16/11/2021
Արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի N 348-Լ հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 561-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 561-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 348-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 348-Լ հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հավելվածի՝
ա. 28-րդ կետի 14-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
բ. 29-րդ կետի 3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,
գ. 29-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել 4-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) կենտրոնական մարմնի կենցաղային ապահովման բաժինը:»: