02/09/2021
Արդարադատության նախարարի օգնականի պաշտոնակատար Ազգանուշ Թոթոլյանին պաշտոնից ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականիօգոստոսի 10-ի N 382-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 382-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«10» ՕԳՈՍՏՈՍԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԱԶԳԱՆՈՒՇ ԹՈԹՈԼՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Ա. Թոթոլյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Արդարադատության նախարարի օգնականի պաշտոնակատար Ազգանուշ Աշոտի Թոթոլյանին 2021 թվականի օգոստոսի 11-ից ազատել զբաղեցրած պաշտոնից և լուծել 2019 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված N 44 աշխատանքային պայմանագիրը:
2. Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը: