09/09/2021
Արդարադատության նախարարի օգնականի պաշտոնակատար Ներսես Զեյնալյանին պաշտոնից ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի N 387-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 387-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«11» ՕԳՈՍՏՈՍԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՆԵՐՍԵՍ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Ն. Զեյնալյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Արդարադատության նախարարի օգնականի պաշտոնակատար Ներսես Ժիրայրի Զեյնալյանին 2021 թվականի օգոստոսի 13-ից ազատել զբաղեցրած պաշտոնից և լուծել 2019 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված N 23 աշխատանքային պայմանագիրը:
2. Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը: