02/11/2021

Գերասիմ Արտուրի Հարությունյանին Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի գլխավոր հոգեբանի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ի N 1468-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1468 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «29» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2021 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԳԵՐԱՍԻՄ ԱՐՏՈՒՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ  ՀՈԳԵԲԱՆԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.1-Մ2-5) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի գլխավոր հոգեբանի (ծածկագիր՝  12-3-22.1-Մ2-5) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի եզրակացությունը և Գ. Հարությունյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Գերասիմ Արտուրի Հարությունյանին 2021 թվականի նոյեմբերի 2-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի գլխավոր հոգեբանի (ծածկագիր՝  12-3-22.1-Մ2-5) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Գ. Հարությունյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի պետ (ծածկագիր՝  12-3-22.1-Ղ4-1)  Անուշ Ղազարյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 212 309 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Գլխավոր քարտուղար