27/07/2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2021 թվականի հուլիսի 26-ի N 61-Ա որոշում

 

 

ՈՐՈՇՈՒՄ N   61

Կառավարչին հաշվառումից հանելու մասին

 

26.07.2021թ.                                                                                                        ք. Երևան

     Արդարադատության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Քրիստիննե Գրիգորյանս՝ ուսումնասիրելով սնանկության գործով կառավարիչ Արսեն Ասատրյանին հաշվառումից հանելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը.

 

ՊԱՐԶԵՑԻ

 

  1. 1.    Էական նշանակություն ունեցող փաստերը.

1.1.        Արդարադատության նախարարությանն ուղղված 20.07.2021 թվականի թիվ
Մ/43478-2021 դիմումով (այսուհետ՝ Դիմում) սնանկության գործով կառավարիչ Արսեն Ասատրյանը (այսուհետ նաև՝ Դիմումատու) խնդրել է իրեն հանել սնանկության կառավարչի հաշվառումից:

 

  1. 2.    Կիրառելի իրավական նորմերը. 

«Սնանկության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24.1-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կառավարիչը հանվում է հաշվառումից իր դիմումի համաձայն, ինչպես նաև որակավորումը կասեցվելու կամ դադարեցվելու դեպքերում:

Արդարադատության նախարարի 12.03.2020 թվականի «Սնանկության գործով կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 108-Ն հրամանի հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ հաշվառումից հանելու վերաբերյալ կառավարչի դիմումը նախարարություն ներկայացվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը որոշում է կայացնում կառավարչին հաշվառումից հանելու մասին, որից հետո կառավարիչների հաշվառման գրանցամատյանում այդ մասին կատարում է գրառում, ինչպես նաև կայքում հրապարակված կառավարիչների ցանկից հեռացնում է կառավարչի վերաբերյալ տվյալները: Կառավարչի դիմումի հիման վրա հաշվառումից հանվելու դեպքում կառավարիչը չի կարող ընտրվել և (կամ) նշանակվել որպես կառավարիչ, սակայն շարունակում է մասնակցել դեռևս չավարտված սնանկության վարույթներին: 

 

  1. 3.   Իրավական վերլուծությունները և եզրահանգումը.

Վերոշարադրյալ իրավանորմերի մեկնաբանումից պարզ է դառնում, որ, ի թիվս այլ հիմքերի, կառավարչին  հաշվառումից հանելու հիմք է հանդիսանում վերջինիս կողմից դիմում ներկայացնելը:

Կառավարչի կողմից ներկայացված  դիմումի հիման վրա վերջինս հաշվառումից հանվում է արդարադատության նախարարի որոշմամբ, որից հետո չի կարող ընտրվել և (կամ) նշանակվել որպես կառավարիչ, սակայն շարունակում է մասնակցել դեռևս չավարտված սնանկության վարույթներին:

Տվյալ պարագայում Դիմումատուն արդարադատության նախարարություն ներկայացված դիմումով խնդրել է իրեն հանել սնանկության գործով կառավարչի հաշավռումից:

Նշվածի արդյունքում գտնում եմ, որ առկա է «Սնանկության մասին» օրենքի 24.1-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքը՝ սնանկության գործով կառավարիչ Արսեն Ասատրյանին հաշվառումից հանելու համար:

Հիմք ընդունելով սնանկության գործով կառավարիչ Արսեն Ասատրյանի դիմումը և ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 24.1-րդ հոդվածի 5-րդ մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Սնանկության գործով կառավարիչ Արսեն Ասատրյանին (որակավորման վկայականի համարը՝ 0019, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը՝ 80.940751, գործունեության վայրի հասցեն՝ Կոտայքի մարզ, գ․ Զովունի, 39 փողոց, 55 շենք, բն․ 4, ծանուցման հասցեն՝ Կոտայքի մարզ, գ․ Զովունի, 39 փողոց, 55 շենք, բն․ 4) հաշվառումից հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սնանկության գործերով կառավարիչ Արսեն Ասատրյանին այն հանձնելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում: