07/09/2021
Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնակատար Պետիկ Մկրտչյանին պաշտոնից ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի օգոստոսի 10-ի N 381-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 381-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«10» ՕԳՈՍՏՈՍԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՊԵՏԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Պ. Մկրտչյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնակատար Պետիկ Վահանի Մկրտչյանին 2021 թվականի օգոստոսի 11-ից ազատել զբաղեցրած պաշտոնից:
2. Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը: