16/09/2021

Եփրեմ Սողոմոնի Կարապետյանին արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության և մոնիթորինգի վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում նշանակվելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ի N 1098-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1098 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «15» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԵՓՐԵՄ ՍՈՂՈՄՈՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.3.1-Մ1-1)  ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի   16-րդ մասով և 16-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության  հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 12-32.3.1-Մ1-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի եզրակացությունը և Ե. Կարապետյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Եփրեմ Սողոմոնի Կարապետյանին 2021 թվականի սեպտեմբերի 16-ից նշանակել Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության  հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-32.3.1-Մ1-1) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել՝ 256 623 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար