05/08/2021

Ալբերտ Արտուշի Մինասյանին Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի ավագ մասնագետի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2021 թվականի օգոստոսի 4-ի N 856-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 856 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «04» ՕԳՈՍՏՈՍԻ 2021 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱԼԲԵՐՏ ԱՐՏՈՒՇԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.11-Մ3-4) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝  12-3-22.11-Մ3-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 3-ի եզրակացությունը և Ա. Մինասյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Ալբերտ Արտուշի Մինասյանին 2021 թվականի օգոստոսի 5-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝  12-3-22.11-Մ3-4) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Ա. Մինասյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետ (ծածկագիր՝  12-3-22.11-Ղ5-1)  Անդրեյ Գրիգորյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 175.932 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար