15/10/2021
Սիրվարդ Գևորգյանին արդարադատության նախարարի խորհրդական նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 13-ի N 506-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 506-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«13» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով ու 9-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Ս. Գևորգյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Սիրվարդ Հուսիկի Գևորգյանին 2021 թվականի հոկտեմբերի 14-ից նշանակել Արդարադատության նախարարի խորհրդական:
2. Աշխատավարձը սահմանել համաձայն հաստիքային ցուցակի: