23/09/2021

Վահագն Տիգրանի Պետրոսյանին արդարադատության նախարարության Իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի ավագ իրավաբանի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2021 թվականի սեպտեմբերի 23-ի N 1188-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1188 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «23» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՎԱՀԱԳՆ ՏԻԳՐԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ԻՐԱՎԱԲԱՆԻ  (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.2-Մ3-2) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 2.1-րդ կետը, ինչպես նաև Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի ավագ իրավաբանի  (ծածկագիր՝ 12-32.2-Մ3-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 22-ի եզրակացությունը և Վ. Պետրոսյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Վահագն Տիգրանի Պետրոսյանին 2021 թվականի սեպտեմբերի 24-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի ավագ իրավաբանի  (ծածկագիր՝ 12-32.2-Մ3-2) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել՝  175 932 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

Գլխավոր քարտուղար