօրյա ժամկետում, պարտավոր է հաշվետվությունը և դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը ներկայացնել ԿԿՀ-ին։ Սույն համատեքստում ԿԿՀ-ի լիազորությունների շրջանակը ընդլայնվել է և սահմանվել է, որ վերջինս «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն, ներառյալ՝ կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման և դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում:

Կուսակցությունը ԿԿՀ-ի պահանջով պարտավոր է ներկայացնել հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային տեղեկատվություն:  

Վերոգրյալ լիազորությունների իրականացման համար ԿԿՀ-ին անհրաժեշտ կադրերով ապահովելու նպատակով փոփոխություններ են կատարվել ԿԿՀ-ի հաստիքացուցակում: 2021 թվականի մայիսի 27-ին Կառավարության N 860-Ա Որոշմամբ 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1500-Ա որոշման մեջ իրականացվել է փոփոխություն՝ որոշման հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ: ԿԿՀ-ի հաստիքների քանակն  ավելացել է 13 նոր հաստիքով՝ նախկին 40-ի փոխարեն՝ դառնալով 53: Զուգահեռաբար համապատասխան փոփոխություն է կատարվել նաև 2018 թվականի 11 հունիսի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Վերոգրյալ իրավական ակտերի մշակման աշխատանքների ընթացքում խորհրդակցություններ են անցկացվել շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախագծերի մշակման գործընթացին ներգրավվել են միջազգային փորձագետներ և ոլորտային այլ մասնագետներ: Վերջիններիս կողմից ներկայացված դիրքորոշումների հիման վրա նախագծերի փաթեթները լրամշակվել են:

3. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

 ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերը դրվել են հանրային քննարկման www.e-draft.am հարթակում, որի շրջանակներում ոլորտային հասարակական կազմակերպությունները ներկայացրել են մի շարք առաջարկություններ: 

   ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման շրջանակներում Ազգային ժողովի աշխատանքային խմբի առաջարկով իրականացվել են հանրային հարցումներ: ԿԿՀ-ի հաստիքացուցակը համալրելու վերաբերյալ վերոնշյալ ենթաօրենսդրական ակտերը դրվել են հանրային քննարկման www.e-draft.am հարթակում և ներկայացվել են շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի (https://www.e-draft.am/projects/2954):

4. Ֆինանսավորման աղբյուրը

  ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություն:

5. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ առկա չեն:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Հակակոռուպցիոն կոմիտեն ձևավորվել է: Հակակոռուպցիոն կոմիտեին տրամադրվել է առանձին տարածք, բյուջետային
ինքնուրույն ֆինանսավորում, գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմ

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

ՀԿ կենտրոնական մարմինն ապահովված է անհրաժեշտ տարածքային, նյութական միջոցներով, աշխատակազմի առնվազն 50-%-ը համալրվել է (2021թ.),

Աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումների 40%-ը վերապատրաստվել է  2021թ.-ին, 70%-ը՝ 2022թ.-ին:

Պետական բյուջեում և ՄԺԾԾ-ում նախատեսված է ՀԿ-ի ֆինանսավորման առանձին տող 2021-2022թթ.

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)

ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ ոստիկանություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

2021 թվականի մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը: Օրենքը կարգավորում է Հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները: Կոմիտեի հիմնական իրավասությունը լինելու է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթի կազմակերպումը և իրականացումը: Միաժամանակ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն: Հնարավոր չարաշահումներից խուսափելու, արագ և արդյունավետ քննություն ապահովելու համար հետաքննությունը,  օպերատիվ-հետախուզական գործունեությունը և նախաքննությունն իրականացվելու են տարբեր ստորաբաժանումների միջոցով։ Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստություն անցած կադրերի ներգրավման եղանակով, այդուհանդերձ, կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում: Հատկանշական է, որ մրցույթի պարտադիր փուլ է կազմելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության փուլը: Հարկ է ընդգծել, որ Նախագծով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար, ի տարբերություն այլ քննչական մարմինների ծառայողների, սահմանված են առավել խիստ պահանջներ և սահմանափակումներ, սակայն նախատեսված են լրացուցիչ երաշխիքներ: Նախագծով սահմանված են Կոմիտեի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ուղղված կարգավորումներ:

Ներկայումս տարվում են Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման աշխատանքներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ 2021 թվականի հունիսի 3-ին ընդունվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 895-Ն, «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը սահմանելու մասին» N 896-Ն որոշումները, իսկ 2021 թվականի հունիսի 17-ին՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» N 989-Ն որոշումը: Սույն որոշումների ընդունմամբ ապահովվելու է Կոմիտեի ձևավորման գործընթացի մեկնարկը: Տարվում են  «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքից բխող մյուս ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման աշխատանքները: Հարկ է նշել, որ այժմ ընթացքում է գտնվում Կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի ձևավորման և Կոմիտեի նախագահի ընտրության գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ այլ միջոցառումների իրականացումը: Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ Կոմիտեի շենքային պայմանների ստեղծման, նյութատեխնիկական միջոցներով ապահովելու ուղղությամբ:        

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Վերոգրյալ իրավական ակտերը քննարկվել են շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը և հարակից օրենքների փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում, և Նախագծերի փաթեթն ըստ այդմ լրամշակվել է: Միաժամանակ Նախագծերի վերաբերյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ, Նախագծերը ներկայացվել են մի շարք լրատվության միջոցներով։

Բացի այդ, վերոնշյալ իրավական ակտերը 2021 թվականի մայիսին ներկայացվել են շահագրգիռ մարմիններին կարծիքի և դրվել են հանրային քննարկման www.e-draft.am հարթակում (https://www.e-draft.am/projects/3243, https://www.e-draft.am/projects/3232, https://www.e-draft.am/projects/3222):    

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ:

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

          Միջոցառման իրականացման խոչընդոտներ առկա չեն:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 3

Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Հակակոռուպցիոն մասնագիտացված  դատարանները ձևավորվել են:  Ապահովված են բավարար մարդկային, վարչական և նյութական ռեսուրսներ մասնագիտացված դատարանների գործունեության ապահովման համար: 

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Դատարանը ձևավորվել է՝ ԲԴԽ ընթացակարգային որոշումներն ընդունվել են (2021թ.-ի 4-րդ եռամսյակ)

Մշակվել և հաստատվել են հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավորների համար վերապատրաստման ուսումնական ծրագրերը (2021թ.-ի 4-րդ եռամսյակ)

Դատավորների կազմի առնվազն 30%-ը նշանակված է ու անցել է համապատասխան վերապատրաստումներ (2021թ.-ի 4-րդ եռամսյակ)

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ազգային ժողով (համաձայնությամբ)

Բարձրագույն դատական խորհուրդ

(համաձայնությամբ)

Արդարադատության ակադեմիա

 

 

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները (այսուհետ նաև՝ Օրենքների փաթեթ), որոնցով նախատեսվում է Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) ստեղծումը: Մասնավորապես, Օրենքի համաձայն՝ Դատարանը գործելու է առնվազն 15 դատավորի թվակազմով, որից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ: Համապատասխանաբար ավելացվելու է նաև վերաքննիչ և վճռաբեկ դատարանների թվակազմը:

Օրենքով սահմանվում է նաև հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավորների նշանակման կարգը, սահմանվում են առավել խիստ պահանջներ և սահմանափակումներ, միևնույն ժամանակ նախատեսվում է այլ դատավորների համեմատությամբ առավել բարձր վարձատրություն՝ որպես առավել ռիսկային, արտաքին ազդեցության տեսանկյունից խոցելի ոլորտի անկախության և անաչառության ապահովման երաշխիք: Նախագծերի փաթեթով սահմանվում են հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների ընտրության առանձնահատկությունները, նախատեսվում է հակակոռուպցիոն դատավորների թեկածուների բարեվաքրության ստուգման պահանջ: Հաշվի առնելով հակակոռուպցիոն դատարանների դերը և ստեղծման գործընթացում առավելագույն թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունը՝ Օրենքով առաջին կազմի համար սահմանվել է միջազգային փորձագետների ներգրավման մեխանիզմ: Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկություն իրականացնելիս փորձագետների խորհրդատվական կարծիքները հաշվի են առնվելու:

Հարկ է նշել, որ Օրենքների փաթեթը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից 2021 թվականի մայիսի 6-ին ներկայացվել է Սահմանադրական դատարան՝ Օրենքների փաթեթի սահմանադրականությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով: Վերոգրյալով պայմանավորված՝ Օրենքների փաթեթը դեռևս չի մտել ուժի մեջ:    

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Մինչև Օրենքների փաթեթի՝  Ազգային ժողովի կողմից ընդունվելը, այն ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Քննարկումներ են իրականացվել նաև Բարձրագույն դատական խորհրդի, բոլոր դատարանների ներգրավմամբ: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ անցկացվել են մի շարք հանդիպումներ: Օրենքի նախագծման փուլում քննարկումներ են իրականացվել միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Օրենքների փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում (https://www.e-draft.am/projects/2644), և ներկայացված առաջարկությունների հիման վրա իրականացվել են լրամշակման աշխատանքներ:

Օրենքների փաթեթի շուրջ իրականացվել են մի շարք քննարկումներ միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ: 

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ:

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները 

           Միջոցառման իրականացումը ձգձգող հանգամանք է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Օրենքների փաթեթի ներկայացումը Սահմանադրական դատարան:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 4

ՀՀ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության ստեղծում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

ՀՀ Գլխավոր դատախազությունում ստեղծվել է կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություն: 

Վերստուգիչ ցուցանիշ

Գլխավոր դատախազությունում ստեղծվել է կոռուպցիոն գործերով մասնագիտացված ստորաբաժանում

Դատախազների  կազմի առնվազն 60%-ը նշանակված է ու անցել է համապատասխան վերապատրաստումներ (2021թ.-ի 4-րդ եռամսյակ)

Բարձրացվել է վարչության աշխատակիցների մասնագիտացումը:

Պատասխանատու մարմին

ՀՀ Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

Արդարադատության ակադեմիա

 

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2019 թվականի սեպտեմբերի 24-ի «ՀՀ դատախազության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2007 թվականի հունիսի 29-ի N 43 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39 հրամանով ստեղծվել և գործում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություն: Այս վարչությունում դատախազների պաշտոններում կարող են նշանակվել բացառապես օրենքով սահմանված կարգով բարեվարքության ուսումնասիրություն անցած անձինք: Նշված անձանց բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը մեկօրյա ժամկետում ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քսան օրվա ընթացքում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները դրվել են հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում և ներկայացվել են շահագրգիռ մարմինների կարծիքին:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Վերոգրյալ օրենքների փաթեթը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում (https://www.e-draft.am/projects/2644,), որի արդյունքում ներկայացվել են առաջարկություններ, Նախագծերի փաթեթն ըստ այդմ լրամշակվել է: 

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները 

Միջոցառման իրականացումը ձգձգող հանգամանք է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Օրենքների փաթեթի ներկայացումը Սահմանադրական դատարան:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 5

Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների, հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում 

 

2021 թվականի ակնկալվող արդյունք 

ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականությունը մշակող համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պարբերաբար վերապատրաստվում են:

Իրավասու ստորաբաժանումների գործառույթները հստակ տարանջատված են  

Վերստուգիչ ցուցանիշ

Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների կարողությունները գնահատված են, հակակոռուպցիոն քաղաքականության մշակումը և իրականացումը կատարվում է առավել արդյունավետ և համակարգային

ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականությունը մշակող համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների առնվազն 40%-ն անցել է վերապատրաստում։

Իրականացվել է տարեկան առնվազն 1 վերապատրաստում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ 

ՀՀ արդարադատության նախարարություն

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

  1. 1.    Կատարված աշխատանքները 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) մշակում և իրականացնում է հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականություն, իրականացնում է հակակոռուպցիոն ոլորտի գործընթացների, հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մշտադիտարկում, իրականացնում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի քարտուղարության աշխատանքներ: Վարչության ստորաբաժանումների գործառույթները հստակ տարանջատված են: Վարչությունն ունի երկու բաժին՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի: 

Գնահատվել են Վարչության կարողությունները, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել պարբերաբար վերապատրաստել վարչության աշխատակիցներին:

Վարչության աշխատակիցները կարողությունների զարգացման նպատակով մասնակցել են հետևյալ միջոցառումներին.

  1. 2021 թվականի ապրիլի 21-ին  «Գույքի հայտարարագրերի էլեկտրոնային համակարգ և կարմիր դրոշակներ» խորագրով տարածաշրջանային առցանց աշխատաժողով,
  2.  2021 թվականի ապրիլի 28-ին «Առանց մեղադրական դատավճռի առգրավման և բռնագանձման գործիքների օգտագործումը» խորագրով տարածաշրջանային առցանց աշխատաժողով,
  3.  2021 թվականի հունիսի 24-ից 25-ը «Իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների թափանցիկության խթանումը» խորագրով միջազգային առցանց աշխատաժողով,
  4.  2021թվականի փետրվարի 16-ին և 17-ին  «Զարգացման ծրագրերի մոնիթորինգ և գնահատում» խորագրով դասընթաց,
  5. 2021թ. մարտին Հակակոռուպցիոն և բարեվարքության հարցերով վերապատրաստողների դասընթաց,
  6. 2021 թվականի  ապրիլի 19-ին և 20-ին «Ժամանակի արդյունավետ կառավարում» դասընթաց,
  7. 2021 թվականի  փետրվարի 20-ին և 21-ին  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների կարողությունների զարգացման վերաբերյալ աշխատանքային քննարկում,
  8. 2020 թվականի դեկտեմբերի 7-11-ը «Հակակոռուպցիոն միջոցառումներ աշխատավայրում» դասընթաց:

Բացի այդ,  ՄԱԿ-ի կողմից նախատեսվում է ներգրավել բարձր որակավորում ունեցող ազգային փորձագետ, որը, ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի գլոբալ թիմի հետ սերտ համագործակցությամբ, կաջակցի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման ոլորտում կարողությունների ամրապնդման և կատարելագործման գործում:

Փորձագետն աշխատելու է Հայաստանում արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի  տեխնիկական առաջադրանքի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:

Մասնավորապես, ազգային փորձագետի հետ համագործակցությամբ կիրականացվեն հետևյալ աշխատանքները՝

- իրավիճակային վերլուծություն, շահագրգիռ կողմերի կարիքների ուսումնասիրություն և հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման միջազգային պրակտիկայի (ստանդարտներ) ներկայացում,

- գոյություն ունեցող մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանության վերանայում և ընթացիկ ներդրման և կարիքների գնահատման արդյունքների և/կամ թվարկված միջազգային պրակտիկայի միջև բացերի բացահայտում,

- հակակոռուպցիոն մոնիթորինգի և  գնահատման կատարելագործված համակարգի մշակում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կարևոր գործոններին՝ ներառյալ ցուցանիշները /վերահսկողական ցուցանիշները/, չափանիշները և գնահատման ձևանմուշը, պատասխանատու հաստատության և նպատակային հաստատությունների միջև համակարգման մեխանիզմները և այլն,

- համապատասխան շահագրգիռ կողմերի համար ուսումնական դասընթացների կազմակերպում՝ ուսումնասիրված կարիքների գնահատման և վերանայված, կատարելագործված մոնիթորինգի և  գնահատման մեթոդաբանության հիման վրա,

- վերոնշյալ միջոցառումների հիման վրա համակարգի մոնիթորինգի, գնահատման ամրապնդման և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ցանկի ներկայացում:

Միևնույն ժամանակ, 2021 թվականի առաջին կիսամյակում ուսումնասիրվել է հակակոռուպցիոն քաղաքականության գործընթացներում ներգրավված հասարակական կազմակերպությունների կողմից հակակոռուպցիոն կրթությանը միտված ծրագրերը, իրականացվել են հարցումներ կրթական այդ ծրագրերի շրջանակներում ուսումնառող և դասավանդող անձանց վերաբերյալ:

Համաձայն հավաքագրված և ամփոփված տեղեկատվության՝ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում գործող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվել են հակակոռուպցիոն կրթության մի շարք ծրագրեր: Նախատեսվում է հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ 2021 թվականի երրորդ եռամսյակում հրավիրել աշխատանքային երկօրյա արտագնա խորհրդակցություն, որի ընթացքում կներկայացվեն երկրում հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից նախատեսվող ծրագրերը, դրանցում հասարակական կազմակերպությունների հնարավոր ներգրավվածությունը, ինչպես նաև կներկայացվեն հասարակական կազմակերպությունների կողմից հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների նախանշումը և իրականացումը նախատեսվում է իրականացնել երկրորդ կիսամյակի ընթացքում։

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը 

          Շահագրգիռ մարմինների հետ պարբերաբար քննարկումներ են ընթանում վերոնշյալ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Այս փուլում հանրային քննարկումներ նախատեսված չեն:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություն 

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ չեն եղել:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 6

Դոնորների համակարգման մեխանիզմի բնականոն աշխատանքի ապահովում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Յուրաքանչյուր տարի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդն անց է կացնում 1 նիստ՝ նվիրված հակակոռուպցիոն ոլորտում դոնորների աշխատանքների համակարգմանը: 

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Իրականացվել է տարեկան առնվազն 1 դոնորների համակարգման  նիստ, առկա են նիստերի արձանագրություններ, մամլո հաղորդագրությունները տարածված են.

Դոնորների ներգրավվածությունը հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման  միջոցառումների կատարման գործընթացին համամասնորեն բաշխված և համակարգված է

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

 

  1. 1.    Կատարված աշխատանքները 

Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ոլորտի ծրագրերի աջակցության և շարունակական համագործակցությունը ապահովելու նպատակով՝ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ անցկացվել են առանձին հանդիպումներ: Միևնույն ժամանակ, դեռևս համակարգման նիստ տեղի չի ունեցել, սակայն նախատեսվում է իրականացնել 2021 թվականի երկրորդ կիսամյակում։

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Քննարկումներին ներգրավված են շահագրգիռ մարմինները և դոնոր միջազգային կազմակերպությունները:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դոնորների համակարգման նիստ տեղի չի ունեցել, հանրային քննարկումներ չեն եղել:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Ֆինանսավորում չի պահանջվում: 

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

   Միջոցառման ամբողջական ծավալով իրականացումը ձգձգվել է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության պատճառով: 

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 7

15 000 և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի վերհանում, ծրագրերի մշակում և իրականացում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Ռիսկերի գնահատումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, 15 000 և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում մշակվել են հակակոռուպցիոն միջոցառումների  ծրագրեր

Վերստուգիչ ցուցանիշ

8 համայնքում իրականացվել է գնահատում (2021թ.)

8 համայնքում մշակվել և իրականացվում են  հակակոռուպցիոն միջոցառումների  ծրագրեր

Պատասխանատու մարմին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն

(համաձայնությամբ)

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

(համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

  1. 1.    Կատարված աշխատանքներ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջազգային փորձագետների, մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ ծրագրի փորձագետների աջակցությամբ, մշակել և 2020 թվականի մարտի վերջին կազմել է տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատման մեթոդաբանությունը, մեթոդաբանության հայերեն թարգմանության նախագիծը, ինչպես նաև փորձագետների դիտարկումները դրա կիրառելիության և հնարավոր արդյունքների վերաբերյալ։ Մասնավորապես՝ մեթոդաբանության ուղեկցական տեղեկանքում արձանագրվում է, որ մեթոդաբանությունը կհանդիսանա կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված համապետական գործողությունների համակարգի հիմքը։ 

Գնահատման համար որպես առավել ռիսկային ոլորտներ ընտրվել են հետևյալ ոլորտները.

  •   Պաշտոնի նշանակում, առաջխաղացում, կատարողականի գնահատում. Անձնակազմի հավաքագրում, առաջխաղացման, տեղափոխման և գործունեության գնահատման կանոնակարգում:
  •   Պետական բյուջեի կառավարում. կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն՝ կապված ֆինանսական միջոցների կառավարման հետ, ներառյալ գործառնական ծախսերը, ճանապարհածախսերը, նպաստները և ծրագրի ծախսերը:
  •   Պետական գնումներ. բոլոր ենթակառուցվածքներում գնումների գործընթացի կառավարում՝ նախաձեռնումից մինչև ավարտը:

Զուգահեռաբար, հարկ է նշել, որ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում իրականացվել են կոռուպցիոն ռիսկերի վերհանում, ծրագրերի մշակում, որը նպաստել է աշխատանքների առավել թափանցիկ կազմակերպմանը:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

             Միջոցառման իրականացմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության նախարարության, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ փորձագետները։

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկման անցկացում այս փուլում նախատեսված չէ:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ:

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

15000 և ավելի   բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մի շարք մարմիններում կոռուպցիոն ռիսկերի վերհանման, ծրագրերի մշակման և իրականացման գործընթացները հետաձգվել են՝ պայմանավորված Հանրապետությունում նոր տիպի կոռոնավիրուսի համաճարակով:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 8

Ռիսկերի գնահատումների արդյունքների հիման վրա պետական մարմիններում հակակոռուպցիոն, այդ թվում՝ ներքին բարեվարքության գործողությունների ծրագրերի մշակում և իրականացում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Ռիսկերի գնահատումների արդյունքների հիման վրա մշակվել են ոլորտային հակակոռուպցիոն, այդ թվում՝ ներքին բարեվարքության գործողությունների ծրագրեր՝ այդ թվում ներառելով նախկինում ընդունված միջոցառումների ծրագրերով սահմանված, բայց դեռևս չկատարված գործողություններ: 

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Զեկույցների հիման վրա պետական մարմիններում հակակոռուպցիոն՝ այդ թվում՝ ներքին բարեվարքության գործողությունների ծրագրերը հաստատվել են առնվազն 13 մարմնի կողմից (Նախարարություններ, Վարչապետի աշխատակազմ, նախագահի աշխատակազմ, ԱԺ աշխատակազմ, ՊԵԿ, Կադաստր, Ոստիկանություն):

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

  1. 1.        Կատարված աշխատանքներ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջազգային փորձագետների, մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ ծրագրի փորձագետների աջակցությամբ, մշակել և 2020 թվականի մարտի վերջին կազմել է պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատման մեթոդաբանության նախագիծը, ինչպես նաև փորձագետների դիտարկումները դրա կիրառելիության և հնարավոր արդյունքների վերաբերյալ։ Մասնավորապես՝ մեթոդաբանության ուղեկցական տեղեկանքում արձանագրվում է, որ մեթոդաբանությունը կհանդիսանա կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված համապետական գործողությունների համակարգի հիմքը։ 

Գնահատման համար որպես առավել ռիսկային են սահմանվել հետևյալ ոլորտները.

  •   պաշտոնի նշանակում, առաջխաղացում, կատարողականի գնահատում. անձնակազմի հավաքագրում, առաջխաղացման, տեղափոխման և գործունեության գնահատման կանոնակարգում,
  •   պետական բյուջեի կառավարում. կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն՝ կապված ֆինանսական միջոցների կառավարման հետ, ներառյալ գործառնական ծախսերը, ճանապարհածախսերը, նպաստները և ծրագրի ծախսերը,
  •   պետական գնումներ. բոլոր ենթակառուցվածքներում գնումների գործընթացի կառավարում՝ նախաձեռնումից մինչև ավարտը:

      Միաժամանակ, ՀՀ ՊՆ համակարգում կոռուպցիոն դրսևորումների կանխարգելման ծրագրի նախագծի լրամշակված տարբերակը շրջանառվել է ՀՀ ՊՆ համակարգում, ստացվել են առաջարկություններ պատասխանատուների կողմից, դրանք ներառվել են նախագծում և ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին։ Լրամշակված նախագծով ամրագրված միջոցառումների ծրագիրը քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի և շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ:

2.  Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

         Սույն միջոցառման շրջանակներում կատարվող աշխատանքների առանձնահատկություններով պայմանավորված՝ ներգրավվել են շահագրգիռ մարմինները՝ մասնավորապես Պաշտպանության նախարարությունը, միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

3. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկման անցակցում այս փուլում նախատեսված չէ:

4. Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

5. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման կատարման ձգձգման պատճառ են հանդիսացել Հակակոռուպցիոն ռազմավարության և փորձագետների մշակած մեթոդաբանության անհամապատասխանությունը, ինչպես նաև՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անձնակազմի սակավաթիվ լինելը և առկա հաստիքների համալրման դժվարությունները:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 9

Պետական պաշտոններում նշանակման ենթակա  անձանց, դատավորների և դատավորների թեկնածուների, դատախազների և դատախազների թեկնածուների, քննիչների բարեվարքության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման կառուցակարգերի ձևավորում 

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Մշակվել և ՀՀ ազգային ժողով է ներկայացվել «Կոռուպցիայի  կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին  վերապահվել է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների և դատավորների թեկնածուների, «Դատախազության մասին» օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատախազների և դատախազների թեկնածուների, քննիչների բարեվարքության կանոնների պահպանման վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման, դրանց հիման վրա համապատասխան անձանց խորհրդատվական եզրակացություններ տրամադրելու վերաբերյալ իրավասություն:

Վերստուգիչ ցուցանիշ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ պետական պաշտոնի հավակնող անձանց բարեվարքության կանոնների պահպանման վերաբերյալ 2021թ.-ին ներկայացրել է առնվազն 20 եզրակացություն, իսկ 2022թ.-ին՝ 40 եզրակացություն:

Պատասխանատու մարմին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

(համաձայնությամբ)

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

(համաձայնությամբ)

ՀՀ Քննչական կոմիտե

(համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

2020 թվականի մարտի 25-ին ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի շրջանակում ընդունվել է ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ընդլայնվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները, սահմանվել են բարեվարքության  վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման, դրանց արդյունքներով  խորհրդատվական բնույթի եզրակացությունների տրամադրման կարգը: Ընդլայնված գործառույթների շրջանակը ներառում է նաև դատավորների թեկնածուների հավակնորդների, Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց  բարեվարքության ստուգման մեխանիզմները: Բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատության ստուգում, անձի կողմից նախկինում քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքի, այդ թվում` կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների պահպանման, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտում կատարած լինելու հանգամանքների ուսումնասիրություն, անձի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված  տեղեկությունների ուսումնասիրություն, անձի գույքային դրության` փաստացի ստացած եկամուտներին համապատասխանության, ինչպես նաև  նախկինում ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրություն, անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրություն, անձի քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն: 2021 թվականի հունվարի 19-ին ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով հստակեցվել է ԿԿՀ-ի՝ բարեվարքության ուսումնասիրության իրականացման փուլում անձի քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության գործիքակազմը:

Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները (մանրամասն տես միջոցառում 2-ում), որոնցով սահմանվել են Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի և քննիչների բարեվարքության ստուգման կարգավորումները:

Բացի այդ, Ազգային ժողովի կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը (մանրամասն տե՛ս միջոցառում 3-ում), որով, ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվել են դատախազների թեկնածության ցուցակի համալրման փուլում հավակնորդների բարեվարքության ստուգման մեխանիզմները՝ սահմանելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավասությունը՝ տրամադրելու խորհրդատվական եզրակացություն դատախազների թեկնածության հավակնորդների բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ: Օրենքով սահմանված կարգավորումների համաձայն՝ բարեվարքության ուսումնասիրություն իրականացվում է ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկված դատախազների, գլխավոր դատախազի, նրա  տեղակալների ընտրության ժամանակ:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Իրավական ակտերի մշակման աշխատանքներն իրականացվել են շահագրգիռ մարմինների մասնակցությամբ:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Վերոգրյալ օրենքները հանրային քննարկման են ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում (https://www.e-draft.am/projects/1852 https://www.e-draft.am/projects/2644, https://www.e-draft.am/projects/2256), որի արդյունքում ներկայացվել են առաջարկություններ, Նախագծերի փաթեթն ըստ այդմ լրամշակվել է:

Վերոգրյալ օրենքների մշակման շրջանակներում իրականացվել են մի շարք հանրային քննարկումներ և խորհրդակցություններ քաղաքացիական հասարակության, միջազգային կառույցների ներկայացուցիչների, միջազգային և ներպետական փորձագետների, շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ: Հանրության տեղեկացվածությունն ապահովվել է պաշտոնական աղբյուրների և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներով (տե՛ս, օրինակ՝ https://www.moj.am/article/2770, https://armenpress.am/arm/news/1040605.html ):

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ:

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները 

           Խոչընդոտներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 10

«Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքների կատարման արդյունավետության գնահատում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Իրականացվել են գնահատումներ՝ պարզելու «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքների կատարման ընթացքը: Գնահատումների հիման վրա ՀՀ Վարչապետին ներկայացվել է առաջարկությունների փաթեթ, արդյունքները քննարկվել են Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում:

Վերստուգիչ ցուցանիշ

Քաղաքացիական ծառայության համակարգի մարմիններում իրականացվել է օրենսդրության կիրարկման գնահատում:

 

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

(համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) 


  1. 1.   
    Կատարված գործողությունների նկարագրությունը

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի  2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում համապատասխան մարմիններում հանրային ծառայության օրենսդրության կիրառման պրակտիկայի և քաղաքացիական ծառայության գործընթացներից բխող այլ հարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների շրջանակում իրականացրել է քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգումից հետո մրցույթով համալրված  պաշտոնների մասնագիտական գիտելիքների և աղբյուրների շրջանակը հավաստող իրավական ակտերի գնահատում:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Միջոցառմանը մասնակցել են քաղաքացիական ծառայողները:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկում չի կազմակերպվել:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Ֆինանսավորում չի պահանջվել:

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 11

«Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան էթիկայի հանձնաժողովների ու բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ձևավորում և գործարկում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Վերլուծվել և գնահատվել է Էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների՝ իրենց գործառույթները գործնականում իրականացնելու համար անհրաժեշտ գործիքակազմի ապահովման հարցը:

Էթիկայի հանձնաժողովի անդամների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների համար մշակվել են վերապատրաստման ծրագրեր,  կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Հանձնաժողովներն ու կազմակերպիչներն ունեն իրենց գործունեությունն ապահովող համապատասխան գործիքակազմ (2021թ.):

 

Պատասխանատու մարմին

ՀՀ  Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

  Պետական մարմիններում, որոնք արդեն անցել են նոր չափանիշներով պաշտոնների գնահատման և դասակարգման համակարգին, նշանակվել են բարեվարքության հարցերով կազմակերպիչներ (43 պետական մարմին): Այդ պետական մարմիններում հաստատվել են բարեվարքության հարցերով կազմակերպիչների պաշտոնների անձնագրերը, սահմանվել են բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործառույթները, իրավունքները և պարտականությունները, որոնք բխում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներից:

Բացի այդ, 2020 թվականի հոկտեմբերի 1-ից գործարկվել է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակը, և 2020 թվականի հոկտեմբերի 1-ից պետական մարմիններում էլեկտրոնային եղանակով էթիկայի հանձնաժողովի ձևավորման նպատակով իրականացվում է քաղաքացիական ծառայողներին քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում էթիկայի հանձնաժողովի անդամի թեկնածուների ցանկում ընդգրկելու գործընթացը, իսկ մինչև էլեկտրոնային հարթակի գործարկումը՝ էթիկայի հանձնաժողովը ձևավորվում էր ոչ էլեկտրոնային եղանակով՝ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող, գրասենյակի ղեկավարի որոշմամբ հաստատված թեկնածուների ցանկից: Ներկայումս քաղաքացիական ծառայողներին քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում էթիկայի հանձնաժողովի անդամի թեկնածուների ցանկում ընդգրկելու գործընթացը շարունակվում է, իսկ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում էթիկայի հանձնաժողովի անդամի թեկնածուների ցանկում թեկնածուներ ընդգրկած պետական մարմիններում քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողով ձևավորելու իրավական հիմք առաջանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպիչը արդեն իսկ կարող է պատահականության սկզբունքով ձևավորել  քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողով:

        Հարկ է նշել, որ Էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեությունը կապված է հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների քննարկման, կանխարգելման և վերացման հետ: «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ հանրային ծառայողների վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իսկ քաղաքացիական ծառայողների վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանում է քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետը: Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 2 հավելվածի 13-րդ կետով հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների, քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների սահմանման ժամկետ է սահմանվել 2022 թվականը:

Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 756-Ն որոշման N 2 հավելվածի 13-րդ կետով սահմանված է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնները սահմանելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծը Կառավարություն է ներկացվում վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանվելուց մեկ ամիս հետո:

    Հաշվի  առնելով վերոգրյալ հանգամանքները՝ հարկ է նշել, որ էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործառույթները գործնականում իրականացնելու համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը դեռևս գտնվում են մշակման փուլում:

2021 թվականի մարտ ամսին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարեվարքության հարցերով կազմակերպիչների համար գրասենյակը կազմակերպել և իրականացրել է հակակոռուպցիոն հարցեր և բարեվարքություն թեմայով  6 վերապատրաստում՝ 2-օրյա ժամկետով: Վերապատրաստումներն իրականացվել են առկա եղանակով, որոնց մասնակցել են 63 քաղաքացիական ծառայողներ:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության և մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Էթիկայի հանձնաժողովների ձևավորման և բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության վերաբերյալ պետական մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումների ղեկավարների հետ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում կազմակերպվել է քննարկում:

          Էթիկայի հանձնաժողովների և  բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության ուղեցույցների նախագծերը պետական մարմիններ կարծիքի դեռևս չեն ներկայացվել:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկում չի կազմակերպվել:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Ուղեցույցների մշակման և պետական կառավարման համակարգի մարմիններում բարեվարքության հարցերով կազմակերպիչների նշանակման գործընթացի իրականացման համար ֆինանսավորում չի պահանջվում:

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 12

Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց  վարձատրության համակարգի բարեփոխում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Իրականացվում են պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց  վարձատրության   համակարգի  բարեփոխումներին ուղղված միջոցառումները

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական) 

2021 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ սահմանված չէ 

 

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2021 թվականին ակնկալվող արդյունքի համաձայն՝ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարելավման ուղղված միջոցառումներ են նախատեսվել Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագծում, որը քննարկման փուլում է:

Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումների նպատակով Կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման համապատասխան՝ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով 2021 թվականի մարտի 1-ից սկսվել են ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության աշխատանքները: Աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, հավաքագրվում են տվյալները՝ ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն ստանալուց հետո վերլուծություն իրականացնելու նպատակով:

2021 թվականին մարտի 1-ին «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» ԵՄ Թվինինգ ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) վերսկսել է իր աշխատանքները, որը դադարեցվել էր Covid-19 համավարակի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով: Ծրագրի շրջանակում իրականացվում են աշխատանքներ՝ պետական ծառայողների (քաղաքացիական ծառայողների) կատարողականի գնահատման համակարգի բարեփոխումների ուղղությամբ:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

«Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» ԵՄ Թվինինգ ծրագրի 3-րդ՝ կատարողականի գնահատման համակարգի բարեփոխումների գործողության իրականացման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են 5 պետական մարմնի կադրային ստորաբաժանումների ղեկավարներ:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկում դեռևս չի կազմակերպվել:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություն

5.  Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները պայմանավորված են եղել արտակարգ և ռազմական դրությամբ:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 13

Հանրային ծառայության մասին օրենքով նախատեսված՝ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների, քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների սահմանում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Մշակվել են հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները, քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները

Վերստուգիչ ցուցանիշ(2021 թվական)

Իրականացվել է տարեկան առնվազն 2 վերապատրաստում (2021թ.):

 

Պատասխանատու մարմին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

«Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ հանրային ծառայողների վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իսկ քաղաքացիական ծառայողների վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանում է քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետը: Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման  1-ին կետով հաստատված N 2 հավելվածի 13-րդ կետով հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների, քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների սահմանման ժամկետ է սահմանվել 2022 թվականը:

          Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 756-Ա որոշման N 2 հավելվածի 13-րդ կետով սահմանված է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնները սահմանելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծը Կառավարություն է ներկայացվում վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանելուց մեկ ամիս հետո:

          «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի նոյեմբերի 20-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորանաժանումները դեռևս ամբողջությամբ չեն ձևավորվել, Հանձնաժողովն ամբողջությամբ դեռևս չի կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իր գործիքակազմը:

    Հաշվի  առնելով վերոգրյալ հանգամանքները՝ հարկ է նշել, որ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները,  քաղաքացիական ծառայողների վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանելու նպատակով ուսումնասիրվել է միջազգային փորձը, մասնավորապես՝ ուսումնասիրվել են Սերբիայի, Հունաստանի, Կոսովոյի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի, Սլովենիայի օրենսդրությունները: Ուսումնասիրությունների արդյունքում կատարվել են համեմատական վերլուծություններ և համեմատական վերլուծության արդյունքում վեր են հանվել ոլորտում առկա խնդիրները, գնահատվել է ներպետական օրենսդրության մեջ միջազգային լավագույն փորձի ներդրման հնարավորությունը:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության և մասնակցությունը միջոցառման իրականացմանը

          Հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների և քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների վերաբերյալ նախագիծը պետական մարմիններ կարծիքի դեռևս չի ներկայացվել:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկում կանցկացվի իրավական ակտերի նախագծի մշակման աշխատանքների ավարտից հետո:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

          Հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների և քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների վերաբերյալ նախագծի մշակման համար ֆինանսավորում չի պահանջվում:

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 14

Պատգամավորի, քննիչի վարքագծի կանոնների սահմանում 

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Պատգամավորի, քննիչի վարքագծի կանոնները ընդունվել և գործում են: 

Վերստուգիչ ցուցանիշ

Միջազգային փորձի հիման վրա մշակված պատգամավորի,քննիչի վարքագծի կանոնները հաստատվել են (2021 թվականի 1-ին եռամսյակ):

Էթիկայի հանձնաժողովի կողմից իրականացվել է տարեկան առնվազն 2 վերապատրաստում (2021թ., 2022թ.)

Պատասխանատու մարմին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

ՀՀ ազգային ժողով

(համաձայնությամբ)

Քննչական մարմիններ

(համաձայնությամբ)

 


1.
Կատարված աշխատանքները 

Հարկ է նշել, որ դեռևս 2020 թվականի փետրվարին Ազգային ժողովում ստեղծվել է ոչ ֆորմալ աշխատանքային խումբ՝ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու և էթիկայի կանոնագիրք կազմելու շուրջ Ազգային ժողովի պլանները նախագծելու և իրագործելու համար։ 2020 թվականի ապրիլին Եվրոպայի Խորհրդի փորձագետների ներգրավվմամբ մշակվել է «Ազգային ժողովի պատգամավորի վարքագծի կանոնագրքի առաջարկվող տարբերակ» փաստաթուղթը: 2020 թվականի հուլիսին աշխատանքային խումբը Ազգային Ժողովի երեք խմբակցություններին է ուղարկել  նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից մշակված խորհրդարանական բարեվարքության և դրան առնչվող օրենսդրության քարտեզագրման շուրջ երկու զեկույցները։ Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում էթիկայի կանոնագիրքը փորձագետների հետ համատեղ մշակելու մասին։ Նույն ծրագրի շրջանակներում մշակվել է նաև անանուն հարցաշար, որը ուղարկվել է բոլոր պատգամավորներին որպես հավելյալ գործիք առանցքային հարցերի շուրջ նրանց դիրքորոշումները վեր հանելու համար։ Հարցաշարի արդյունքները կամփոփվեն և կարտացոլվեն հետագա աշխատանքներում։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորների վարքագծի կանոնները ներկայումս գտնվում են մշակման փուլում, և կատարված աշխատանքները ներկայացվել են միջազգային կազմակերպություններին՝ կարծիքի:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ուսումնասիրվել է միջազգային փորձը, որի արդյունքում մշակվել  է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները սահմանելու մասին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նշված հրամանի նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները, որոնք Կոմիտեի ծառայողի վարվելակերպի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են՝ ուղղված ապահովելու Կոմիտեի ծառայողի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը Կոմիտեի նկատմամբ։

Նախագծով նախատեսվում են Կոմիտեի ծառայողի վարքագծի սկզբունքները, ընդհանուր կանոնները, վարքագծի կանոնները պաշտոնեական և ոչ պաշտոնեական հարաբերություններում: Մասնավորապես, դրույթներ են նախատեսվում քննիչի բարոյական նկարագրի, օրենսդրության պահանջների պահպանման, գործընկերների և այլ անձանց հետ փոխհարաբերությունների, ծառայողական գույքը օգտագործելու տեսանկյունից նրա վարքագծի վերաբերյալ և այլն:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողների վարքագծի կանոնագիրքն արդեն իսկ համապատասխանեցվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով ամրագրված պահանջներին, ընդունվել և գործում է:

  1. 2.      Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Ազգային Ժողովում էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու և էթիկայի կանոնագիրք կազմելու աշխատանքներին ներգրավվել են շահագրգիռ անձինք, Եվրոպայի Խորհրդի փորձագետներ, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ:

Քննչական կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները սահմանող համապատասխան իրավական ակտի նախագիծը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստորաբաժանումներին՝ դիրքորոշման ստացման նպատակով:

  1. 3.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկումների անցկացում այս փուլում նախատեսված չէ:

  1. 4.     Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված  ֆինանսավորման աղբյուրներ:

  1. 5.     Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

               Միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները պայմանավորված են եղել արտակարգ և ռազմական դրությամբ:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 15

Քաղաքացիական ծառայության ոլորտում արժանիքահեն համակարգի ապահովում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Սահմանվել են մրցութային հանձնաժողովների ձևավորման հստակ չափանիշներ

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Ընդունվել են մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգն ու չափանիշները հաստատելու մասին հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը: 2022 թվականին առնվազն 10 մրցույթ իրականացվել է նոր կարգով:

 

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Հասարակական կազմակերպություններ (Համաձայնությամբ)

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 2 հավելվածի 15-րդ միջոցառման համար 2021 թվականի առաջին կիսամյակում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» Թվինինգ ծրագրի 2-րդ բաղադրիչը վերաբերում է համալրման և ընտրության ուժեղացված համակարգերի համապատասխանությունը պետական կառավարման սկզբունքներին:  Ծրագրի շրջանակներում 2021 թվականի ընթացքում կազմակերպվել է 2 հեռավար հանդիպում՝ յուրաքանչյուրը մեկ շաբաթ տևողությամբ: Նախատեսվում են հանդիպումներ նաև հունիս ամսվա երկրորդ տասնօրյակին:  Ներկայացվել է առաջարկությունների փաթեթ փորձագետների կողմից, աշխատանքները ակտիվ քննարկման փուլում են: 

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության և մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Թվինինգ ծրագրի շրջանակներում ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են համապատասխան մարմինների ներկայացուցիչներ:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկում չի կազմակերպվել:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Ֆինանսավորում չի պահանջվում:

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները պայմանավորված են եղել արտակարգ և ռազմական դրության ռեժիմի սահմանմամբ, որի պատճառով  չորս ամիս ժամկետով կասեցվել էր Թվինինգ ծրագրի փորձագետների հետ աշխատանքը:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 16

Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության հստակ չափանիշները և շրջանակը  սահմանվել է:

Վերստուգիչ ցուցանիշ

Ընդունվել է հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ համապատասխան իրավական ակտ՝ ներառելով ազդեցության գնահատման հստակ չափանիշներ ու շրջանակ (2021թ.):

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ

(համաձայնությամբ)

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2020 թվականին մշակվել է «Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացման» առաջարկությունների փաթեթը (այսուհետ՝ Առաջարկությունների փաթեթ): Միջազգային փորձի հաշվառմամբ մշակվել են այն էական չափանիշները, որոնց հաշվառմամբ պետք է իրականացվի իրավական ակտերի նախագծերի և այլ նորմատիվ ակտերի գնահատումը: Առաջարկությունների փաթեթով նախանշվել են հիմնական սկզբունքները, որոնք պետք է հանդիսանան գնահատման գործընթացի հիմքը: Քննարկվել են նաև գնահատումն իրականացնող մարմիններին ներկայացվող էական պահանջները: Կարևորվել է գնահատումն իրականացնող մարմնի մասնագիտացվածությունը և պատրաստվածությունը: Առաջարկությունների փաթեթը  շահագրգիռ մարմինների կարծիքների հաշվառմամբ ամփոփվել և 2020 թվականի դեկտեմբերին ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: Ներկայումս առաջարկությունների փաթեթով սահմանված հիմնական ուղղությունների համատեքստում տարվում են համապատասխան իրավական ակտի մշակման աշխատանքներ:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Առաջարկությունների փաթեթը կազմվել է շահագրգիռ մարմինների դիրքորոշումների հաշվառմամբ:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Իրավական ակտի նախագիծը մշակվելուց հետո սահմանված կարգով կներկայացվի հանրային քննարկման:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ:

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ չեն եղել:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 17

Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործում: Ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Ընդունված կարգավորումների շարունակական կիրարկման ապահովում: 

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Վերանայվել է հայտարարագրերի բովանդակությունը:

Ներդրվել է ծախսերի հայտարարագրման ինստիտուտը:

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (համաձայնությամբ)

(Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

Հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացվող հայտարարագրերի կատարելագործման շարունակականությունը ապահովելու նպատակով 2021 թվականի հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) և հարակից օրենքների փաթեթը, որով իրականացվել են մի շարք փոփոխություններ գործող հայտարարագրման համակարգում:

         Օրենքով ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը: Հայտարարագրման պարտականություն է նախատեսվել նաև համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների, ինչպես նաև  հարկային, մաքսային ծառայությունների գլխավոր, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Օրենքով ներդրվել է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը։ «Հանրային ծառայության մասին» օրենքի 40.1-րդ հոդվածով սահմանվել են հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները, ծախսերի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվությունը և այլն։ Մասնավորապես, նշված հոդվածի համաձայն՝ հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով կատարված հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարն, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը, վարկի մարմանն ուղղված վճարումներն, անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը, ցանկացած այլ ծախս, այդ թվում՝ որպես նվիրատվություն տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Ծախսերի հայտարարագրի ներդրմամբ պայմանավորված՝ վերանայվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ գլխի վերնագիրը, ինչպես նաև նշված գլխի այլ կարգավորումները։ Օրենքով վերանայվել է գույքի հայտարարագրերի բովանդակությունը: Վերանայվել է թանկարժեք գույքի դրամական շեմը: Սահմանվել է, որ թանկարժեք գույք է հանդիսանում չորս միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ ավելի բարձր արժեք ունեցող ցանկացած գույքը: Ներդրվել է փաստացի տիրապետվող գույքի, հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև այն գույքի հայտարարագրման պահանջ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատուն: Օրենքի 40-րդ հոդվածի համաձայն փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց նրա կողմից հաշվետու ժամանակահատվածում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող (անկախ նշված իրավունքների պետական գրանցումից) անշարժ գույքը, տրանսպորտի միջոցը (բացառությամբ աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների արդյունքում անձի տիրապետմանը հանձնված անշարժ գույքի, տրանսպորտի միջոցի), թանկարժեք գույքը: Ընդլայնվել է գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Տեղեկատվություն է ներկայացվում նաև անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև սահմանվել է բանկային ավանդի և բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ: Օրենքով հստակեցվել է նաև հայտարարագրման ենթակա եկամուտների տեսակները: Վերանայվել է եկամտի հայտարարագրում ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Փոփոխությունների են ենթարկվել նաև շահերի հայտարարագրման որոշ կարգավորումներ և այլն:

 Վերոգրյալ փոփոխությունների հաշվառմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2021թ. մայիսի 27-ի N 858-Ն որոշմամբ սահմանվել են հայտարարատուների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերի օրինակելի ձևերը: Նշված որոշման շրջանակում հայտարարագրերի ձևերում ներառվել են նաև ծախսերի հայտարարագրերի ձևերը, ինչպես նաև իրականացվել են այլ փոփոխություններ:

Բացի այդ՝ մշակվել, հանրային քննարկումների և շահագրգիռ մարմինների կողմից ստացված կարծիքների հիման վրա ամփոփվել և  Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի  մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Սույն նախագծով նախատեսվում է վերանայել հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերում ներառված՝ հրապարակման ենթակա տվյալների շրջանակը: Մասնավորապես, ի թիվս այլնի, նախատեսվում է հրապարակել պաշտոնեական պարտականությունների դադարեցման օրվա դրությամբ կատարված ծախսերի և տարեկան ծախսերի ընդհանուր չափի վերաբերյալ տեղեկատվությունը: Տեղեկատվության նշված ձևաչափով հրապարակման նպատակահարմարությունը կայանում է նրանում, որ այն հանրային հաշվետվողականության տեսանկյունից հանդիսանում է կարևոր գործիք և հնարավորություն է տալիս հասարակության ներկայացուցիչներին հանրային վերահսկողություն իրականացնել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց գույքի և եկամուտների ամբողջական շարժի նկատմամբ՝ համադրելով գույքի, եկամուտների և ծախսերի տվյալները։

Հարկ է նշել, որ ներկայումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տարվում են հայտարարագրման էլեկտրոնային համակարգի վերափոխման աշխատանքներ: Նախատեսվում է էլեկտրոնային ալգորիթմների միջոցով ապահովել տեղեկատվության ինքնաշխատ եղանակով գեներացման և էլեկտրոնային այլ գործիքների ներդրման միջոցով պարզեցնել էլեկտրոնային համակարգում հայտարարագրերի լրացման գործընթացը:            

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Վերոնշյալ իրավական ակտերի մշակման աշխատանքներին ներգրավվել են նաև շահագրգիռ անձինք և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նախագծերը մշակվել են նշված անձանց կարծիքների հաշվառմամբ:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

««Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքների փաթեթը հանրային քննարկման է ներկայացվել www.e-draft.am հարթակում 2019 թվականի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, սույն նախագծի շրջանակներում հայտարարագրերի կատարելագործման նպատակով Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ իրականացվել են մի շարք քննարկումներ, որոնց մասնակցել են ինչպես շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները, այնպես էլ միջազգային փորձագետները և միջազգային կառույցների ներկայացուցիչները:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումը իրականացվել է 2021 թվականի մարտի 31-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում: 

Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելուն ուղղված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի  մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել 2021 թվականի հունիսի 6-ից 23-ն ընկած ժամանակահատվածում:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ 

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները 

Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ չեն եղել:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 18

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների հստակեցում 

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Ուսումնասիրության հիման վրա «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է և  ներկայացվել ՀՀ ազգային ժողով  

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների հստակեցվել են:

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2020 թվականին մշակվել է «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների հստակեցման վերաբերյալ» առաջարկությունների փաթեթը (այսուհետ նաև՝ Առաջարկությունների փաթեթ): Առաջարկությունների փաթեթը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններ՝ կարծիքի և ստացված դիտարկումների հիման վրա լրամշակված եղանակով ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ: Բացի այդ, սույն փաթեթի շրջանակներում ուսումնասիրվել են շահերի բախման վերաբերյալ «Հանրային ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգավորումների կատարելագործման հնարավոր ուղիները: Ներկայումս, կատարված ուսումնասիրությունների հիման վրա տարվում են «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, առաջարկվող փոփոխություններն ուղղված են առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ առկա կարգավորումների կատարելագործմանը: Բացի այդ, նախատեսվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի առևտրային կազմակերպություններում ունեցած շահերի բախման վերաբերյալ կարգավորումները կատարելագործել միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ: Ներկայումս, վերոնշյալ առաջարկությունների փաթեթի հիման վրա տարվում են համապատասխան իրավական ակտերի մշակման աշխատանքներ: 

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքներն իրականացվել են շահագրգիռ մարմինների ներգրավմամբ: Հարկ է նշել, որ վերոնշյալ իրավական ակտերի մշակման աշխատանքներն ավարտելուց հետո կներկայացվեն շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի:       

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը կապահովվի առաջարկությունների փաթեթի հիման վրա մշակվող իրավական ակտերի հանրային քննարկումների շրջանակներում: 

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Ֆինանսավորում չի պահանջվում

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

            Խոչընդոտներ չեն եղել:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 19

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործում, նվերների ռեեստրի ստեղծում 

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Նվերների ռեեստրը մշակվել և գործարկվում է:

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Լրամշակված իրավական ակտերի նախագծերի փաթեթը հաստատվել է (2020թ.)

Ներդրվել է նվերների միասնական ռեեստր

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (համաձայնությամբ)

(Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

1. Կատարված գործողությունների նկարագրությունը

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործման և նվերների ռեեստրի տեխնիկական առաջադրանքի կազմման նպատակով միջազգային փորձի համապարփակ վերլուծության հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2020 թվականին մշակվել է «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստրի ստեղծման» առաջարկությունների փաթեթը (այսուհետ նաև՝ Առաջարկությունների փաթեթ): Արդարադատության նախարարության կողմից կազմված Առաջարկությունների փաթեթը ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններին՝ կարծիքի, ինչպես նաև ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ: Այժմ իրականացվում են ստացված առաջարկությունների ամփոփման աշխատանքները: Առաջարկությունների փաթեթը 2021 թվականին ներկայացվել է Եվրոպայի Խորհրդին՝ համապատասխան փորձագիտական կարծիք ստանալու համար: Եվրոպայի Խորհրդի կողմից ներկայացվել է փորձագիտական կարծիք Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործման վերաբերյալ: Ներկայումս ստացված կարծիքների շրջանակներում ուսումնասիրվում է «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում օրենսդրական փոփոխությունների իրականացման և դրա հիման վրա համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման հնարավորությունը:

2. Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Առաջարկությունների փաթեթը ներկայացվել է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի: Միաժամանակ հարկ է նշել, որ առաջարկությունների փաթեթը ներկայացվել է Եվրոպայի Խորհուրդ՝ համապատասխան փորձագիտական կարծիք ստանալու համար: 

    3. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը կապահովվի առաջարկությունների փաթեթի հիման վրա մշակվող իրավական ակտերի հանրային քննարկումների շրջանակներում: 

    4. Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

    5. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 20

Լոբբիստական գործունեության  օրենսդրական կարգավորման սահմանում, կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների ֆինանսավորման թափանցիկության ապահովում 

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Առաջարկությունների հիման վրա մշակվել և ՀՀ ազգային ժողով է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի փաթեթ

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

ՀՀ-ում լոբբիստական գործունեության օրենսդրական կարգավորման նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաև  կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների ֆինանսավորման թափանցիկությանն ուղղված վերլուծությունը քննարկվել է Հակակոռուպցիոն խորհրդում (2020թ. 4-րդ եռամսյակ)

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողով (համաձայնությամբ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողով (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)


 

  1. 1.      Կատարված աշխատանքները 

 Միջազգային փորձի ուսումնասիրության, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ մշակվել և 2020 թվականի  դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:  

Ուսումնասիրվել է Իռլանդիայի, Լեհաստանի, Լիտվայի, Ավստրիայի լոբբիստական գործունեության փորձը: Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա մշակվել է «Լոբբիստական գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է ձևավորել լոբբինգ ինստիտուտը, որը կնպաստի իշխանության և քաղաքացիների կապի ամրացմանը և հնարավորություն կընձեռնի ներկայացնել քաղաքացիների, կազմակերպությունների շահերը հատուկ մարմնի միջոցով: Վերոնշյալ նախագծերի փաթեթը ներկայումս քննարկման փուլում է:

2020 թվականի հուլիսի 3-ին կայացած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում քննարկվել են քաղաքական և լրատվական գործունեության ֆինանսավորման թափանցիկության հարցերը և առկա խնդիրները:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից ուսումնասիրվել է զանգվածային լրատվության միջոցների  ֆինանսական թափանցիկությանը միջազգային փորձը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված  կարգավորումները: Նշված ուսումնասիրության հիման վրա կազմվել, շահագրգիռ մարմնների ուսումնասիրությանը և ՀՀ վարչապետի աշխատակազմին է ներկայացվել  է առաջարկությունների փաթեթը:

  1. 2.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

«Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբի նախաձեռնած քննարկումներին մասնակցել և նախագծի պատրաստման գործընթացում մասնագիտական աջակցություն են տրամադրել և դիրքորոշումներ են ներկայացրել մի շարք պետական հաստատություններ (Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով), հասարակական կազմակերպություններ («Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, Իրազեկ քաղաքացիների միավորում, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ), միջազգային կազմակերպություններ (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Եվրոպայի խորհրդի՝ Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով (Վենետիկի Հանձնաժողով), Ընտրական համակարգերի միջազգային հաստատության Հայաստանյան մասնաճյուղ (IFES), Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ) ։

  1. 3.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

«Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի նախապատրաստման ներառականությունը ապահովելու նպակատով աշխատանքային խմբի կողմից կազմակերպվել են շուրջ մեկ տասնյակ հանրային քննարկումներ և աշխատաժողովներ, այդ թվում նաև՝ նախագծի հայեցակարգի քննարկման նպատակով Ազգային Ժողովում նախագահի կողմից հրավիրված խորհրդարանական լսումները, ինչպես նաև քննարկումներ Հայաստանի Շիրակ, Լոռի, Արարատ և Վայոց Ձոր մարզերում։

  1. 4.     Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություններ: 

  1. 5.     Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 21

Հանրային նշանակության կազմակերպությունների իրավական կարգավիճակի հստակեցում և դրանցում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիքակազմի ներդրում՝ այդ թվում  առկա կոռուպցիոն ռիսկերի վերհանում և դրանց հաղթահարման մեխանիզմների ներդրում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Հանրային նշանակության կազմակերպությունների կարգավիճակը հստակեցվել է և ներդրվել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցման արդյունավետ գործիքակազմ

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Հանրային նշանակության կազմակերպություններում ընդլայնվել է հակակոռուպցիոն համապատասխանության ներդրման պրակտիկան

Պատասխանատու մարմին

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

1. Կատարված գործողությունների նկարագրությունը 

Հանրային նշանակության կազմակերպությունների իրավական կարգավիճակի հստակեցման նպատակով ներկայումս տարվում են օրենսդրական դաշտի ուսումնասիրության և դրանցում առկա խնդիրների վերհանման աշխատանքներ: Նշված միջոցառման իրականացման շրջանակներում Կառավարությունը համագործակցում է նաև մասնավոր ոլորտի հետ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է համատեղ ծրագիր «Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամի հետ։

Բացի այդ, հանրային նշանակության կազմակերպություններում առկա կոռուպցիոն ռիսկերի վերհանման նպատակով՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների վերաբերյալ մատչելի տեղեկատվություն ստանալու գործիքակազմի ներդրում» միջոցառման շրջանակում իրականացվել է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների գույքագրում։ Խորհրդատվական կազմակերպության կողմից ուսումնասիրվում են ծառայությունների մատուցման բիզնես գործընթացները «այնպես ինչպես կա» և ներկայացվում են առաջարկություններ «ինչպես պետք է լինի»։ Նախատեսվում է, որ «ինչպես պետք է լինի» առաջարկները կշրջանառվեն լիազոր մարմինների միջև՝ դիտարկումներ ներկայացնելու նպատակով։  

2. Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության և մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Վերոնշյալ միջոցառման շրջանակներում տարվող աշխատանքներն իրականացվում են մասնավոր ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

     3. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումների ընթացքում մասնավոր հատվածի  ներկայացուցիչներին, այդ թվում և հանրային նշանակության կազմակերպություններին ներկայացվել են հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման առավելությունները:

4. Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ 

5. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 22

Գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Մասնավոր ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջներն ամրագրվել են համապատասխան իրավական ակտերում: 

Վերստուգիչ ցուցանիշ

Վերստուգիչ ցուցանիշ 2021թ. համար սահմանված չէ, մասնավոր ոլորտի կազմակերպություններից ստացվել են առնվազն 5 առաջարկներ (2020թ.-ի 3-րդ եռամսյակ)

Պատասխանատու մարմին

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կորպորատիվ կառավարման և ֆինանսական հաշվետվողականության բարելավված կանոնակարգ» ծրագրի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության անմիջական մասնակցությամբ «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» (PwC) ընկերության ու Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի նախագիծը (այսուհետ՝ Կանոնագրքի նախագիծ), որով ի թիվս այլ սկզբունքների՝ ամրագրված են մասնավոր հատվածում էթիկական և հակակոռուպցիոն համապատասխանությունը խթանող սկզբունքները, որոնց իրագործման պարտականությունը դրվել է տնօրենների խորհրդի (խորհրդի) վրա:

Բացի այդ, Կանոնագրքի նախագծում նախատեսված է, որ կազմակերպություններում պետք է ձևավորվի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգ, որի կարևոր բաղադրիչներից է համապատասխանության գործառույթը: Կանոնագրքի նախագծով այս գործառույթն իրականացնող անձի վրա դրված են նաև հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրմանը նպաստելու և դրա նկատմամբ մշտադիտարկումն իրականացնելու պարտականությունները:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կանոնագրքի մշակման (այդ թվում՝ համապատասխանության ծրագրերին առնչվող դրույթների մասով) շրջանակներում նախարարությունը համագործակցում է Կորպորատիվ կառավարման կենտրոնի հետ, իսկ սույն կետով նախատեսված միջոցառման իրականացման համար որպես պատասխանատու մարմին՝ բացի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի և արդարադատության նախարարություններից, հանդես են գալիս նաև հասարակական կազմակերպությունները՝ Էկոնոմիկայի նախարարության և վերջիններիս միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր, որի նպատակն է համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի գործարար հատվածում բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունմանը, խթանել պետություն և գործարար համայնքի համագործակցությունը հակակոռուպցիոն համապատասխանության ապահովման հարցերում։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից կազմակերպված «Հակակոռուպցիոն համապատասխանությունը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաղադրիչ» ձեռնարկի շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են ինչպես Կանոնագրքի նախագծի հակակոռուպցիոն համապատասխանությանը վերաբերող սկզբունքները, այնպես էլ ՀՀԾ-ների ներդրման վերաբերյալ առաջարկություններ:

          2. Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության և մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նշված միջոցառման իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը համագործակցում է Կորպորատիվ կառավարման կենտրոնի հետ։ 

           3. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Կորպորատիվ կառավարման կենտրոնն իրականացնում է «Գործարար բարեվարքություն. կորպորատիվ մշակույթ և հակակոռուպցիոն համապատասխանություն» թեմայով վերապատրաստումներ:

       4. Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ 

            5. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել: 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 23

Գնումների ոլորտի բարելավում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Ուսումնասիրության հիման վրա մշակվել և ընդունվել է նախագծերի փաթեթ՝ ուղղված գնման գործընթացների պարզեցմանը, գնման գործընթացի որոշակիության ապահովմանը

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական) 

1. Իրականացվել է ուսումնասիրություն գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման ուղղությամբ (2020թ.-ի 2-րդ եռամսյակ)

 2. Ուսումնասիրության արդյունքները քննարկվել են Հակակոռուպցիոն  քաղաքականության խորհրդում և տրվել են համապատասխան փոփոխությունների հանձնարարականներ (2020թ.-ի 3-րդ եռամսյակ)

Պատասխանատու մարմին

ՀՀ ֆինանսների նախարարություն


 1. Կատարված
գործողությունների նկարագրությունը

Մշակվել և 2020թ. դեկտեմբերին Կառավարության քննարկմանն է ներկայացվել ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Կառավարության 02.10.2019թ. N 1332-N որոշման կատարման շրջանակներում նշված նախագծերը 2021 թվականի փետրվարի 16-ին քննարկվել են Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում: Ներկայացված կարծիքների հիման վրա նախագծերը ներկայումս գտնվում են լրամշակման փուլում։

2. Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագիծը մշակվել է քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների, ինչպես նաև ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների հետ քննարկման արդյունքում:

 3. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը www.e-draft.am հարթակում քննարկման են դրվել 2020թ. փետրվարի 20-ից մարտի 6-ը:

     4. Ֆինանսավորման աղբյուրը

Ֆինանսավորում չի պահանջվում:

     5. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

         Միջոցառման իրականացմանը խոչընդոտող կամ կատարումը ձգձգող հանգամանքներ առկա չեն:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 24

Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Ճանապարհային քարտեզին համապատասխան՝ տարբեր ոլորտներում  շարունակաբար ներդրվում է իրական սեփականատերերի բացահայտման պահանջ:   

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Քննարկվել և ընդունվել է  իրավաբանական անձանց իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման  ճանապարհային քարտեզը (2021թ.-ի 2-րդ եռամսյակ): 

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

  1. 1.    Կատարված աշխատանքները 

Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման գործուն մեխանիզմներ ներդնելու նպատակով՝ 2020 թվականին մշակվել է և 2021 թվականի հունվարի 18-ին հաստատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի «Իրավաբանական անձանց իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 30-Ա որոշումը, որով նախանշվել են իրական սեփականատերերի (շահառուների) բացահայտման  առաջնային ոլորտները և համապատասխան ժամկետները:

2021 թվականից գործարկվել է Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման էլեկտրոնային համակարգը։ 2021 թվականից իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը ներկայացվում են վերոնշյալ համակարգով:  

2020 թվականին մշակվել և 2021 թվականի հունիսի 3-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները, որոնցով նախատեսվում է ստեղծել իրավաբանական անձանց իրական շահառուների բաց և հանրամատչելի ռեեստր, նախատեսվում է իրական շահառուների բացահայտման պարտադիր պահանջը տարածել Հայաստանում գործող բոլոր իրավաբանական անձանց նկատմամբ՝ փուլ առ փուլ։

2. Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2020 թվականի հոկտեմբերի 26-ի գրությամբ ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններին՝ կարծիքի։

3. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման e-draft.am էլեկտրոնային հարթակում 2020 թվականի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում (https://www.e-draft.am/projects/2818?fbclid=IwAR0wloqO6L0ZS3MHeMimEQ9C6E3HDENjp8zcCN33Usxqf1C8HGJZOJGMcu4)։

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքեր չեն եղել։

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 25

Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի վերաբերյալ օրենսդրության կատարելագործում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Առաջարկությունների փաթեթի հիման վրա մշակվել են իրավական ակտերի նախագծեր, ներկայացվել ՀՀ Վարչապետի աշխատակազմ: 

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Ուսումնասիրության արդյունքները քննարկվել են Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում և տրվել են համապատասխան փոփոխությունների հանձնարարականներ (2021թ.-ի 3-րդ եռամսյակ)

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ)


1. Կատարված
գործողությունների նկարագրությունը

 «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2117-Ա որոշմամբ հավանության է արժանացել և անհետաձգելի կարգով ներկայացվել Ազգային ժողով:

Կառավարության կողմից հավանության արժանացած վերոնշյալ նախագծերի փաթեթը, այդ թվում՝  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021 թվականի մարտի 3-ին։

2. Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագծերի փաթեթը ներկայացվել է բոլոր պետական մարմիններին, Փաստաբանների պալատին, գիտական հանրույթին և հասարակական կազմակերպություններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու միջոցով:

Նախագծերի լրամշակված փաթեթը ներկայացվել է նաև Եվրասիական տնտեսական միությանը: Տեղի է ունեցել նաև քննարկում տեսահամաժողովի ձևաչափով Հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում մանրամասն քննարկվել են Նախագծերով ամրագրված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական բազայի լույսի ներքո։

Նախագծերի փաթեթը քննարկվել է նաև միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագծերի փաթեթը լրամշակվել է:

3. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Նախագծերի փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում (https://www.e-draft.am/projects/2502), որի արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագծերի փաթեթը լրամշակվել է:

4. Ֆինանսավորման աղբյուրը

     Միջոցառումը ֆինանսավորում չի պահանջվում։

5. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

     Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 26

Քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցումների թեժ գծի միասնական հարթակի ներդրում 

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Վիճակագրական ճկուն գործիքների ներդրման արդյունքում  ապահովված է գործադիր իշխանության մարմինների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Գործադիր իշխանության թեժ գծի միասնական հարթակը գործարկվում է, որի արդյունքում ստացվել է առնվազն 50 բողոք և հարցում, որոնց առնվազն 50-%-ին տրվել է համապատասխան լուծում:

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

  1. 1.      Կատարված աշխատանքները 

Ուսումնասիրվել են ստեղծվելիք հարթակի տեխնիկական հնարավորությունները պետական կառավարման համակարգի մարմիններում ներդնելու և/կամ գործող էլեկտրոնային համակարգերին փոխկապակցելու նպատակով: Քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցումների թեժ գծի միասնական հարթակի տեխնիկական նկարագիրը մշակման փուլում է: Առաջարկությունների փաթեթը կկազմվի տեխնիկական նկարագրի հաստատումից հետո:

  1. 2.      Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Տեխնիկական նկարագրի հիման վրա կազմել առաջարկությունների փաթեթը:

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Միասնական հարթակի տեխնիկական նկարագրի նախնական տարբերակի ստացումից հետո մշակման հետագա փուլերում ներգրավելու են շահագրգիռ անձինք և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Միասնական հարթակի նախագիծը հանրային քննարկման դեռ չի դրվել:

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

Միջազգային դոնոր կազմակերպություն

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 27

Իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին  հասարակության մասնակցայնության ապահովման արդյունավետության բարձրացում 

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Ապահովված է հասարակության լայն շերտերի կողմից պետության իրավաստեղծ գործընթացին մասնակցության հնարավորությունը: Զուգահեռաբար իրականացվում են www.e-draft.am հարթակի, ինչպես նաև դրանից օգտվելու կանոնների մասին հանրության իրազեկման միջոցառումներ: 

 

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

   www.e-draft.am հարթակի արդիականացման տեխնիկական առաջադրանքը մշակվել և ներկայացվել է դոնոր կազմակերպություններին: Սակայն, արտակարգ և ռազմական դրություններով պայմանավորված՝ հարթակի արդիականացման աշխատանքները կասեցվել են: Հարթակի արդիականացմամբ նախատեսվում է նաև համակցումը Arlis.am կայքի հետ: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Arlis.am կայքը ևս գտնվում է արդիականացման փուլում, որի աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո այն կհամակցվի www.e-draft.am հարթակին:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

www.e-draft.am հարթակի արդիականացման տեխնիկական առաջադրանի նախագիծն ուղարկվել է շահագրգիռ մարմիններին, որոնց ներկայացրած դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա էլ կազմվել է ամփոփաթերթ և լրամշակված նախագծի հետ միասին ուղարկվել Վարչապետի աշխատակազմ, որտեղից ներկայացված առաջարկների հիման վրա տեխնիկական առաջադրանքի լրամշակված նախագիծը առաջիկայում կներկայացվի Վարչապետի աշխատակազմ:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հարթակի արդիականացման տեխնիկական առաջադրանքը ենթակա չէ հանրային քննարկման: ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գործարար միջավայրի բարելավում ծրագրի կողմից սույն թվականի մայսիս 26-ին կազմակերպվել է «e-draft.am առցանց հարթակի առավելություններն ու խնդիրները» թեմայով աշխատանքային կլոր-սեղան քննարկում, որի շրջանակներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են դիտողություններ և առաջարկություններ www.e-draft.am հարթակի վերաբերյալ, որոնք նախատեսվում է դիտարկել արդիականացման տեխնիկական առաջադրանքի նախագծի շրջանակներում:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող  կամ միջոցառման կատարումն անհնարին դարձնող կամ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Աշխատանքները կասեցվել են՝ հաշվի առնելով արտակարգ և ռազմական դրությունները:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 28

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների վերաբերյալ մատչելի տեղեկատվություն ստանալու գործիքակազմի ներդրում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Իրականացվել են մատուցվող ծառայությունների վերաբերյալ մատչելի տեղեկատվություն ստանալու գործիքակազմի ներդրման միջոցառումներ

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Մշակվել ու առնվազն 3 պետական մարմինների կայքէջերում հրապարակվել են  մատուցվող ծառայությունների վերաբերյալ դիմումի լրացման օրինակելի ձևերը (2021թ.-ի 2-րդ եռամսյակ)

 

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ)

 

 

  1. 1.         Կատարված աշխատանքները 

Պետական ծառայությունների մատուցման որակի բարելավման նպատակով պետական կառավարման համակարգի մարմիններն իրականացրել են մի շարք աշխատանքներ.

  •   2020 թվականի հուլիսի 22-ից Արդարադատության նախարարության կողմից գործարկվեց «Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը», որտեղ քաղաքացիները ոչ միայն կարող են օգտվել Արդարադատության նախարարության հանրային բոլոր ծառայություններից, այլ նաև այլ գերատեսչությունների ծառայություններից, որոնց մի մասը ուղղակի փոխկապակցված են միմյանց հետ: Մասնավորապես՝ Երևանի կենտրոնում` Վազգեն Սարգսյան 3 հասցեում, բացվեց ժամանակակից, ամբողջությամբ հագեցված միասնական կենտրոն, որտեղ սպասարկում իրականացնում են նաև Սոցիալական ապահովության ծառայությունը, Անշարժ գույքի կադաստրը, Պետական եկամուտների կոմիտեն, Միգրացիոն ծառայությունը և Թաղման բյուրոն (թվով՝ 97 ծառայություններ):
  •   2021 թվականի հունվարի 18-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց երկու նոր օրենքներ և ութ օրենքներում փոփոխություններ, որոնց նպատակն է ապահովել Արդարադատության նախարարության հանրային ծառայությունների թվայնացումը, վարչարարության պարզեցումը, ժամկետների կրճատումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների  հարմարավետությունը: Մասնավորապես, սահմանվել է ծառայությունների մատուցման  front և back office ձևաչափ և հանրային ծառայությունների միասնական գրասենյակների հիմնման իրավական հիմքեր:
  •   Արդեն իսկ այս տարի գործարկված «Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ»-ի փորձը հաշվի առնելով՝ հանրային ծառայություններ մատուցող այլ գերատեսչությունների հետ համագործակցության միջոցով հանրապետության ամբողջ տարածքում ներդնել «Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ»՝ նվազագույնը յուրաքանչյուր մարզկենտրոնում՝ ընդլայնելով մատուցվող ծառայությունների ցանկը՝ դրանցում ներառելով հանրային ծառայությունների ամբողջ սպեկտրը: Արդարադատության նախարարությունը, ՀայՓոստի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, Գյումրիում սույն թվականի հունիսի 23-ին գործարկել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ: Միասնական գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն, ինչպես ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում:
  •   ՀՀ ԱԳՆ կայքում ստեղծվել է նոր բաժին՝ «COVID-19 hամաճարակով պայմանավորված այլ պետություններ մուտքի սահմանափակումների մասին», որը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տալիս ստանալ թարմ տեղեկություններ՝ բազմաթիվ երկրների կողմից կիրառվող մուտքի-ելքի սահմանափակումների, կիրառվող կարանտինային միջոցառումների մասին։
  •   ՀՀ ԱԳՆ, ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կայքերի «Հյուպատոսական ծառայություն» բաժնում ստեղծվել է նոր բաժին «Վիզայի անհրաժեշտությունը ՀՀ քաղաքացիների համար», որի միջոցով ՀՀ քաղաքացիները կարող են ծանոթանալ, թե կոնկրետ օտարերկրյա պետություն մեկնելու համար մուտքի վիզա պահանջվում է, թե ոչ և եթե այո, ապա ուր պետք է դիմել։
  •   Դեռևս 2020թ. ապրիլի 2֊ին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնց նպատակն է տեսակապի միջոցով հասանելի դարձնել հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցումը։ Մասնավորապես, ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրը փոխանակելու, ինչպես նաև անձնագրի` օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերն ուղարկել և ստանալ փոստով։ ՀՀ ԱԳՆ էլեկտրոնային հյուպատոսական համակարգում համապատասխան էլեկտրոնային գործիքակազմերը դեռևս չեն ներդրվել (ներկայումս այն իրականացվում է Համաշխարհային բանկի ՊՀԱԾ 3 փուլով), սակայն բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմում են նման խնդրանքով՝ անպայման ստանում են նշված ծառայությունները տեսակապի միջոցով, որի դեպքում ժամանակավորապես կիրառվում են այլ տեխնիկական միջոցներ։
  •   ՀՀ ԱԳՆ կողմից դեռևս 2019թ. շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունն առավել ընդգծվում է հենց այսօր, երբ գլոբալ համաճարակային իրավիճակում գրեթե բոլոր երկրներում կիրառվող քաղաքացիների ազատ տեղաշարժի խիստ սահմանափակումների պարագայում անձամբ ներկայանալու պահանջին այլընտրանք ստեղծելը դարձել է օրվա հրամայական։ Տեսակապով հյուպատոսական ծառայությունների մատուցումն ամբողջ ծավալով կսկսի մատուցվել մոտ ապագայում։ 
  • 25.06.2020թ. ընդունվել է ՀՀ կառավարության թիվ 1065-Ա որոշումը, որով ՀՀ արդարադատության նախարարության տնօրինության տակ գտնվող Երևան քաղաքի Զաքիյան 3 հասցեում գտնվող շենքում տարածք է վերցվել և ամրակցվել ՀՀ ոստիկանությանը՝ քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնում անձնագրային ծառայությունների մատուցման գործառույթների իրականացման նպատակով։ Ներկայումս իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։
  •   2021թ. փետրվարի 20-ից մեկնարկել են Իջևան քաղաքում ստեղծված պետական ծառայությունների միասնական կենտրոնի աշխատանքները, որտեղ տեղափոխվել և գործում է նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Իջևանի անձնագրային ծառայությունը։ Միասնական գրասենյակ է ստեղծվել նաև Գյումրի քաղաքում, սակայն հաշվի առնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մուշի և Կումայրիի անձնագրային ծառայությունների շենքային պայմանները և տեղակայվածությունը՝ «մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու հնարավորություններով, հիշյալ գրասենյակում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատանքները կազմակերպելու համար ստեղծվել է 3 աշխատակիցներից բաղկացած նոր ծառայություն՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գյումրի քաղաքի «Գյումրիի անձնագրային խումբ»։ Արդյունքում՝ Գյումրի քաղաքում գործում են երկու անձնագրային բաժանմունքներ և մեկ անձնագրային խումբ, ինչն իր հերթին նպաստում է աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը, հերթերի նվազեցմանը և ծառայությունների որակի բարձրացմանը։
  •   25.06.2020թ. ընդունվել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի 1231-ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» թիվ 1052-Ն որոշումը, որով հաստատվել են էլեկտրոնային եղանակով ստացվող տեղեկանքների ձևերը, իսկ նշված տեղեկանքները ստանալու համար ներկայացվող դիմումների ձևերը հաստատվել են ՀՀ ոստիկանության պետի հրամանով։ Արդյունքում դիմում ներկայացնելը կազմակերպվում է ավելի արագ և պարզ, քանի որ այն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
  •   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23֊ի թիվ 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի շրջանառությունը կասեցվել է «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շրջանառման հետ կապված: Օրենքի նախագծի ընդունումից հետո նշված կառավարության որոշման նախագիծը կլրամշակվի և կշրջանառվի առավել ընդգրկուն լրացումներով և փոփոխություններով: Օրինագիծը ներկայումս գտնովում է ՀՀ կառավարությունում։
  • Ներկայումս աշխատանքներ են տարվում անձանց առցանց եղանակով հանրային ծառայությունների համարանիշի և անձի հաշվառման վերաբերյալ տեղեկանքների տրամադրման համար։ Մասնավորապես, ուսումնասիրվում են անձանց նույնացնելու եղանակները, որից հետո հնարավոր կլինի շարունակել հետագա աշխատանքները։
  •   Միաժամանակ, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը ՔԿԱԳ կողմից տրամադրվել է միասնական տեղեկատվական համակարգից օգտվելու հնարավորություն, ինչի արդյունքում քաղաքացու վերաբերյալ թվայնացված ակտային գրանցումները ստուգվում են նշված համակարգի միջոցով և լրացուցիչ հարցումներ չեն կատարվում։ Նշվածը նպաստում է ծառայութոյւնների առավել արագ մատուցմանը և քաղաքացիների սպասարկման որակի բարելավմանը։
  •   2021 թվականին ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներում կատարված խախտումներին արագ արձագանքելու և քաղաքացիների դժգոհությունները լսելու նպատակով ներդրվել է թեժ գիծ , որը գործում է անխափան:
  •  Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներում կուտակումները և քաղաքացիների շրջանում դժգոհություն առաջացնող հերթերը կանոնակարգելու (նաև բացառելու), տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայական ստանալու համար նախատեսված տեսական և գործնական քննություններին մասնակցելու նպատակով ստեղծվել է առցանց հերթագրման ծրագիր, որը գործում է անխափան:
  •   Քաղաքացիներին առցանց եղանակով տրանսպորտային միջոցների առուվաճառքի պայմանագրեր կնքելու և պետական գրանցման ենթարկելու գործողություններ կատարելու նպատակով ստեղծվել է ծրագիր և պատրաստ է գործարկվելու՝ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու պահից։
  •  Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակների՝ սոցիալական նպատակներով օգտագործման` սիրողական որսի և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որսի, սիրողական ձկնորսության էլեկտրոնային դիմում-հայտերի օրինակելի ձևերը տեղադրված են Շրջակա միջավայրի նախարարության env.am կայքում: Քաղաքացիները դիմում-հայտերը ներկայացնում են շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային minenv@env.am փոստին, http://www.env.am/shrjaka-mijavayr/vorsahandakner  հղումով։

2. Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից իրականցված բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունները հրապարակվել են պաշտոնական կայքերում և սոցիալական ցանցերում:

3. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները  

   Շահագրգիռ մարմինների հետ անցկացվել են քննարկումներ:  

   4. Ֆինանսավորման աղբյուրը

Միջազգային դոնոր կազմակերպություն, ՀՀ պետական բյուջե 

5. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 29

Միասնական օպերատորների sso.am էլեկտրոնային համակարգի արդիականացում և e-gov.am-ի շրջանակներում էլեկտրոնային հարթակի ներդրում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Ներդրվել է պետական և համայնքային ծառայությունների միասնական շտեմարան, մատուցվող ծառայությունների վերաբերյալ էլեկտրոնային գնահատման հնարավորություն, ինչպես նաև մատուցվող ծառայությունների վերաբերյալ վիճակագրության միասնական համակարգ: 

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

sso.am էլեկտրոնային գործիքն արդիականացվել է, որի մասին կառավարության կողմից առկա են հրապարակումներ (2021թ.-ի 4-րդ եռամսյակ)

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ)

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

     Արդեն իսկ փորձարարական եղանակով գործարկվել է պետական և համայնքային ծառայությունների մատուցման  միասնական հարթակը: Անհատ ձեռնարկատեր գրանցելու գործընթացը պատրաստ է և հասանելի թեստային միջավայրում։ Հարթակի գործարկմամբ ապահովվելու է մեկ միասնական հարթակի միջոցով ծառայությունների առցանց ստացման հնարավորությունը։ Հարթակը հնարավորություն է տալու Ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց դիմել ծառայությունների ստացման համար, հետևել ընթացքին, ստանալ ծառայությունների արդյունքները:

     2.  Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

    Ծառայություններ մատուցող համապատասխան նախարարությունները փուլային եղանակով մասնակցում են ծառայությունների բիզնես գործընթացների վերանայման, օպտիմալացման, հարթակի ստեղծման և ծառայությունների  թվայնացմանն ուղղված աշխատանքներին։ Հանրային կառավարման բարեփոխումների  շրջանակներում նախարարությունների, պետական այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են մի շարք քննարկումներ:

     3. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

    Նախատեսվում է հարթակում 10 և ավելի ծառայության մատուցման պարագայում իրականացնել հարցումներ քաղաքացիների շրջանում, իրականցնել հանրային իրազեկման աշխատանքներ:

4. Ֆինանսավորման աղբյուրը

         Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

     5. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները 

         COVID-19 Կորոնավիրուսի համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ աշխատանքները ձգձգող հանգամանքներ առկա են եղել, սակայն աշխատանքները 2021 թվականից ընթացել են ակտիվորեն, ինչի արդյունքում  Հարթակի փորձարարական գործարկումը իրականացվել է սույն թվականի հունիս ամսին:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 30

Տեղեկատվության  ազատության մասին ՀՀ օրենքի շրջանակներում պահանջվող տեղեկատվության պրոակտիվ հրապարակման միասնական հարթակի ստեղծում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Տեղեկատվության  պրոակտիվ հրապարակման միասնական հարթակի տեխնիկական առաջադրանքը մշակված է: 

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Տեխնիկական առաջադրանքը մշակված է (2021թ.-ի 4-րդ եռամյակ)

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

  1. 1.        Կատարված աշխատանքները 

Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի շրջանակներում պահանջվող տեղեկատվության պրոակտիվ հրապարակման միասնական հարթակի ստեղծմանն ուղղված միջազգային փորձի ուսումնասիրությունն իրականացվել է:

Նախատեսվում է e-gov.am հարթակում ներկայացնել տեղեկատվություն պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։ Միաժամանակ, աշխատանքներ են տարվում ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված՝ պետական մարմինների պաշտոնական կայքերում հրապարակվող տեղեկատվության պահանջները հստակեցնելու ուղղությամբ։

  1. 2.        Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի շրջանակներում պահանջվող տեղեկատվության պրոակտիվ հրապարակման միասնական հարթակի ստեղծման աշխատանքներում ներգրավված են շահագրգիռ պետական մարմինների աշխատակիցներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

  1. 3.       Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

       Այս փուլում հանրային քննարկման անցկացում չի նախատեսվում:

  1. 4.       Ֆինանսավորման աղբյուրը

       Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ 

  1. 5.       Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

       COVID-19 Կորոնավիրուսի համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված աշխատանքները ձգձգող ընթացիկ հանգամանքներ առկա եղել են, սակայն դրանք չեն ունեցել նշանակալի ազդեցություն հարթակի ստեղծմանն ուղղված միջազգային փորձի ուսումնասիրության աշխատանքների վրա:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 31

Ազդարարման համակարգի շարունակական կատարելագործում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Կատարված ուսումնասիրությունների հիման վրա ազդարարման համակարգի արդյունավետությանն ուղղված առաջարկությունների ներկայացում և քննարկում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում:

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Մշտադիտարկման առաջարկությունների հիման վրա ձևավորված փաթեթը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ (2021թ.-ի 1-ին եռամսյակ):

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն

(համաձայնությամբ)


  1. 1.   
    Կատարված աշխատանքները 

««Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը գտնվում է մշակման փուլում: Նախագծով նախատեսվում է վերանայել  ազդարարման տեսակները, բացի կոռուպցիոն հանցագործություններից հնարավորություն տրամադրել նաև էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարել կոռուպցիոն բնույթի այլ դեպքերի մասին՝ միաժամանակ համապատասխան մասով հարթակին հասանելիություն տրամադրելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագիծը դեռևս գտնվում է մշակման փուլում:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Այս փուլում հանրային քննարկման իրականացում չի նախատեսվում:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություն

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացման շրջանակներում խոչընդոտներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 33

ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերի միջազգային չափանիշների համապատասխանության հարցի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում

կոռուպցիոն հանցագործությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում 

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերը, ինչպես նաև վաղեմության ժամկետները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտության վերաբերյալ առաջարկի ներկայացման և ընդունման դեպքում մշակվել է համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթ: 

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական) 

Ըստ արդյունքների՝ առաջարկությունները ներառված են ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում (2021թ.) 

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ Քննչական կոմիտե (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ոստիկանություն

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա, տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ «Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի» (ԳՐԵԿՈ) համագործակցության արդյունքում մշակվել և 2021 թվականի մայիսի  5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որով վերանայվել են կոռուպցիոն բնույթի որոշ հանցակազմեր՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին: Ընդ որում, նշված հանցակազմերի շրջանակներում խրախուսական նորմեր առկա չեն:

 

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագծերի փաթեթը ներկայացվել է բոլոր պետական մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում՝ նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների միջոցով:

Նախագծերի փաթեթը քննարկվել է նաև միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ: 

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Նախագծերի փաթեթը հանրային քննարկման է ներկայացվել 2019 թվականի նոյեմբերի 19-ին (https://armenpress.am/arm/news/998602.html) և 2019 թվականի դեկտեմբերի 12-ին (https://www.moj.am/article/2603): Կազմակերպվել է հանդիպում-քննարկումների շարք՝ Ազգային ժողովի պատգամավորների, պետական կառավարման համակարգի, քրեական հետապնդման մարմինների, փաստաբանների պալատի և դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կառուցողական մի շարք հանդիպում-քննարկումների, ինչպես նաև Արդարադատության նախարարության կողմից իրականացված լայնածավալ և համընդգրկուն վերլուծությունների հիման վրա Նախագծերի փաթեթն էապես լրամշակվել է և կատարելագործվել:

Հանրությանը իրազեկելու նպատակով Նախագծի փաթեթի վերաբերյալ տեղեկատվական նյութեր են հրապարակվել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություններ

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող  կամ միջոցառման կատարումն անհնարին դարձնող կամ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացման շրջանակներում խոչընդոտներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 34

Կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման, քննության մեթոդիկայի մշակում, մշակված մեթոդիկայի հիման վրա  քրեական հետապնդման մարմինների վերապատրաստում 

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման քննության մեթոդիկան ներառված է  քրեական հետապնդման մարմինների վերապատրաստման ծրագրերում:

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Առկա է կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման քննության մեթոդիկա

Պատասխանատու մարմին

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

Արդարադատության ակադեմիա

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը 2021 թվականի մարտի 22-ի N 35 հրամանով հաստատել է «Կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման, քննության առանձնահատկությունների վերաբերյալ մեթոդական ուղեցույցը հասատաելու մասին» մեթոդական ուղեցույցը: Ուղեցույցի մեջ մանրամասն վերլուծված են կոռուպցիոն հանցագործությունների էությունը և դրանց կանխարգելման իրավական հիմքերը, կոռուպցիայի հակազդման իրավա-կազմակերպական հիմքերը, կոռուպցիոն հանցագործությունների քրեաիրավական և կրիմինալիստիկական բնութագրերը: Առանձին գլխով ներկայացված է ապօրինի հարստացման էությունը, իրավական հիմքերը և առանձնահատկությունները: Ներկայացված են նաև կոռուպցիոն հանցագործությունների գործերով պարզաբանման ենթակա հանգամանքները, կոռուպցիոն հանցագործությունների քննության քրեադատավարական և կրիմինալիստիկական բնութագրերը, այդ թվում նաև՝ կոռուպցիոն հանցագործությունների գործերով կատարվող առանձին քննչական գործողությունների առանձնահատկությունները:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության և մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Ուղեցույցը շրջանառվել է շահագրգիռ գերատեսչությունների միջև և վերջիններիս դիտողությունների և առաջարկությունների հիման վրա ենթարկվել է վերջնական լրամշակման:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

           Նախագծի մշակման փուլում հանրային քննարկումների իրականացում նախատեսված չէր:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

            Ուղեցույցի մշակումը չի ֆինանսավորվել: 

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

            Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 35

Կոռուպցիոն հանցագործությունների մասին վիճակագրության համալրում 

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ  տեղեկատվության ստացման աղբյուրների դրանց քննության արդյունքում բռնագրավված և բռնագանձված գույքի մասին վիճակագրության վարման կարգերը հաստատված են: Կոռուպցիոն հանցագործությունների մասին քրեական վիճակագրությունը համալրվել է տեղեկատվության ստացման աղբյուրների  և քննության արդյունքում բռնագրավված և բռնագանձված գույքի մասին  տվյալներով:

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ  վիճակագրությունը համալրվել է:

Պատասխանատու մարմին

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ ոստիկանություն

 

  1. 1.      Կատարված աշխատանքները 

2021 թվականի մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով, նոր քրեական օրենսգրքին համահունչ սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը: ՀՀ գլխավոր դատախազի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի և 2020 թվականի հուլիսի 2-ի համապատասխան հրամաններով կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվությունը համալրվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրների ու կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքում բռնագրավված և բռնագանձված գույքի մասին տվյալներով:

Բացի այդ, ՀՀ Գլխավոր դատախազությունից ստացված կոռուպցիոն հանցագործությունների ցանկին համապատասխան՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում մշակվել են կոռուպցիոն հանցագործությունների և դրանք կատարած անձանց հաշվետվությունների ծրագրային բաղադրիչները, որի արդյունքում ստացվում են հաշվետվություններ և տրամադրվում շահագրգիռ ծառայություններին: Հաշվետվությունները յուրաքանչյուր կիսամյակ տրամադրվում են նաև ՀՀ վիճակագրական կոմիտեին և դրանք հրապարակվում են կոմիտեի պաշտոնական կայքում։

  1. 2.      Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Աշխատանքներն  իրականացվում են շահագրգիռ մարմինների հետ համագործակցույթյան շրջանակներում:

  1. 3.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաշվետվությունները յուրաքանչյուր կիսամյակ տրամադրվում են նաև ՀՀ վիճակագրական կոմիտե և հրապարակվում են կոմիտեի պաշտոնական կայքէջում։

  1. 4.     Ֆինանսավորման աղբյուրը

 Ֆինանսավորում չի պահանջում:

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացումը ձգձգող կամ խոչընդոտող հանգամանքեր չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 36

Պետական մարմինների էլեկտրոնային բազաներին քրեական հետապնդման մարմինների հասանելիության ապահովում էլեկտրոնային հարցման եղանակով

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Իրավապահ մարմիններն ունեն էլեկտրոնային եղանակով հարցումների միջոցով պետական մարմինների այն տեղեկատվական բազաներին հասանելիություն, որոնք անհրաժեշտ են կոռուպցիոն և այլ տնտեսական հանցագործությունների արդյունավետ քննության համար:

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Իրավապահ մարմինների կողմից էլեկտրոնային եղանակով հարցումների միջոցով պետական մարմինների տեղեկատվական բազաներին հասանելիության ապահովման ծրագրային ապահովումը ներդրված է և լիարժեք գործարկվում է մյուս համակարգերի հետ (2021թ.-ի 3-րդ եռամսյակ):

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

1. Կատարված աշխատանքները

         Կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով հնարավոր է իրականացնել հարցումներ պետական տվյալների շտեմարաններից (Բնակչության ռեգիստր, Կադաստրի կոմիտե, Ճանապարհային ոստիկանություն, Պետական եկամուտների կոմիտե, Քաղաքացիական կացության ակտերի գրանցմնան գրասենյակ, իրավաբանական անձանց պետական ռեգիստր և այլն)։ Պետական տվյալների շտեմարաններից ստացվող տեղեկատվության շրջանակն ու ձևաչափերը շարունակաբար ընդլայնվում են։

Այսպես, Հատուկ քննչական ծառայությունը հասանելիութուն ունի Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության, Ինֆորմացիոն կենտրոնի, Ճանապարհային ոստիկանության, Ֆինանսական դիտարկումների կենտրոն միասնական տեղեկատվական հարթակի, Իրավաբանական անձանց ռեգիստրի, Անշարժ գույքի կադաստրի, շարժական գույքի նկատմամբ կալանք դնելու վերաբերյալ, Կենտրոնական դեպոզիտարիայի տեղեկատվական բազաներին:

      2. Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

  Շահագրգիռ բոլոր պետական մարմինները ներգրավված են իրականցվող աշխատանքներում:

      3. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

  Սույն միջոցառումը հանրային քննարկման իրականացում չի նախատեսում:

      4. Ֆինանսավորման աղբյուրը

   Միջազգային դոնոր կազմակերպություն

      5. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

    Միջոցառման իրականացումը ձգձգող կամ խոչընդոտող հանգամանքեր չեն եղել:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 37

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Առաջարկությունների փաթեթի հիման վրա ստեղծվել է բանկային հաշիվների կենտրոնական ռեեստր:

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Բանկային հաշիվների կենտրոնական ռեեստրը ստեղծվել է և գործարկվում է (2020թ.-ի 2-րդ կիսամյակ):

Պատասխանատու մարմին

ՀՀ կենտրոնական բանկ

(համաձայնությամբ)

 

  1. 1.         Կատարված աշխատանքները

2020 թվականի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված միջազգային փորձի լայնածավալ ուսումնասիրության և դրա հիման վրա ուղարկված հարցումների պատասխանների վերլուծության արդյունքներով մշակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագիծը 2020 թվականի սեպտեմբերի 16-ին ուղարկվել է շահագրգիռ պետական մարմիններին կարծիքի: Ստացված առաջարկների ամփոփումից հետո՝ նոյեմբերի 2-ին, Նախագիծն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ սահմանված կարգով ընթացք տալու և օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ ազգային ժողով ուղարկելու համար:

Բացի այդ, Նախագծի ներկայիս տարբերակի հիման վրա մշակվել է նաև Ռեեստրի գործարկմանը վերաբերող ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծը: 

2021 թվականի հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

  1. 2.        Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

               Նախագծերի փաթեթը ներկայացվել է բոլոր շահագրգիռ պետական մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագծերի փաթեթը լրամշակվել է: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու միջոցով:

  1. 3.        Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Նախագծերի փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում (https://www.e-draft.am/projects/2256), որի արդյունքում առաջարկություններ չեն ներկայացվել:

  1. 4.       Ֆինանսավորման աղբյուրը

        ՀՀ Կենտրոնական բանկի բյուջե

5. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

     Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ առկա չեն:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 38

Կոռուպցիոն հանցագործությունների քննության և բացահայտման շրջանակում միջազգային համագործակցության ամրապնդում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

ՀՀ վարչապետի աշխատակազմ են ներկայացվել կոռուպցիոն գործերով միջազգային համագործակցության իրականացման առկա խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ առաջարկներ:

Վերստուգիչ ցուցանիշ

Կազմակերպվել է առնվազն 2 քննարկում համապատասխան շահառուների ներգրավվածությամբ (2021թ.-ի 1-ին եռամսյակ)

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

Միջազգային համագործակցության իրականացման մեխանիզմների և դրանցում առկա խոչընդոտների ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել, շրջանառվել և 2020 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Քրեական գործերով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Այնուհետև, միջազգային փորձագետներից և շահագրգիռ մարմիններից ստացվել են կարծիքներ, որոնք ամփոփելուց հետո Նախագիծը սահմանված կարգով կրկին կներկայացվի Վարչապետի աշխատակազմ:

Մասնավորապես՝ Նախագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի բացակայության  դեպքում քրեական գործերով իրավական օգնության իրականացման կարգն ու պայմանները և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով՝ քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ կարգավորում չստացած հարաբերությունները:

Բացի այդ, Նախագծի կարգավորման շրջանակներում քրեական գործերով իրավական օգնությունն ընդգրկում է՝

1) իրավական օգնության մասին հարցումներ (այդ թվում` վարույթային և ապացուցողական գործողություններ կատարելը, փաստաթղթերի և առարկաների հանձնումը, տեղեկությունների փոխանակումը, անձանցից ցուցմունքներ կամ բացատրություններ վերցնելը, կալանավորված կամ այլ անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը, առարկաների և վայրերի զննությունը, խուզարկությունը, իրեղեն և էլեկտրոնային կամ թվային ապացույցներ ձեռք բերելը և փոխանցելը, փորձաքննություններ անցկացնելը, որպես վկա, տուժող, գույքային պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչներ, փորձագետ Հայաստանի Հանրապետություն կանչելը և վարույթային գործողություններ կատարելը, ազատությունից զրկված անձանց որպես վկա կամ առերեսման մասնակից փոխանցելը, քրեական գործի բացահայտման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև էլեկտրոնային կամ թվային տվյալների, ձայնագրությունների, այդ թվում՝ բանկային, ֆինանսական, կորպորատիվ կամ գործարար փաստաթղթերի բնօրինակների կամ հաստատված պատճենների տրամադրումը, հանցավոր ճանապարհով ստացված կամ ահաբեկչության ֆինանսավորման ուղղված գույքի հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների և միջոցների, դրանց բացակայության դեպքում համարժեք գույքի վրա կալանք դնելը,  բռնագանձված գույքի բաշխումը և այլն:

2) Հանձնումը (էքստրադիցիա), այդ թվում՝ ժամանակավոր հանձնումը:

3) Համագործակցության այլ տեսակներ (այդ թվում՝ քրեական վարույթի փոխանցումը, դատապարտյալների փոխանցումը, պատժից պայմանական ազատված անձի նկատմամբ հսկողություն իրականացնելը, օտարերկրյա պետության կայացրած դատավճռի ճանաչումը, փոխարկումը և կատարումը):

4) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված այլ հարցումներ:

Քրեական գործերով իրավական օգնությունն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության իրավասու մարմինների միջև օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված բացառությունները:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

«Քրեական գործերով իրավական օգնության մասին» օրենքը ներկայացվել է շահագրգիռ մարմիններին՝ առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու նպատակով:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/projects/2182), ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագիծը վերանայվել է:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություն (ներկայումս դոնոր կազմակերպություններից հատկացում չի եղել: Միայն ԵԽ-ի կողմից կարծիք է ներկայացվել, որի հիման վրա նախագիծը կատարելագործվել է)

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող  կամ միջոցառման կատարումն անհնարին դարձնող կամ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 39

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի ստեղծում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Ստեղծվել և գործարկվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, գույքի կառավարմանը, միջազգային համագործակցությանն ուղղված կառուցակարգեր:

Վերստուգիչ ցուցանիշ

 Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգեր

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ Կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

  1. 1.    Կատարված աշխատանքները

     Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի սահմանման նպատակով Ազգային ժողովի կողմից 2020 թվականի ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին օրենքները:

Օրենքը հասանելի է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում :

Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմում ստեղծվել է պատասխանատու ստորաբաժանում՝  Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը (այսուհետ՝ Վարչություն): Վարչությունը գործում է հետևյալ կազմով՝ չորս դատախազ, երկու ավագ դատախազ, վարչության պետի տեղակալ և վարչության պետ, ինչպես նաև հինգ տնտեսագետ և Վարչությանն աջակցող բաժին:

2020 թվականի սեպտեմբերի 03-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վարչությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության այլ ստորաբաժանումներից ստացել է տվյալներ՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերը ստուգելու և ստուգման արդյունքներով համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:

Մասնավորապես, 2020 թվականի ընթացքում ստացված նյութերով կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին թվով 214 որոշում, իսկ 216 անձի դեպքում կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին թվով 83 որոշում: 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կայացվել է ուսումնասիրություն սկսելու թվով 25, ինչպես նաև ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին թվով 11 որոշում:

Ներկայումս Վարչության դատախազների կողմից իրականացվում են 239 ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում ձեռք են բերվում անհրաժեշտ ապացույցներ՝ համապատասխան հայցադիմումներ դատարան ներկայացնելու նպատակով: Մասնավորապես, իրավասու մարմնի կողմից կատարվել և կատարվում են բազմաթիվ գործողություններ՝ միտված ուսումնասիրությունների պատշաճ, համապարփակ և արդյունավետ իրականացմանը, այդ թվում՝ կազմվում են համապատասխան հարցումներ՝ ուղղված տարբեր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, մի շարք այլ մարմինների և կազմակերպությունների, որոնց արդյունքներով ստացված պատասխանների հիման վրա կատարվում են անհրաժեշտ անձանց օրինական եկամուտների, կատարված ծախսերի և ձեռք բերված գույքերի համադրմանն ուղղված տնտեսագիտական հաշվարկներ և իրավական վերլուծություններ:

Միևնույն ժամանակ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով մասնագիտացված դատական քննությունն ապահովելու նպատակով ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի ապրիլի 1-ի թիվ ԲԴԽ-19-Ն-7 որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 4 մասնագիտացված դատավորների վերապահվել է  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը քննելու իրավասություն:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին օրենքների նախագծերի մշակումը իրականացվել է շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը ապահովվել է e-draft.am էլեկտրոնային հարթակում կազմակերպված հանրային քննարկման և հանրային իրազեկման այլ միջոցառումների շրջանակում:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Այս փուլում հանրային քննարկումներ նախատեսված չեն:

  1. 4.    Ֆինանսավորման աղբյուրը

Ֆինանսավորում չի պահանջվում:

  1. 5.      Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 40

Կոռուպցիոն իրավախախտումների համար իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի ներդրում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել և ՀՀ Ազգային ժողով են ներկայացվել:

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը ներկայացվել են Ազգային ժողով (2021թ.-ի 3-րդ եռամսյակ)

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա շրջանառվել և 2021 թվականի մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որի վերաբերյալ միջազգային փորձագետները ներկայացրել են կարծիք: Նախագծով ներդրվել է իրավաբանական անձանց պատասխանատվության ինստիտուտը: Հարկ է նշել, որ Նախագծում առանձին ձևով չի սահմանվել այն հանցագործությունների սպառիչ շրջանակը, որոնց սուբյեկտ կարող է լինել նաև իրավաբանական անձը:  Բացի այդ, ֆիզիկական անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չի բացառում նույն հանցագործության համար իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը: Ֆիզիկական անձին քրեական պատասխանատվությունից ազատելը հիմք չէ իրավաբանական անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ Հարկ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակվել է նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որը 2021 թվականի հունիսի 30-ին ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Սույն նախագծի վերաբերյալ միջազգային փորձագետները ներկայացրել են կարծիք: Հարկ է նշել, որ նշված նախագծով ևս սահմանվել են իրավաբանական անձի պատասխանատվության ինստիտուտի կառուցակարգեր, մասնավորապես՝ նախատեսվել է նոր՝ տարբերակված վարույթ իրավաբանական անձի վերաբերյալ:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագծերի փաթեթը ներկայացվել է բոլոր պետական մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների միջոցով: Նախագծերի փաթեթը բազմիցս քննարկվել է նաև միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

 Նախագծերը հանրային քննարկման են ներկայացվել e-draft.am էլեկտրոնային հարթակում (https://www.e-draft.am/projects/2115, https://www.e-draft.am/projects/2085): Կազմակերպվել է հանդիպում-քննարկումների շարք՝ Ազգային ժողովի պատգամավորների, պետական կառավարման համակարգի, քրեական հետապնդման մարմինների, փաստաբանների պալատի և դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կառուցողական մի շարք հանդիպում-քննարկումների, ինչպես նաև Արդարադատության նախարարության կողմից իրականացված լայնածավալ և համընդգրկուն վերլուծությունների հիման վրա Նախագծերի փաթեթն էապես լրամշակվել է և կատարելագործվել:

Նախագծի վերաբերյալ տեղեկատվական նյութեր են հրապարկվել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության միջոցներում:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Ֆինանսավորում չի պահանջվում:

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող  կամ միջոցառման կատարումն անհնարին դարձնող կամ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 41

 «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 30-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների  իրավակիրառ պրակտիկային  համապատասխանեցման նախադրյալների ստեղծում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Մշակվել և ՀՀ ազգային ժողով է ներկայացվել օրենսդրական փաթեթ՝ ուղղված կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում օպերատիվ-հետախուզական միջոցառումը նաև ապօրինի վարձատրություն տալու կամ ստանալու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալու վերաբերյալ գործերով իրականացնելուն:

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ սահմանված չէ:

 

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)

ՀՀ ոստիկանություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն


  1. 1.   
    Կատարված գործողությունների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2020 թվականին մշակվել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» առաջարկությունների փաթեթը (այսուհետ նաև՝ Առաջարկությունների փաթեթ): Առաջարկությունների փաթեթով կատարվել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հիման վրա կատարվող կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը օպերատիվ-հետախուզական միջոցառման իրավակիրառ պրակտիկան: Առաջարկվել է «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» ՕՀՄ-ի կատարման հնարավորությունը ոչ թե կապել «կաշառք ստանալու» կամ «կաշառք տալու», այլ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված կոնկրետ հանցագործություների բացահայտման հետ: Առաջարկվել է ուղղակիորեն թվարկել այն բոլոր հանցակազմերը, որոնցով նախատեսված հանցագործությունների բացահայտման համար իրավաչափ կհամարվի կատարել քննարկվող ՕՀՄ-ն: Հարկ է նշել, որ 2021 թվականի մայիսի 4-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, որով վերանայվել է նաև կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը: 2021 թվականի հունիսի 30-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը: Նշված օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանվում է «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը» գաղտնի քննչական գործողությունը: Առաջարկությունների փաթեթի և դրա շրջանակում իրավապահ մարմինների կողմից ստացված կարծիքների հաշվառմամբ սահմանվել է, որ՝ ««կաշառք ստանալ» և «կաշառք տալ» հասկացությունները սույն օրենսգրքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-220-րդ, 258-րդ, 272-276-րդ, 435-440- րդ, 477-րդ, 496-497-րդ հոդվածներով սահմանված իմաստով»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքով արդեն իսկ սահմանվել է  «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը» գաղտնի քննչական գործողության հասկացությունը՝ դրա հաշվառմամբ կիրականացվեն նաև համապատասխան փոփոխություններ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում:  

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Միջոցառման իրականացմանը ներգրավվել են իրավապահ մարմինները:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը ներկայացվել է հանրության կարծիքին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում (հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/2085 )

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

Ֆինանսավորում չի պահանջում

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

           Խոչընդոտներ առկա չեն:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 42

Հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում, հաստատում և իրականացում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Իրականացված հանրային իրազեկման արշավների հիման վրա անձինք պարբերաբար տեղեկացվում են պետության կողմից  հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման, ծառայությունների մատուցման ոլորտում իրականացված բարեփոխումների, ազդարարման և բողոքարկման մեխանիզմների, պետական մարմնի հետ հարաբերակցվելիս իրենց իրավունքների վերաբերյալ:

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Հաղորդակցության մասին կիսամյակային հաշվետվությունները ըստ սահմանված ձևաչափի ներկայացվել են Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին ու հրապարակվել են Խորհրդի ու ՀՀ ԱՆ կայքէջերում (2020թ., 2021թ., 2022թ.):

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

 ՀՀ Վարչապետի աշխատակազմ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

Զանգվածային լրատվության միջոցներ (համաձայնությամբ)

 

  1. 1.    Կատարված աշխատանքները

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2021-2022 թվականների հաղորդակցման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որը ներկայումս լրամշակվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:

Նախագծով սահմանված հաղորդակցման գործողությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի և հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ հաղորդակցման առանցքային նպատակներն են՝

  • հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման նպատակով իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հետադարձ կապի հաստատումը և հասարակական ազդակների ստացումը,
  • հասարակության լայն շրջանակներում հակակոռուպցիոն կրթության և իրազեկման խթանումը՝ կոռուպցիայի դեմ պայքարին հասարակության ակտիվ մասնակցությունն ապահովելու համար։

Հաղորդակցման գործողությունների ծրագրի համար առանցքային են նաև հետևյալ նպատակները.

  • Հասարակության լայն շրջանակների աջակցությունը ու ներգրավվածությունը, ինչպես նաև պետության և հասարակության համագործակցության խթանումն ու ամրապնդումը. հասարակությանը հնարավորինս իրազեկելով կոռուպցիայի խնդիրների մասին, ինչպես նաև քաղաքացիներին կրթելով՝ պետք է ստեղծել այնպիսի հարթակներ, որ հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ, որն արդեն իսկ մոտիվացված և իրազեկված է, կարողանա առանց որևէ բարդությունների կապ ստեղծել պետության հետ և ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարի համազգային գործընթացում։ 
  • Հասարակության՝ պետության հանդեպ վստահության մակարդակի բարձրացումը. արդեն իսկ ներգրավված լինելով կոռուպցիայի դեմ պայքարում՝ քաղաքացին պետք է վստահություն ձեռքբերի պետության նկատմամբ՝ հիմք ընդունելով պետական մարմինների աշխատանքի թափանցիկությունը և հաշվետվողականությունը կատարված աշխատանքի արդյունքների մասին։ Հենց այդ արդյունքներն էլ պետք է լինեն այն հիմնասյունը, որը կնպաստի պետության և պետական մարմնինների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:

Նախագծով սահմանվում են կոռուպցիայի դեմ պայքարի և Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների իրականացման ընթացքի և դրա արդյունքում ակնկալվող բարեփոխումների վերաբերալ հասարակության հետ հաղորդակցվելու գործողությունների շրջանակը, ժամկետները և պատասխանատու մարմինները: Նախագծով կարգավորվում են նաև իրականացված գործողությունների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման, դրանց ամփոփման և հրապարակման իրավահարաբերությունները:

Հարկ է նաև հավելել, որ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական կառավարման համակարգի որոշ մարմիններ իրականացրել են հանրային իրազեկման արշավի շրջանակներում ևս իրականացվել են աշխատանքներ: Այսպես.

1)      ՀՀ արդարադատության նախարարության կողմից շարունակվել է Հակակոռուոպցիոն ռազմավարության իրականացման վերաբերյալ տեղեկատվական նյութեր հրապարակվել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության միջոցներով:

2)      ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է հանրային իրազեկման արշավի բազմակողմանի և համապարփակ ծրագիր՝ ուղղված հանրության իրազեկմանը: Ծրագրի շրջանակներում 2021 թվականի 1-ին կիսամյակում իրականացվել են`

  • Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրերի շրջանակներում (փետրվարի 4 և 15) կազմակերպվել է 2 ասուլիս, 2 գիտագործնական կոնֆերնաս: 
  • Իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով, մարտի 13-14-ին և հունիսի 5-6-ին կազմակերպվել է «Կորոնավիրուսային հիվանդության «COVID-19» հետևանքները. պատվաստվիր և կանխարգելիր» դասընթաց լրագորղների համար, ԱՆ խորհրդատուների ներգրավմամբ, որի նպատակն է արժևորել պատվաստանյութերի դերն ու նշանակությունն առողջության և բարեկեցության համատեքստում: Քննարկվել են առկա իրավիճակը և հետագա անելիքները:
  • Ապրիլի 26-ից մայիսի 2-ը հայտարարված իմունականխարգելման եվրոպական շաբաթի ընթացքում բարձրացվել է իրազեկումը պատվաստումների կարևորության վերաբերյալ, մասնավորապես կորոնավիրութսային հիվանդության կանխարգելման ու հաղթարհարման տեսակետից
  • Մայիսի 17-ին` Զարկերակային հիպերտոնիայի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվել է անվճար հետազոտության ակցիա և 2 հարցազրոույց:
  • ՁԻԱՀ-ի կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով մարտի 3-ին և մայիսի 14-ին կազմակերպվել են միջոցառումներ` իրականացնելով անվճար հետազոտություններ և խորհրդատվություն հանրային վայրերում:
  • Տուբերկուլոզի դեմ պայքարի օրվան ընդառաջ՝ Թոքաբանության ազգային կենտրոնը կազմակերպել է անվճար ֆլյուորոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ և հանրային իրազեկում՝ տուբերկուլոզի վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգելման կարևորության վերաբերյալ:

1.2.«Առողջ ապրելակերպի, այդ թվում` ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի վնասակար ազդեցության վերաբերյալ հանրային իրազեկման արշավի իրականացման շրջանակներում կազմակերպվել են հետևյալ միջոցառումները.

  • «Ծխելու դեմ պայքարի» համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպվել է ֆլեշ-մոբ, 2 հարզացրույց, ԶԼՄ-ներով տարածվել է հաղորդագրություն:
  • Հունվարի 18-ից մեկնարկվել է “QUITLINE” խորհրդատվական հեռախոսային հարթակը, որի հիմնական նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից: Խորհրդատվությունը իրականացնում են հոգեբան-խորհրդատուները, ովքեր վերապատրաստում են անցել միջազգային ուղեցույցների համաձայն:
  • Պատրաստվել են արտաքին գովազդային վահանակների՝ COVID-19-ի կանխարգելմմանն ուղղված պաստառներ, որոնք առաջիկայում կտեղադրվեն մայրաքաղաքում և մարզերում:

1.3.Կազմակերպվել են լուսաբանման աշխատանքներ Հայաստան տեղափոխված արցախցիների բժշկական օգնություն տրամադրելու վերաբերյալ:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

     Լրամշակումից հետո Նախագիծը կներկայացվի շահագրգիռ մարմինների և ոլորտային հասարակական կազմակերպությունների քննարկմանը:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

     Նախագծի շրջանառությանը զուգընթաց կիրականացվի հանրային քննարկում:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

   ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություններ

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

      Խոչընդոտներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 43

«Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի ներառում  բոլոր բարձրագույն ուսումնական և  միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվում է «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկա:

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

«Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի դասավանդման ծրագրերով իրականացվում է դասավանդում (2020թ.-ի 3-րդ եռամսյակ)

Պատասխանատու մարմին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ԲՈՒՀ-եր

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ

 

 


1. Կատարված
գործողությունների նկարագրությունը

  «Բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվում է «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկա: Այս առումով, բարձրագույն ուսումնական հաստատություններում հասարակագիտական առարկաների շրջանակներում իրականացվում են հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերող թեմաներով դասընթացներ: Միևնույն ժամանակ, բուհերից ստացված ծրագրի 2021 թվականի կիսամյակային հաշվետվությունների համաձայն՝ բուհերը, մասնավորապես` Գավառի պետական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանն իրենց ուսումնական պլաններում որոշակի ժամաքանակով ներառել են «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկան, որը կդասավանդվի 2021-2022 ուսումնական տարվանից:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  տեղակալի 2020 թվականի հունվարի 20-ի թիվ 03/08.3/841-20 գրությամբ նախնական և միջին մասնագիտական (այսուհետ՝ ՆՄՄԿ) ուսումնական հաստատություններին հանձնարարվել է  «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» թեմայով մշակել ուսումնական ծրագիր՝ 2020-2021 ուսումնական տարվանից «Իրավունքի հիմունքներ» առարկայի շրջանակում պարտադիր ուսուցանելու նպատակով: Վերոնշյալ թեմայով թեմատիկ ծրագիրը մշակվել և դասավանդվում է 2020-2021 ուսումնական տարվանից ՆՄՄԿ ուսումնական հաստատություններում:

Միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերում մշակվել և իրականացվում է 428 մշակված թեմատիկ առարկայական ծրագրեր՝ «Կոռուպցիայի իրավական բնութագիրը», «Հակակոռուպցիոն  քաղաքականությունը», «Հակակոռուպցիոն երևույթի հասկացությունը», «Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում», Կոռուպցիայի պատճառներն ու հետևանքները», «Հակակոռուպցիոն ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորթյունները և գնահատումները», «Հակակոռուպցիոն ռազմավարության նպատակը և խնդիրները», «Հակակոռուպցիոն ռազմավարական ուղղությունները» և այլ թեմաներով, որոնց ուսանողների թիվը՝ 7127 է:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսերում մշակվել և իրականացվում են թվով 244 թեմատիկ առարկայական ծրագրեր՝ «Կոռուպցիայի դրսևորումներն ու մակարդակները», «Կոռուպցիայի պատճառներն ու հետևանքները», «Քրեական դատավարության իրավունք հասկացությունը/խնդիրները և սուբյեկտները, «Դատական քննության փուլերը/վարույթը վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում/», «Միջազգային իրավունք», «Հասկացությունը  և էությունը» և այլ թեմաներով, որոնց ուսանողների թիվը՝ 2009 է:

  2. Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

  ՀՀ կառավարության 2019 թվականի  հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող 43-րդ կետով նախատեսված ««Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի ներառում  բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում» միջոցառումը քննարկվել է միջոցառման շահառու հանդիսացող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:

Միջոցառման իրականացմանը մասնակցում են շահագրգիռ ուսումնական հաստատությունները:

 3. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

  Հանրային քննարկում չի նախատեսվում:

  4.  Ֆինանսավորման աղբյուրը

  Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ:

           5. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

  Խոչընդոտներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 44

Ավագ դպրոցում հակակոռուպցիոն կրթության իրականացում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Հասարակագիտության դասագրքերում կոռուպցիային առնչվող բաժինների բովանդակությունը փոփոխվել է:

Վերստուգիչ ցուցանիշ

«Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում կոռուպցիային առնչվող բաժինների ներգրավմամբ իրականացվում է  դասավանդում (2020թ.-ի 3-րդ եռամսյակ)

Պատասխանատու մարմին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ԲՈՒՀ-եր


1.
Կատարված գործողությունների նկարագրությունը

 2020 թվականի ընթացքում իրականացվել են հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայման աշխատանքները: Հանրակրթության պետական չափորոշիչի և առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման շրջանակներում հասարակագիտության առարկայական վերջնարդյունքներում և ծրագրային բացվածքում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին.

  •   Կոռուպցիայի տեսակները, պատճառներն ու հետևանքները (9-րդ դասարան)
  •   Տնտեսական մրցակցություն, ընտրություններ (ընտրախախտումներ), քաղաքացիական մասնակցություն և վերահսկողության ձևեր (10-րդ դասարան)
  •   Կոռուպցիայի դեմ պայքարի ձևերն ու դրանց արդյունավետությունը (11-րդ դասարան):

2. Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

 Չափորոշիչների և առարկայական ծրագրերի մշակման աշխատանքներում  ներգրավվել են փորձագետներ:

3. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

 Վերոնշյալ իրավական ակտերի նախագծերն օրենքով սահմանված կարգով մշակվել, շրջանառվել և դրվել են հանրային քննարկման՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

4. Ֆինանսավորման աղբյուրը

Չափորոշիչներն ու առարկայական ծրագրերը մշակվել են Եվրոմիության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

5. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող/միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ չկան:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 45

Քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, վերապատրաստումների իրականացում՝ այդ թվում կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության, «Մարդու իրավունքներ» թեմայով

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Անցկացվել են իրազեկվածության բարձրացմանն ուղղված պարբերական վերապատրաստումներ, սեմինարներ, միջոցառումներ:

Վերստուգիչ ցուցանիշ

Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերում առկա են կոռուպցիայի կանխարգելման, «Մարդու իրավունքներ» թեմաներով դասընթացներ (2020թ.-ի 4-րդ եռամսյակ): 50 քաղաքացիական ծառայողներ վերապատրաստվել են:

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

2021 թվականի մարտ ամսին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարեվարքության հարցերով կազմակերպիչների համար գրասենյակը կազմակերպել և իրականացրել է հակակոռուպցիոն հարցեր և բարեվարքություն թեմայով  6 վերապատրաստում՝ 2-օրյա ժամկետով: Վերապատրաստումներն իրականացվել են առկա եղանակով, որոնց մասնակցել են 63 քաղ. ծառայողներ:

Տեղական ինքնակառավարման մարմիններում նույնպես անց են կացվել վերապատրաստման դասընթացներ: Մասնավորապես, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողներն անցել են համայնքային ծառայողի վերապատրաստման դասընթացներ, որը ներառում է նաև Բարեվարքություն, Կոռուպցիա հասկացությունը և տեղական ինքնակառավարման համակարգում, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը, հաշվետվության ներկայացում:

2021թ. առաջին կիսամյակում Լոռու մարզպետարանի գործունեության թափանցիկության ապահովման նպատակով, ինչպես նաև հանրային իրազեկման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նկատառումներով մարզային և հանրապետական զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանվել են մարզպետարանի աշխատակազմի գործունեությանը վերաբերող իրադարձությունները, նիստերը, հանրային հնչեղության բանակցությունները, խորհրդակցությունները:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

  Վերապատրաստումներն  անցկացրել է UNDP կազմակերպության Հայաստանյան գրասենյակը:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկում չի կազմակերպվել:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

      Խոչընդոտներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 46

Քաղաքացիական ծառայողների համար հեռավար ուսուցման մոդուլների մշակում

2021 թվականի ակնկալվող արդյունք

Քաղաքացիական ծառայողների ուսուցումը կազմակերպվել է  հեռավար ուսուցման մոդելի կիրառմամբ:

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Ըստ մոդուլների՝ իրականացվում է ուսուցում (2021թ.-ի 4-րդ եռամսյակ)

Պատասխանատու մարմին

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

2021 թվականի 4-րդ եռամսյակում նախատեսվում է իրականացնել «Բարեվարքություն» թեմայով հեռավար ուսուցում համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայողների համար: 

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Վերապատրաստտումն անցկացնող կազմակերպությունը որոշվում է գնումների գործընթացի արդյունքներով:

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկում չի կազմակերպվել:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, այլ աղբյուրներ

  1. 5.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

     Խոչընդոտներ չեն եղել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 47

Թափուր պաշտոնների համալրման մրցույթների թեստավորման փուլի օնլայն հեռարձակում

 

2021 թվականի ակնկալվող արդյունք

Գործարկվել է թափուր պաշտոնների համալրման մրցույթների թեստավորման փուլի օնլայն հեռարձակման համակարգը և քաղծառայության տեղեկատվական համակարգը

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

47 միջոցառման համար Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ 2021 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ նախատեսված չէ:

 

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

 

  1. 1.    Կատարված գործողությունների նկարագրությունը

2020 թվականի հոկտեմբերի 1-ից գործարկվել է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակը, և 2020 թվականի հոկտեմբերի 1-ից պետական մարմիններում թափուր պաշտոնների համալրման մրցույթներն անցկացվում են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով:

Թափուր պաշտոնների համալրման մրցույթների թեստավորման փուլի օնլայն հեռարձակման և քաղծառայության տեղեկատվական համակարգերը գործարկելուց հետո 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Առողջապահության նախարարության կողմից քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով անցկացվել է առաջին մրցույթի թեստավորումը, որը ուղիղ հեռարձակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում:

  1. 2.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Թափուր պաշտոնների համալրման մրցույթների թեստավորման փուլի օնլայն հեռարձակման և քաղաքացիական ծառայության տեղեկատվական համակարգերի ստեղծման և գործարկման գործընթացներում հաշվի են առնվել Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի, շահագրգիռ մարմինների և համակարգերը ստեղծող և գործարկող կազմակերպության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպում-քննարկումների ժամանակ բարձրաձայնված կարծիքներն ու առաջարկները:   

  1. 3.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկում չի կազմակերպվել:

  1. 4.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություն

  1. 5.    Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

 Խոչընդոտներ չեն եղել: 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 48

Կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացում հասարակության շրջանում, հարցումների արդյունքների հրապարակում

2021 թվականի ակնկալվող արդյունք

Տարեկան կտրվածքով առնվազն 1 անգամ հասարակության շրջանում, այդ թվում՝ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում,  իրականացվող հարցման արդյունքում վեր են հանվել հանրության կարծիքով առավել կոռումպացված ոլորտները, առկա կոռուպցիոն ռիսկերը, ներկայացվել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետության վերաբերյալ հասարակության կարծիքը, քայլեր են ձեռնարկվել ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Վերստուգիչ ցուցանիշ (2021 թվական)

Կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ իրականացվել են 2 հարցումներ, հարցումների արդյունքները հրապարակվել են Խորհրդի ու ՀՀ ԱՆ կայք էջերում (2022թ.-ի 4-րդ եռամսյակ):

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (Համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ

(Համաձայնությամբ)

 

  1. 1.         Կատարված աշխատանքները

Եվրոպայի Խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել  համատեղ մշակելու կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացման միասնական մեթոդաբանությունը և դրա հիման վրա պարբերաբար իրականացնել հարցումներ:

Արդարադատության նախարարությունը հարցումներն անցկացնում է Միջազգային հանրապետական ինստիտուտ  (IRI) միջազգային կազմակերպության հետ համագործակցության միջոցով՝ վերջինիս պատվիրակելով հարցումների անցկացումը:  Միջազգային հանրապետական ինստիտուտ  (IRI) միջազգային կազմակերպության  կողմից պարբերաբար իրականացվող հանրային հարցումների (Public opinion survey) շրջանակներում 2021  թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ևս տրվել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցադրումներ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հարցումներ անցկացնելու նպատակով: Միաժամանակ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2021 թվականի  փետրվարին (https://www.iri.org/sites/default/files/final_for_publication_armenia_electoral_reform_march_8_2021.pdf ) մայիսին (https://www.iri.org/sites/default/files/armenia_ppt_final.pdf) հրապարակված հարցման շրջանակներում ևս ներառվել են կոռուպցիայի  դեմ պայքարին առնչվող հարցեր,որոնք ևս առաջարկվել էին Արդարադատության նախարարության կողմից:

 ԵԽ երևանյան գրասենյակի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում իրականացվել է հետազոտություն և հրապարակվել է զեկույց «Ազդարարների պաշտպանության ՀՀ օրենսդրությունը և դրա կիրառելիությունը զինված ուժերում՝ զուգահեռներ միջազգային չափորոշիչների և լավագույն փորձի հետ» խորագրով, որում միջազգային և տեղական փորձագետների կողմից վեր են հանվել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են զինված ուժերում մարդու իրավունքների և կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարմանը: Ազդարարման համակարգերի արդյունավետության խոչընդոտները բացահայտելու նպատակով նշված ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին և 2-րդ ԲԿ ենթակայության զորամասերում իրականացվել էր նաև սոցիոլոգիական հետազոտություն՝ հասկանալու, թե որքանով են զինծառայողները պատրաստ ազդարարել իրենց իրավունքների խախտման կամ այլ չարաշահումների, այդ թվում կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ: Հետազոտության արդյունքներն ամփոփվել և ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը:

  1. 2.        Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Միջոցառման իրականացմանը մասնակցում են շահագրգիռ պետական մարմինները և միջազգային կազմակերպությունները:

  1. 3.        Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկման անցկացում նախատեսված չէ:

  1. 4.        Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

  1. 5.        Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացմանը խոչընդոտ է հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և ռազմական դրությունը: