23/09/2021

Արտաշես Արտավազդի Խալաթյանին արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի N 466-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N  466-Ա 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

 

«23» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԱՐՏԱՇԵՍ ԱՐՏԱՎԱԶԴԻ ԽԱԼԱԹՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ                                      ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-Գ1-Ղ2-1)  ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  16-րդ մասով,  16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի (ծածկագիր՝ 12-Գ1-Ղ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 17-ի եզրակացությունը և Ա. Խալաթյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Արտաշես Արտավազդի Խալաթյանին 2021 թվականի սեպտեմբերի 24-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի (ծածկագիր՝ 12-Գ1-Ղ2-1) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Ա. Խալաթյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Սոսի Գագիկի Վարդանյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 377 659 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: