10/09/2021

Մարիետա Արտեմի Սարգսյանին Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կրթության ակտերի գրանցման և արխիվի բաժնի ավագ իրավաբանի պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2021 թվականի սեպտեմբերի 10-ի N 1081-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1081 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

     «10» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՄԱՐԻԵՏԱ ԱՐՏԵՄԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԻ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ԻՐԱՎԱԲԱՆԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-Գ1-18.1-Մ4-6) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի   16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-Գ1-18.1-Մ4-6)  թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 9-ի եզրակացությունը և Մ. Սարգսյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1.  Մարիետա Արտեմի Սարգսյանին 2021 թվականի սեպտեմբերի 13-ից նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-Գ1-18.1-Մ4-6) պաշտոնում։

  1. Աշխատավարձը սահմանել՝ 150 799 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
Գլխավոր քարտուղար