23/07/2021

Արտակ Միշայի Կոստանդյանին Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի ավագ մասնագետի պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2021 թվականի հուլիսի 22-ի N 784-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 784 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «22» ՀՈՒԼԻՍԻ 2021 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐՏԱԿ ՄԻՇԱՅԻ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.13-Մ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝  12-3-22.13-Մ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 21-ի եզրակացությունը և Ա. Կոստանդյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Արտակ Միշայի Կոստանդյանին 2021 թվականի հուլիսի 23-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝  12-3-22.13-Մ3-1) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Ա. Կոստանդյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝  12-3-22.13-Մ3-3)  Աննա Ղավալյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 175.932 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար